Սաղմոսավանք: Հովհանավանքից 5կմ հեռավորության վրա, Քասաղի կիրճին նայող բարձունքի վրա, 13-րդ դարում Վաչուտյան իշխանները կառուցել են Սաղմոսավանքը: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988 թ. ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000 թ. ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախքին փայլն ու շքեղությունը: