Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ եւ այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի