Սույն Կայքի նպատակներից ելնելով՝ օգտագործվում են միայն Ձեր կողմից տրամադրված Անձնական Տվյալները: Այդ տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, լրիվ, ճշգրիտ և թարմացված:
Եթե Դուք սույն Կայքով պատվիրում եք որևէ Ծառայություն և (կամ) կատարում եք գնում, սակայն փաստացի Ծառայությունից օգտվելու են այլ անձ(ինք), ապա վերջի(ների)ս վերաբերյալ պահանջվող Անձնական Տվյալները տրամադրվում են Ձեր կողմից և Ձեր պարտականությունն է ապահովել, որ այն անձը(ինք), որի (որոնց) մասին Դուք տրամադրել եք Անձնական Տվյալներ, տեղյակ լինեն դրա մասին: Սույնով Դուք ընդունում եք, որ Ընկերությունը կարող է օգտագործել նաև նրանց Անձնական Տվյալները:
Եթե անգամ Դուք չեք օգտվում Ընկերության Ծառայություններից, Կայք այցելելիս՝ Ընկերությունը ավտոմատ կերպով հավաքում է որոշակի տվյալներ: Մասնավորապես՝ Ձեր IP հասցեն, այցելության ամիս-ամսաթիվը, ժամը, տևողությունը, օգտագործվող սարքերի, ծրագրերի կարգավորումների, ինչպես նաև Ձեր կողմից Կայքում կատարվող գործողությունների մասին տվյալներ։
Ընկերությունը Անձնական Տվյալները մշակում է՝ նպատակ ունենալով ապահովել Ծառայությունների լավագույն մատուցումը։ Անձնական Տվյալները նաև օգտագործվում են Ձեր կողմից Կայքում գրանցման, Կայք անխափան մուտք ապահովելու, Ձեզ հետ կապ հաստատելու, Ձեր կարծիքն իմանալու, հատուկ առաջարկների մասին Ձեզ տեղեկացնելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Ընկերության օրինական շահերը պաշտպանելու նպատակով։
Ձեր Անձնական Տվյալները կարող են հասանելի դառնալ միայն Ընկերության հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ Տվյալներն անհրաժեշտ են Ձեզ մատուցվող Ծառայություններն իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար՝ պայմանով, որ վերջիններս երաշխավորում են պահպանել սույն Քաղաքականությամբ սահմանված Անձնական Տվյալների գաղտնիությունը:
Ընկերությունը կարող է Ձեր Անձնական Տվյալները փոխանցել նաև որոշակի այլ շրջանակի անձանց առանց Ձեր համաձայնության, եթե տվյալների փոխանցումը բխում է Անձնական Տվյալների մշակման նպատակներից և (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրականացման համար և (կամ) նախատեսված է կիրառելի օրենսդրությամբ՝ պայմանով, որ այդ պարագայում Անձնական Տվյալներն ունեն պաշտպանության բավարար մակարդակ:
Ընկերությունը Ձեր Անձնական Տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով ձեռնարկում է պատշաճ անվտանգության միջոցներ՝ Անձնական տվյալների համակարգ անօրինական մուտքից, դրանց փոփոխումից կամ հրապարակումից պաշտպանելու համար:
Անձնական տվյալների արդյունավետ և անհրաժեշտ պաշտպանության համար Ընկերությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգայնորեն սահմանված իրավական և տեխնիկական կանոններով։
Ընկերությունն ապահովում է Ձեր Անձնական Տվյալների պաշպանությունը՝ տրամադրելով դրանց հասանելիություն միայն օրինական նպատակներով և լիազորված անձանց կողմից դրանք մշակելու համար, ինչպես նաև՝ պաշտպանելով հավաքված, պահված կամ այլ կերպ մշակված Անձնական Տվյալները պատահական կամ անօրինական ոչնչացումից, պատահական կորստից, փոփոխությունից և (կամ) չարտոնված և (կամ) անօրինական հավաքումից, մշակումից, մուտքից և (կամ) հրապարակումից։
«Cookie»-ները տվյալներ պարունակող փոքր ֆայլեր են, որոնք ներբեռնվում և պահվում են Ձեր սարքի վրա, երբ Դուք այցելում եք Կայք։ Այդ տվյալները հնարավորություն են տալիս Ձեզ ավտոմատ կերպով իրականացնել որոշակի գործառույթներ և հիշել Կայքից օգտվելու ընթացքում Ձեր կողմից գրանցած որոշ տվյալներ և գործողություններ։ Կայքն օգտագործում է «Cookie» ֆայլերը մի շարք նպատակներով, ինչպիսիք են՝ նույնականացում, անվտանգություն, ֆունկցիոնալություն, նախապատվություններ և վերլուծություններ:
Մենք չենք պարտավորեցնում Ձեզ տրամադրել Ձեր անձնական ինֆորցիան, սակայն դրա բացակայության դեպքում մենք ի վիճակի չենք լինի մատուցել Ձեզ մեր ծառայությունները։
Դուք կարող եք պահանջել կիսվել Ձեր հետ մեզ մոտ պահվող Ձեր անձնական ինֆորմացիայով և տեղեկանալ դրա օգտագործման նպատակների մասին, ինչպես նաև ներկայացնել մեզ մոտ գտնվով Ձեր անձնական տվյալների պատճեն։ Մենք կարող ենք փոփոխել մեր գաղտնիության քաղաքականությունը և տեղադրել այն մեր կայքում առանց Ձեզ տեղյակ պահելու։ Դրա մասին տեղեկանալու համար Դուք պետք է այցելեք մեր կայք ու համոզվեք, որ տեղյակ եք փոփոխությունների համար։ Մեր կողմից արված ոչ մի փոփոխություն չի կարող արվել առանց օրինական հիմքի։