Քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա, Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռեւս ուսումնասիրված չէ: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված մետաղյա դանակներ, մրգի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաեւ աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը եւ թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել, իսկ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։