Պայմաններ և Դրույթներ
Սույն Պայմաններում «Մենք», «Մեր», «Մեզ», «Ընկերություն», «Պոզիտիվ Դեյ Տուր» անվանումները վերաբերում են «Պոզիտիվ Դեյ Տուր» ՍՊԸ-ին, որը հիմնադրվել և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իսկ «Դուք», «Ձեր», «Ձեզ», «Պատվիրատու», անվանումները վերաբերում են սույն կայք մուտք գործող, ինչպես նաև Ընկերության ծառայություններին դիմող և (կամ) դրանցից օգտվող անձին։
Մուտք գործելով, դիտելով և ցանկացած այլ կերպ օգտագործելով Կայքը, Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել եք սույն Պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության ծառայություններից օգտվող եք, Կայքում գրանցված օգտատեր, Պատվիրատու, թե՝ ուղղակի այցելու:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում առանց Ձեզ նախապես ծանուցելու, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները և հրապարակել նորացված Պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Ձեր պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները և (կամ) լրացումները: Նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կկիրառվեն դրանք Կայքում հրապարակելուց առաջ ծագած հարաբերությունների և պարտավորությունների վրա:
Կայքը կարող է պարունակել սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, որոնք կարող են առնչվել ծառայություններին, դրանց գներին կամ այլ բովանդակությանը: Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի ուղղել Կայքում տեղ գտած սխալները, այդ թվում, արդեն իսկ, հաստատված պատվերներին առընչվող։ Հաստատված պատվերներին առընչվող սխալների ուղղման պարագայում, հնարավորության դեպքում, Ընկերությունը Ձեզ կառաջարկի պահպանել արդեն իսկ հաստատված պատվերը՝ ճշգրտված տարբերակով, կամ չեղարկել այն։
Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի ցանկացած կերպ օգտագործումը: Կայքում գտնվելը, Պատվիրատու դառնալը և ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:
Կայքում բոլոր Գները ցուցադրվում են Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով՝ ՀՀ Դրամով (AMD), ինչպես նաև որոշ արտարժույթներով։ Արտարժույթով Գները կրում են միայն տեղեկատվական բնույթ և կարող են օգտագործվել միայն ուղեցուցային նպատակներով։ Արտարժույթի փոխարկվող Գները հաշվարկվում են ՀՀ գործող բանկերի կողմից առաջարկվող միջին փոխարժեքների հիման վրա, որոնք թարմացվում են հաճախակի, սակայն արտարժույթի փոխարկիչին չպետք է ապավինել, որպես բացարձակ և իրական ժամանակում ճշգրիտ հաշվարկիչ: Փաստացի փոխարժեքները կարող են տարբեր լինել։
Ծառայությունների Գները ենթակա են փոփոխման`առանց Ձեզ նախապես ծանուցելու: Մենք իրավունք ունենք փոխել ցանկացած հայտարարված Գին և ուղղել ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում, անկախ այն հանգամանքից տվյալ Ծառայության Պատվերը հաստատվել է, և Ձեր բանկային քարտից գանձում կատարվել է, թե՝ ոչ:
Խմբային Էքսկուրսիայի տոմսի վրա նշված Գինը տվյալ Էքսկուրսիայի մասնակցության արժեքն է 1 անձի համար: Խմբային Էքսկուրսիայի տոմսը վավեր է միայն տոմսի վրա նշված օրը։
Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և տոմսի վրա, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:
Էքսկուրսիաների դեպքում կարող են գործել տարիքային զեղչեր, որից օգտվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել տարիքը հաստատող փաստաթուղթ:
Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիայի մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Ընկերությունը նախօրոք մասնակցին ուղղակի կարող է տեղեկացնել վիզաների անհրաժեշտության մասին: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Որոշ Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։
Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։
Անհատական Էքսկուրսիաների ներկայացված Գները հաշվարկված են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:
Սննդի Մատուցման Ամրագրման Ծառայությունների շրջանակում Ընկերությունը Պատվիրատուի կողմից տրամադրված տվյալների հիման վրա, Պատվիրատուի անունից, նրա հաշվին և հանձնարարությամբ կատարում է սննդի մատուցման ամրագրում ռեստորաններում, հյուրանոցներում, դահլիճներում և այլ վայրերում:
Ամրագրում կատարելիս՝ Ընկերությունը գործում է բացառապես որպես միջնորդ Ձեր և սնունդ մատուցող կազմակերպության միջև։ Ընկերությունը չի համարվում սնունդ մատուցող կազմակերպություն։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում սննդի ծառայություն մատուցող ընկերության կողմից ծառայությունները թերի կամ ոչ պատշաճ մատուցելու, անբարեխիղճ վարքագծի, սխալների, բացթողումների, անփութությունների, Ձեր կողմից սննդի մատուցման ծառայությունների վերաբերյալ ցանկացած դժգոհության, ինչպես նաև դրանց հետևանքով Ձեր կրած ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի կամ ծախսերի համար։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում սննդի մատուցման վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Եթե Խմբային Էքսկուրսիայի Պատվիրատուն չի վճարել տոմսի արժեքը Էքսկուրսիայի մեկնարկից 24 ժամ առաջ, ապա Ընկերությունը կարող է առանց զգուշացման չեղարկել Էքսկուրսիայի ամրագրումը:
Եթե Խմբային Էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է Էքսկուրսիայի մասնակցությունից՝ այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղեկացնելով Ընկերությանը, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ, իսկ ավելի ուշ հրաժարվելու դեպքում՝ որևէ գումար հետ չի վերադարձվում:
Քանի որ տուր փաթեթի հիմքում ընկած է գիշերակացի ծառայությունների մատուցումը, ապա փաթեթի չեղարկման քաղաքականությունը կկարգավորվի համաձայն ամրագրված հյուրանոցային հաստատության չեղարկման քաղաքականության, որի մասին ընկերությունը պարտավորվում է տեղեկացնել Ձեզ ամրագրումներ կատարելիս:
Ամրագրումներ կատարելիս կամ օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնում եք սույն Համաձայնագրի պայմաններին, ներառյալ ցանկացած մատակարարի լրացուցիչ դրույթներին և պայմաններին, որոնք կիրառելի են ձեր կատարած ամրագրման, տուրի կազմակերպման, պայմանագրերի կամ որևէ կայքի բովանդակության օգտագործման ժամանակ: Դուք համաձայն եք ձեր և ձեր ներկայացրած անձանց անունից, ընդունել բոլոր դրույթները և պայմանները, ինչպես նաև կրել պատասխանատվություն ծագած ֆինանսական պարտավորությունների նկատմամբ:
Դուք պատասխանատվություն եք կրում նման այլ անձանց տեղեկացնելու իրենց ամրագրումների նկատմամբ կիրառվող բոլոր դրույթների և պայմանների մասին: Դուք հասկանում եք, որ դուք Ֆինանսական պատասխանատվություն եք կրում ձեր կամ ձեր հաշիվը օգտագործող անձանց համար այն ժամանակ, երբ օգտվում եք սույն կայքից և մեր ծառայություններից:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել Էքսկուրսիան: Ընկերության կողմից Էքսկուրսիան չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է գնված տոմսի ամբողջ արժեքը:
Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Էքսկուրսիայի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա որևէ պարտավորություն չի կրում Պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում գնված Էքսկուրսիայի և փաստացի իրականացված Էքսկուրսիայի արժեքների տարբերությունը։
Տուր Փաթեթների Ծառայության Պատվերի Կանխավճարը կազմում է Գնի 30%-ը: Առանց Կանխավճարի Պատվերը հաստատված համարվել չի կարող: Տուր Փաթեթի Վերջնավճարը կատարվում է Պատվերի մեկնարկի օրվանից 72 ժամ առաջ:
Հատուկ դեպքերում Տուր Փաթեթների Կանխավճարների, Վերջնավճարների, չեղարկումների և փոփոխությունների պայմանները և կարգը Ընկերության և Պատվիրատուի կողմից քննարկվում և համաձայնեցվում են նախօրոք՝ ելնելով տվյալ Պատվերից:
Հրապարակվող Կարծիքներն արտացոլում են առանձին անհատների տեսակետները` կրելով զուտ տեղեկատվական և առաջնորդող բնույթ, և հնարավոր է չհամընկնեն Ձեր անձնական պատկերացումների, կարծիքների կամ սպասելիքների հետ:
Որպեսզի պատշաճ կերպով կատարեք Ձեր Պատվերը և ապահովեք դրա իրականացումը, Դուք պարտավոր եք օգտագործել Ձեր էլեկտրոնային փոստի ճիշտ հասցեն և տրամադրել ճիշտ Հաղորդակցության Միջոցներ։ Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից տրամադրված որևէ սխալ կամ թերի Հաղորդակցության Միջոցի համար և պարտավոր չենք ստուգել դրա իսկությունը։
Էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցումը կհամարվի Ձեր կողմից ստացված՝ այդպիսի ծանուցումը Ընկերության կողմից Ձեր էլեկտրոնային փոստի հասցե(ներ)ին ուղարկելու պահից:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքում ներկայացված այլ կազմակերպությունների գործողությունների, սխալների, բացթողումների, հավաստիացումների, երաշխիքների, անփութությունների կամ դրանց հետևանքով առաջացած ցանկացած մարմնական վնասվածքների, մահվան, նյութական կամ այլ վնասների և ծախսերի համար։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքում հրապարակված ցանկացած տեղեկատվության Ձեր կողմից սխալ, անուշադիր ընթերցման, տարընթերցման կամ ցանկացած այլ նմանատիպ հանգամանքներով պայմանավորված թյուրըմբռնման համար։
Սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթը համարվում է անվավեր, անօրինական կամ կատարման ենթակա չէ, ապա մնացած դրույթների կիրառելիությունը որևէ կերպ չի դադարեցվում: