Բացահայտիր Հայաստանը

 

Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր
04.03 - 12.03 01.04 - 09.04 06.05 - 14.05 03.06 - 11.06 01.07 - 09.07 05.08 - 13.08  02.09 - 10.09
11.03 - 19.03 08.04 - 16.04 13.05 - 21.05 10.06 - 18.06 08.07 - 16.07 12.08 - 20.08 09.09 - 17.09
18.03 - 26.03 15.04 - 23.04 20.05 - 28.05 17.06 - 25.06 15.07 - 23.07 19.08 - 27.08 16.09 - 24.09
25.03 - 02.04 22.04 - 30.05 27.05 - 04.06 24.06 - 02.07 22.07 - 30.07 26.08 - 03.09 23.09 - 01.10
  29.04 - 07.05     29.07 - 06.08   30.09 - 08.10

 

Ծրագիր:

Դիմավորում օդանավակայանում

Տուրի մեկնարկը՝ 10: 00

Երևան – Սեվանա լիճ – Հաղածին – Գոշավանք – Հին Դիլիջան - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Սկսում ենք մեր օրը Հայաստանի կապույտ մարգարիտը հանդիսացոց Սևանա լճից։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա՝ երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։ Դեպի լիճ գեղեցիկ տեսարան է բացվոմ Սևանավանքից, որը կառուցվել է 9-րդ դարում։ Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Դիլիջան կամ Հայաստանի փոքրիկ Շվեցարիա։ Ծառախիտ անտառների մեջ թագնված Հաղարծնի վանքը ամենայուրահատուկներից է՝ կառուցված սպիակ քարից 10-13-րդ դարերում։ Հաջորդ կանգառը Գոշավանքն է, որը կրում է հայտնի մտավորական և առակագրի Մխիթար Գոշի անունը։ Վանքը դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր այլ նաև կրթական կենտրոն։ Մեր օրը կավարտենք Հին Դիլիջանի նեղլիկ փողոցներում զբոսնելով, որը այս անտառային հրաշքի քարե սիրտն է։

Տուրի տևողությունը 9-10 ժամ

Տուրի մեկնարկը՝ 10: 00

Երևան - Ծաղկաձոր - Կեչառիս վանական համալիր -  Սևանա լիճ -  Սևանավանք - Իշխան ձկան խորովածի վարպետաց դաս - Երևան

Նախաճաշ հյուրանոցում, որից հետո շարժվում ենք դեպի Ծաղկաձոր, այն հիանալի վայր է քաղաքի շոգից փախչելու և բնության գրկում հանգստանալու համար։ Ծաղկաձոր առողջարանային քաղաքը այցելուներին զարմացնում է ոչ միայն շքեղ բությամբ, ժամանակակից մարզահամալիրների և նորավոճ հյուրանոցների և ռեստորանների առկայությամբ, այլ նաև ճարտարապետական տեսարժան վայրերով, որոնցից մեկը Կեչառիս վանքն է: Այն  միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն է։ Օրը կամփենք ընկղմվելով Ծաղկաձորի չքնաղ բնության մեջ, որը սփռվում է աչքի առաջ ճոպանուղուց։ Մեր օրը կավարտենք Սևանա լիճ այցելությամբ, որտեղ էլ կունենաք իշխան ձկան խորովածի վարպետաց դաս:

Տուրի տևողությունը 7-8 ժամ

Տուրի մեկնարկը՝ 10: 00

Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – Թռչունների քարանձավ –  Գինու համտես Հին Արենի գինու գործարանում - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Սկսում ենք մեր օրը Խոր Վիրապ այցելությունից։  Վնքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»: Ամենայն հայոց առաջին կաթողիկոսը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով։ Վանքից բացվում է հոյակապ տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը։ Շարունակելով ճանապրհը հասնում ենք Նորավանք։ Ժայերի մեջ վեր խոյացող այս վանքը ճարտարապետ Մոմիկի գլուխգործոցն է համարվում։ Չկա ավելի լավ տեղ ապացուցելու համար մեր հազարամյա անցյալը՝ քան թռչունների քարանձավը։ Այստեղից են գտնվել գինու հինավուրց հնձանները և առաջին ոտնամանը, որը այսօր պահվում է պատմության թանգարանում։

Տուրի տևողությունը 9-10 ժամ

Տուրի մեկնարկը՝ 09: 00

Երեվան – Գյումրի – Հառիճավանք – Յոթ Վերք – Սբ Նշան – Սբ Ամենափրկիչ – Ձիթողցոնց թանգարան – Սև Բերդ - Երևան

Մեր էքսկուրսիան սկսում ենք Հայաստանի մշակութային մայրաքաղաքից։ Ավերիչ երկրաժարժից հետո Գյումրին ՛արունակում է ապրել, բայց այն անջնջելի հետք է թողել քաղաքի և իր բնակիրների վրա։ Վարդանանց հրապարաում գտնվող երկու եկեղեցիներն էլ կրում են իրենց վրա երկրաշարժի հետքերը․ Սբ Ամենափրկիչ եկեղեցին դեռևս վերանորոգվում է ր նրա գեղեցկությունը կարոց ենք գնահատել միայն արտաոին տեսքից։ Յոթ Վերք եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, պատկերված Ղուկաս Ավետարանչի կողմից։ Քաղաքային տուրի շրջանակներում կայցելենք Ալեքսանդապոլ ամրոցի ռազմական համալիրի մաս կազմող նշանավոր Սև բերդը։ Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող, նաև ֆիլմերից ճանաչված շենքերը, որոնք համարվում են քաղաքի այցեքարտը, մեր երթուղին կդարձնեն էլ ավելի տպավորիչ և հագեցած: Գյումրու մշակությը լիովին ընկալելու համար կայցելենք Ձիթողցյանների թանգարանը։ Մեր օրը վերջին այցելավայրը կլինի Հառիճավանքը։ Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցկություն, որի ամբողջական տեսքը ամփոփվում է նուրբ քանդակներով։

Տուրի տևողությունը 10-11 ժամ

Տուրի մեկնարկը՝ 09: 00

Երեվան – Էջմիածին – Մայր Աթոռ – Սբ Գայանե – Սբ Հռիփսիմե – Էջմիածնի գանձարան – Զվարթնոց

Սկսում ենք մեր օրը Հայաստանը հոգևոր մայրաքաղաքից: Առաջին կանգառը Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Այն վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է, համարվում է հայկական եկեղեցաշինությանը բնորոշ խաչաձև հատակագծով կառույցներից առաջինը: Շարունակելով մեր ուխտագնացությունը կայցելենք Սուրբ Գայանե եկեղեցի, որը դասվում է VII դարի հայկական փայլուն ճարտարապետական կոթողների շարքին: Կույսերին նվիրված այս եկեղեցիները գտվում են ՅՈՒՆԵԿՕ-ի կազմում։ Էջմիածնի Մայր տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական շինություններից մեկը: Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թթ․՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Օրը շարունակում ենք հայկական վաղմիջնադարյան ճարտարապետության գլուգործոց համարվող Զվարթնոց տաճար այցելությամբ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Ավարտում ենք օրը բացահայտելով Երևանը։ Կունաենանք զբոսանք հին փողոցներով, կզմայլվենք գեղեցիկ ճարտարապետությամբ, իսկ երեկոյան կհիանանք Կասկադից բացվող քաղաքի շքեղ տեսարանով:

Տուրի տևողությունը 5-6 ժամ

Տուրի մեկնարկը՝  08:30

Երևան- Հին Արենի գինու գործարան - Շաքիի ջրվեժ - Սատանի կամուրջ - Տաթևի վանք - Տաթևեր ճոպանուղի - Երևան

 Սկսում ենք մեր օրը  Հին Արենի գինու գործարանից: Այստեղ մենք ճաշակելու ենք գինիներ, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններց դուրս:  Ջրվեժները բնության հրաշալի երևույթներ են, բայց Հայաստանում ոչ միայն բնությունը նման հրաշքներ է ստեղծում, այլև մարդիկ ։ Այո, դուք ճիշտ հասկացաք, Շաքիի հսկայական ջրվեժը արհեստական է եւ հիացնում է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ հեղինակի ոչ ստանդարտ մտքով: Օրվա գլխավոր տեսարժան վայրը Տաթևն է ։ Անդունդի եզրին հպարտ կանգնած վանքը ՀԱյաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Ներքև նայելիս թվում է, թե ինքդ սավառնում ես կիրճի վրայով, որտեղից էլ գալիս է վանքի անունը ՛՛տա թևեր՛՛ ։ Վանքից դուք կարող եք իջնել ճոպանուղիով, որն աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է։

Տուրի տևողությունը 14-15 ժամ

Տուրի մեկնարկը՝ 10: 00

Երևան - Չարենցի կամար - Գառնու տաճար - Գեղարդավանք - Լավաշի թխման վարպետաց դաս - Երևան

Նախաճաշ հյուրանոցում․ առաջին կանգառը Չարենցի կամարն է, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարադ լեռը։ Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Գեղարդավանք, որը վեր է խոյանում հսկայական ժայռերի մեջ։ Վանքի սկզբնական կառույցը ամբողջովին քանդակված է ժայռից, որը նրան հաղորդում է խորհրդավոր տեսք։ Այստեղ է պահվել այն նիզակը՝ Գեղարդը, որը Լոնգինը մխրճել է Հիսուս Քրիստոսի կողը, որպեսզի ստուգի վերջինիս մահացած լինելը։  Հաճորդ կանգառը Գառնու հեթանոսական տաճարն է, որը միակ գոյություն ունեցող կոթողն է Հայաստանում, որը հիշեցնում է մեր հեթանոսական անցյալի մասին։ Օրվա գեղեցիկ ավարտը լինում է թոնրի շուրջ՝ թխելով և համտեսեով ավանդական հայկական լավաշը։

Տուրի տևողությունը 5-6 ժամ

Ճանապարհում օդանավակայան

Ծրագրի արժեքը մեկ անձի համար:


* Նշված է 1 անձի արժեքը երկտեղանի համարում

Կեցության տարբերակներ AMD
Unique Hotel 303500 դր
14 Floor hotel 355000 դր
Ani Plaza hotel 364000 դր

 

Արժեքը ներառում է՝

  • Կեցությունը հյուրանոցում՝ 8 գիշեր, ներառյալ նախաճաշ
  • Տրանսպորդային ծառայություն, ներառյալ դիմավորումը և ճանապահումը
  • Տուրեր ըստ ծրագրի
  • Հմուտ գիդի ծառայություն
  • Շշալցված ջուր և քաղցրավենիք տուրի ընթացքում
  • Պատմամշակութային կենտրոնների մուտքի տոմսեր;
  • Վարպետաց դասեր
  • WiFi տրանսպորտում
  • Օդանավի տոմսեր
  • Ճաշը տուրերի ընթացքում
  • Ալկոհոլային խմիչքներ
  • Ապահովագրություն

Հավելյալ տեղեկատվություն:

  • Ծրագրի չօգտագործված մասի գումարը վերադարձման ենթակա չէ:
  • Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայությունների դեպքում Ծրագրի արժեքը ենթակա է լրացուցիչ քննարկման:
  • Նշված է 1 անձի արժեքը երկտեղանի համարում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել:

Позвонить +374 91 711 555

Позвонить +374 41 711 555

Позвонить +374 43 711 555

Book Now+374(43) 711 555


Առաջարկվող տուրեր

Արևածագի ձոր, Հնեվանք, Սբ. Նիկոլայ եկեղեցի
Հատուկ տուր

Արևածագի ձոր, Հնեվանք, Սբ. Նիկոլայ եկեղեցի

Տուրի տևողությունԱմեն Չրք, Շբթ. և Կրկ.
5000 դրամ
Դիլիջան, Պարզ լիճ, Հաղարծին, Գոշավանք, Սևանավանք
Ամենապահանջված

Դիլիջան, Պարզ լիճ, Հաղարծին, Գոշավանք, Սևանավանք

Տուրի տևողությունԱմեն Երքշ, Հնգշ, Շբթ և Կրկ
5000 դրամ
Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ
Ամենապահանջված

Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ

Տուրի տևողությունԱմեն Երքշ, Հնգշ, Շբթ և Կրկ
8000 դրամ
Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք + Մարմաշեն
Ամենապահանջված

Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք + Մարմաշեն

Տուրի տևողությունԱմեն Երքշ, Հնգշ, Շբթ և Կրկ
5500 դրամ
Մակարավանք, Ծռվիզի վանք, Իջևանի Դենդրոպարկ, Սևանավանք
Հատուկ տուր

Մակարավանք, Ծռվիզի վանք, Իջևանի Դենդրոպարկ, Սևանավանք

Տուրի տևողությունԱմեն Չրքշ, Շբթ․ և Կրկ․
5500 դրամ
Թումանյանական Դսեղ, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ
Հատուկ տուր

Թումանյանական Դսեղ, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ

Տուրի տևողությունԱմեն Չրք. Շբթ և Կրկ
5500 դրամ
Տաթևի վանք, Շաքիի ջրվեժ, Նորավանք, Արենի գինու գործարան
Ամենապահանջված

Տաթևի վանք, Շաքիի ջրվեժ, Նորավանք, Արենի գինու գործարան

Տուրի տևողությունԱմեն Երքշ, Հնգշ, Շբթ և Կրկ
7500 դրամ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ