Սբ. Հովհաննես մատուռ, Սբ․ Խաչ եկեղեցի, Սաղմոսավանք, Տառերի պուրակ

Նկարագիր

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում: Մատուռ հասնելու համար ուխտավորները մոտ 3 կմ ճանապարհ են ոտքով կտրում-անցնում:
13-րդ դարի կեսին հայ եւ եզդի զորավարների նախաձեռնությամբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխվել է Հայաստան, որից հետո էլ կառուցվել է մատուռը.
Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։
Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ՝ «Ղալթախչի», որը նշանակում է թամբագործ։
Հարթագյուղից հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բազմաթիվ նյութեր։
Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանի գտածոներ։ Հարթագյուղի տարածքում է Խոյի՝ հսկայական քարե կերտվածքը, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեք» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարեր» մեգալիթյան համակարգը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։
 2157 մետր բարձրության վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում 2005 թվականից տեղադրվեցին նաև խաչքարեր: Դրանք ևս հատուկ նշանակություն ունեն. «Առաջին խաչքարը Գագիկ Ծառուկյանն է տեղադրել: Այս խաչքարերի 80 տոկոսից ավելին տեղադրվել են այն ընտանիքների կողմից, ովքեր երեխաներ չեն ունեցել:
Մատուռ գալուց հետո մարդիկ երեխա են ունեցել, հետո եկել են ու որպես շնորհակալություն՝ խաչքարեր տեղադրել: Այժմ մատուռի տարածքում տեղադրված է 225 խաչքար:

Խնդրում ենք հաշվի առնել, որ ուխտագնացության ընթացքում սպասվում է մոտ երկկողմանի 6 կմ բարդ քայլարշավ:

Ուղևորության արժեքը՝ 5500 դրամ, որն իր մեջ ներառում է՝

  • Բարձրակարգ տրանսպորտ
  • Գիդ-էքսկուրսավարի ծառայություն

Աշխատում ենք նաև ՍՈՑ ՓԱԹԵԹՈՎ;

Տուրի մեկնարկը՝ 08։30, Ա․ Թամանյանի հուշարձան, Կասկադ 

Սննդային կանգառը՝ Ապարանի Գնթունիքում
Տուրի տևողությունը՝ 11 ժ․

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես կապնվել մեզ հետ և ամրագրել տեղերը։

Մասնակիցների անբավարար քանակի դեպքում հնարավոր է տուրը չկայանա։ Տուրի չեղարկման դեպքում տեղեկացվում է նախորդ օրը։

Մասնակցի՛ր 4 տուրի, 5֊րդ տուրը ստացի’ր ՆՎԵՐ:

Ամրագրված տուրի դեպքում երկկողմանի (հաճախորդի և ընկերության) վերջնական հաստատումից հետո չեղարկման պարագայում հաճախորդը պարտավոր է վճարել տուրի ամբողջական գումարը։ Վճարված գումարը վերադարձի ենթակա չէ!

Մանրամասների համար կարող եք զանգահարել

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Անանուրի + Սիղնաղի +  KTW Wine House
Ամենապահանջված

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Անանուրի + Սիղնաղի + KTW Wine House

Տուրի տևողությունԵրք-հնգ, Ուրբ - Կրկ,շբթ-երկ
35000 դրամ
39000
Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Վրաստան - 2 օր: Թբիլիսի  + Մցխեթա + Ջվարի+Անանուրի
Ամենապահանջված

Վրաստան - 2 օր: Թբիլիսի + Մցխեթա + Ջվարի+Անանուրի

Տուրի տևողությունԵրկ-երք, չրք-հնգ, Շբթ - Կրկ
23000 դրամ
27000
Թումանյանական Դսեղ, Բարձրաքաշ Սբ․Գրիգոր, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ
Հատուկ տուր

Թումանյանական Դսեղ, Բարձրաքաշ Սբ․Գրիգոր, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ

Տուրի տևողությունԱմեն Երկ, Չրք, Ուրբ, Շբթ և Կրկ
6000 դրամ
Վրաստան։ Քաղաքային տուր Թբիլիսիում
Ամենապահանջված

Վրաստան։ Քաղաքային տուր Թբիլիսիում

Տուրի տևողությունԵրք, հնգ,շբթ, կրկ
9900 դրամ
11000 դրամ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ