Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնական միջավայրի ու ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դարերում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դարերում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Այս ամենը համալրում է բակի ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին է: