14 հարկ
Երեւան, Ամիրյան փող., 4/6
"14 հարկ" հյուրանոց-ը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակից ընդամենը 100 մ հեռավորության վրա։ Այն բարձրահարկ շենքի 14-րդ հարկում է, եւ հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։ Հյուրանոցի վերջերս վերանորոգված եւ օդափոխիչով հագեցած սենյակներում, ինչպես նաեւ սուիթերում կա հյուրասենյակ հարթ-էկրան հեռուստացույցով։ Հյուրերը կարող են նաեւ օգտվել անվճար Wi-Fi ինտերնետից եւ անվճար կայանատեղից։ | ||||||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Վիլա Դելենդա
Երեւան, Եզնիկ Կողբացի փող., 22
"Վիլա Դելենդան" նրբաճաշակ մի հյուրատուն է, որը գտնվում է Երեւանի կենտրոնի գողտրիկ անկյուններից մեկում: Այն կառուցվել է դեռ 1906 թվականին, որպես առանձնատուն, եւ ունի միայն սենյակներ չծխողների համար` առանձին սանհանգույցով: Սենյակների դասավորվածությունը թույլ է տալիս վարձակալել դրանք որպես մեկ, երկու եւ երեք տեղանոց համարներ: Բարձր սպասարկումը, տնական միջավայրը եւ ընկերական անձնակազմը մշտապես սպասում են հյուրերին: | ||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Վիլա Այգեձոր
Երեւան, Այգեձոր փող., 23
"Վիլա Այգեձորը" գտնվում է Այգեձոր թաղամասում` մոտ Բաղրամյան մետրոկայանին, Մեծ Բրիտանիայի դեսպանատանն ու Հայաստանում Ամերիկյան Համալսարանին: Այն առաջարկում է էլեգանտ ու լայնարձակ համարներ բոլորը չծխողների համար, որտեղ համադրված են հարմարավետությունն ու բազմաֆունկցիոնալությունը: Բոլոր սենյակներում հնարավոր է միացում Ինտերնետին Wi-Fi-ի միջոցով եւ արբանյակային հեռուստատեսության օգտագործում: | ||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Սիլկ Ռոուդ
Երեւան, Այգեձոր փող., 53/2
"Սիլկ Ռոուդ" հյուրանոցն առաջարկում է սենյակներ` կահավորված ազգային ոճով: Բոլոր սենյակները չծխողների համար են: Այն գտնվում է Օպերայից ~5-7 րոպե հեռավորության վրա: | |||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Ռոյալ Պլազա
Երեւան, Սարյան փող., 2
"Ռոյալ Պլազա" հյուրանոցն ունի հարմարավետ եւ ընդարձակ սենյակներ, ռեստորան, բար, խորհրդակցությունների սրահ, ապահովված է ժամանակակից սարքավորումներով: Այստեղ ստեղծված են բոլոր նախապայմաններն անձնական եւ գործնական ուղեւորությունների հաջող ընթացքի համար:Չնայած հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, այն լիարժեքորեն կտրված է քաղաքային աղմուկից: | |||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Ռեպուբլիկա
Երեւան, Ամիրյան փող., 7/1
Բուտիկ ոճով այս հյուրանոցը գտնվում է մի քանի րոպե ոտքով հեռավորության վրա Հանրապետության Հրապարակից: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որտեղ կգտնեք հնի եւ նորի համադրություն հին հայկական կարպետների հինավուրց կոլաժների, ինչպես նաեւ մեր քաղաքին բնորոշ տարբերակիչ մասնիկների տեսքով: Հյուրանոցի անձնակազմը կանի հնարավորինս ամեն ինչ բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Ռեժինե
Երեւան, Նորքի այգիներ, 235-1
Հանգիստ եւ հաճելի միջավայրը ուր գտնվում է հյուրանոցը հարմար է թե գործարար մարդկանց եւ թե զբոսաշրջիկների համար: Հարմարավետ սենյակներն ապահովված են օդափոխիչով, հեռուստացույցով, մինի բարով, տեղային եւ միջազգային հեռախոսակապով, վարսահարդարիչով: Կոնֆերանսների դահլիճը, նախատեսված 200 հոգու համար, հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է նաեւ մարմնամարզության դահլիճ, շոգեբաղնիք եւ մերսման սրահ: | |||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Ռամադա հյուրանոց բայ Ուինդհամ
Երեւան, Բյուզանդի փող., 15
"Ramada Hotel and Suites by Wyndham Yerevan" հյուրանոցը գտնվում է Երեւան քաղաքի սրտում, Հանրապետության Հրապարակից ~3-4 րոպե հեռավորության վրա ոտքով: Հյուրանոցը տեղակայված է մետրոյի կայարանի, ինչպես նաեւ կանգառների, գլխավոր տեսարժան վայրերի եւ թանգարանների անմիջական հարեւանությամբ: Այն առաջարկում է ջերմ եւ հարմարավետ հանգիստ, բարձր արագության անվճար Wi-Fi ինտերնետ, հարմար մահճակալներով ընդարձակ սենյակներ, բիզնես ծառայություններ, ինչպես նաեւ մարզասրահ: Հյուրանոցում առկա են ինչպես ստանդարտ, այնպես էլ բարձր կարգի սենյակներ: Հյուրանոցից բացվող բիբլիական լեռան տեսարանը, ինչպես նաեւ քաղաքի համայնապատկերը բոլորի համար կստեղծեն տպավորիչ մթնոլորտ: Հիմնական զվարճանքի կենտրոնները, սրճարաններն ու ռեստորանները գտնվում են հյուրանոցի մերձակայքում: | ||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Ռեդիսոն Բլու
Երեւան, Ազատության պող․, 2/2
Տեղակայված լինելով Հաղթանակի զբոսայգու մոտ՝ "Ռեդիսոն Բլու Երեւան" հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոն։ Սենյակների հայկական ձեւավորումը եւ հանգիստ գույները ներդաշնակություն են ստեղծում ժամանակակից հարմարությունների հետ միասին, ինչպիսիք են մինիբարը եւ անվճար Wi-Fi ինտերնետը։ Հյուրանոցի ընդարձակ սենյակներն առանձնանում են բարձրորակ կահավորմամբ եւ ազգային նախշերով զարդարված գորգով։ Այլ հարմարությունների մեջ մտնում են հյուրանոցի տարածքում գտնվող 2 բարերը, սպա կենտրոնը, ինչպես նաեւ մարզասրահն ու փակ լողավազանը։ | |||||||||||||||||||||||||||
|
Փաթեթային գները ներառում են օդանավակայանից դիմավորում, նախաճաշ եւ ԱԱՀ (20%). |
Դը Ալեքսանդր
Երեւան, Աբովյան փող., 3/4
"The Alexander" հյուրանոցն իր հյուրերին է առաջարկում շքեղ սենյակներ, 4 յուրահատուկ ոճի ռեստորան եւ բար, փակ լողավազան, մարզասրահ եւ ժամանակակից սպա-կենտրոն։ Այն գտնվում է Հանրապետության Հրապարակից ու Օպերայից ոտքով ~5 րոպե հեռավորության վրա։ Հյուրանոցի բոլոր կարգի սենյակները ձեւավորված են ժամանակակից ոճով, որտեղ առկա է նաեւ հայկական նրբագեղության շունչը։ Բոլոր սենյակներում կա փոքրիկ ճաշասենյակ, ինչպես նաեւ հյուրասենյակ՝ հարթ էկրանով հեռուստացույցով։ | ||||||||||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Պրեմիում
Երեւան, Սայաթ-Նովա պող., 33/82
"Պրեմիում" հյուրանոցի բոլոր սենյակներում առկա է օդափոխիչ եւ հարթ էկրանով արբանյակային հեռուստացույց: Սենյակներն ունեն առանձին սանհանգույցներ: Հյուրանոցի ամբողջ տարածքում կա անվճար Wi-Fi Ինտերնետ: Հյուրանոցը Օպերայից 900 մ հեռավորության վրա է, իսկ Հանրապետության Հրապարակից` 1 կմ հեռավորության վրա: | |||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Փարիզ
Երեւան, Ամիրյան փող., 4
"Փարիզ" հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում` ~2-3 րոպե ոտքով հեռավորության վրա Հանրապետության Հրապարակից: Այն առաջարկում է բոլոր անհրաժեշտ պարագաներով հարմարավետ սենյակներ (լայն մահճակալներ, արբանյակային ալիքներով հեռուստացույց, չհրկիզվող պահարան, աշխատանքային սեղան, Wi-Fi Ինտերնետ) հաճելի հանգստի համար: Հյուրանոցի "Մոնտմարտր" բար-սրճարան-ռեստորանի բացօթյա տարածքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք եւ "Արարատ" լեռ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Օպերա Սուիտ
Երեւան, Բաղրամյան պող. 1, նրբ. 1-3
վրա | ||||||||||||||||||||
"Օպերա Սուիտ" հյուրանոցը գտնվում է Երեւանի սրտում եւ շրջապատված է ամենահայտնի տեսարժան վայրերով` Կասկադ,Սիրահարների այգի եւ Օպերա: Անվճար Wi-Fi-ը հասանելի է հասարակական վայրերում, ինչպես նաեւ սենյակներում: Հյուրանոցի "Սինատրա" ռեստորանում կարող եք համտեսել տարբեր երկրների խոհանոցների ուտեստներ: Այն գտնվում է հյուրանոցի 12-րդ հարկում եւ ունի գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ եւ Օպերա: | ||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Նորթ Ավենյու
Երեւան, Հյուսիսային պող., 10/1
"Նորթ Ավենյու" բուտիկ հյուրանոցը գտնվում է Երեւանի սրտում: Հյուրանոցի էլեգանտ եւ հարմարավետ սենյակները հյուրերի հանգիստը կդարձնեն հաճելի: Հյուրերը կարող են վայելել յուրատեսակ ճաշացանկը իսպանական "La Perla" ռեստորանում: Բոլոր սենյակները հագեցած են օդափոխման համակարգով, մինի բարով, սուրճի եւ թեյի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, չհրկիզվող պահարանով, արբանյակային հեռուստատեսությամբ, անվճար Wi-Fi ինտերնետով: | ||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Նորք Ռեզիդենս
Երեւան, Մոլդովական փող., 56/1
Հյուրանոցը գտնվում է Նոր Նորքում` Հանրապետության Հրապարակից մեքենայով 20 րոպե, իսկ Զվարթնոց օդանավակայանից` 30 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցն ունի հարմարավետ սենյակներ, ինչպես նաեւ առաջարկում է բացօթյա լողավազանի, սաունայի, կոնֆերանս սրահի ծառայություններ եւ Wi-Fi Ինտերնետ ամբողջ հյուրանոցի տարածքում: | ||||||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Նացիոնալ
Երեւան, Ամիրյան փող., 4/3
Երեւանի կենտրոնում գտնվող "Նացիոնալ" հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ հյուրերի հանգստի համար: Հյուրանոցն ունի նաեւ փակ լողավազան, շոգեբաղնիք, արեւելյան բաղնիք եւ մարզասրահ: Անձնակազմի բարեհամբույր վերաբերմունքը եւ բարձրակարգ սենյակները կգոհացնեն նույնիսկ ամենապահանջկոտ հյուրերին: | ||||||||||||||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Նաիրի
Երեւան, Արմենակ Արմենակյան փող., 121/7
"Նաիրի" հյուրանոցը գտնվում է Երեւանի պատմական շրջաններից մեկում՝ Նորք Մարաշում՝ քաղաքի գործարար կենտրոնից ոչ հեռու: Բոլոր սենյակները կահավորված են էլեգանտ ոճով: Սենյակների պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաքը: Կոնֆերանսների դահլիճը՝ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով, վիդեո-էկրանով, բար-ռեստորանում ճաշկերույթներ եւ սուրճի ընդմիջում անցկացնելու համար հարմարավետ պայմանները, միջոցառումները սպասարկելու համար որակավորված անձնակազմը կստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները կոնֆերանսներ կազմակերպելու համար: | ||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Մուլտի Գրանդ հոթել
Երեւան, Երեւան-Աբովյան մայրուղի, 5
"Մուլտի Գրանդ" հյուրանոցը շքեղ հյուրանոց է, որը գտնվում է Երեւան-Աբովյան մաղրուղու վրա։ Հյուրանոցն առաջարկում է ցանկացած հարմարություն հատուկ նախագծված սենյակներում կամ հարմարավետ առանձնատներում Ձեր հանգիստը հաճելի դարձնելու համար։ Տարածքում առկա են բաց եւ փակ լողավազաններ, մարզասրահ, շոգեբաղնիք, հիդրոմերսող վաննա, սպա կենտրոն։ Հյուրերը կարող են ճաշել կամ հյուրանոցի ռեստորաններում, որոնք առաջարկում են կոնտինենտալ խոհանոց եւ դիետիկ ճաշացանկ, կամ ընթրել հենց սենյակներում։ Երեխաները կարող են խաղալ խաղահրապարակում կամ մանկական ակումբում։ | |||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Մոսկվայի տուն
Երեւան, Արգիշտի փող., 7
Այս մշակութային եւ բիզնես կենտրոնը գտնվում է Երեւանի սրտում, քաղաքապետարանի դիմաց՝ շրջապատված այգիներով, թատրոններով, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի դեսպանատներով: Բացի դասական ոճով կահավորված ընդարձակ հյուրանոցային համարներից՝ օդափոխիչներով եւ ինտերնետին միանալու հնարավորությունով, կենտրոնը առաջարկում է խորհրդակցությունների դահլիճ՝ համալրված ժամանակակից սարքավորումներով, կոնգրեսի դահլիճ, գրադարան եւ այլ ծառայություններ: | ||||||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |
Մինոթել Բարսամ Սուիտ
Երեւան, Մհեր Մկրտչյան փող., 8
"Մինոթել Բարսամ Սուիտ" հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնում` մոտ Հանրապետության Հրապարակին: Այն առաջարկում է թարմ վերանորոգված եւ բոլոր անհրաժեշտ պարագաներով հագեցած սենյակներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: |