Տուր Հայաստանում 3 գիշեր / 4 ցերեկ
Ամրագրեք հիմա - վճարեք տեղում
Անվճար չեղարկում մինչև 7 օր
Լավագույն գնի երաշխիք
Անհատական էքսկուրսիա
վաճառքի առաջատար
3 գիշեր / 4 ցերեկ
Արժեք՝ սկսած 321 USD
Տուրի ծրագիր՝
- Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղավորում Երևանի հյուրանոցներից մեկում: Մի փոքր հանգստից հետո կսկսենք մեր զբոսանքը Երևանով: Կայցելենք Սասունցի Դավթի հուշարձան, Մայր Հայաստանի հուշարձան, որը գտնվում է Հաղթանակ Զբոսայգում, էստեղից է բացվում հիանալի տեսարան դեպի քաղաք: Կշարունակենք մեր զբոսանքը դեպի Երևանի սիրտ՝ Կասկադ համալիր, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն: 2018 թ.-ին Երևանը կնշի իր 2800-ամյակը:
- Երեկոյան մասնակցություն Հանրապետության Հրապարակի երգող շատրվանների շոուին:
- Գիշերակացը Երևանում
- Նախաճաշը հյուրանոցում։ Տուր դեպի Սյունիքի մարզ։ Առաջին կանգառը կունենանք Արենի գինու գործարանում, որտեղ կհամտեսենք հայկական Արենի տեսակի գինիներ, որից հետո կուղևորվենք Սյունիքի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շաքիի ջրվեժը։
- Հաջորդ կանգառը կունենանք աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկում՝ Քարահունջ (Զորաց Քարեր)-ում։ Այն թվագրվում է մ. թ. ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար:
- Տուրը կշարունակենք դեպի Տաթևի վանք։ Աշխարհի ամենաերկար ճոպանուղին «ՏաԹևեր» ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի եւ փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով: Կպահանջվի մոտ 11 րոպե, որպեսզի ճոպանուղին Հալիձոր գյուղից ուղևորվի դեպի հոյակերտ Տաթեւի վանքը: Ճաշը տեղի ռեստորաններից մեկում:
- Տաթև: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար:
- Գիշերակացը Երևանում
- Նախաճաշը հյուրանոցում: Տուր դեպի Ծաղկաձոր, որը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 60 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով: Ծաղկաձորում կայցելենք Կեչառիս վանական համալիրը, որը կառուցվել է 11-13-րդ դարերում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաեւ միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:
- Տուրը կշարունակենք դեպի Սևան, Սևանավանք: Սևանալիճը Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով:
- Ճաշը տեղի ռեստորաններից մեկում:
- Վերադարձ Երևան:
- Նախաճաշը հյուրանոցում: Տուրը կսկսենք Գեղարդի վանական համալիրից՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
- Ճաշը Գառնու գյուղական տներից մեկում, մասնակցություն հայկական լավաշի պատրաստմանը:
- Այցելութուն Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում: Հետ վերադարձի ճանապարհին կանգառ կանենք «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը:
- Տուրը կշարունակենք դեպի Վաղարշապատ (Էջմիածնի Մայր տաճար, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե): Երեւանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է:
- Այցելություն Զվարթնոցի տաճար: Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ եւ այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ:
- Ճանապարհում օդանավակայան:
Գինը կախված մարդկանց քանակից |
||
1-2 անձ |
3-6 անձ |
8-17 անձ |
$ 579 |
$ 363 |
$ 321 |
Գինը ներառում է՝
- ✔ Հյուրանոց 3* (երկտեղանի, երեքտեղանի համարում), ներառյալ նախաճաշը
- ✔ Երկկողմանի ուղևորափոխադրում
- ✔ Հարմարավետ և բարձրակարգ տրանսպորտ ող տուրերի ընթացքում
- ✔ Էքսկուրսիաներ՝ ծրագրով նախատեսված
- ✔ Մուտքավճարներ
- ✔ Փորձառու զբոսավարի ծառայություն
- ✔ Շշալցված ջուր, օրական 0,5լ և քաղցրավենիք
- ✔ Ճաշ՝ ծրագրով նախատեսված օրերին
- ✔ Վարպետաց դասեր և համտես
Արժեքն իր մեջ չի ներառում՝
- ✔ Ավիատոմս
- ✔ Բժշկական ապահովագրություն
- ✔ Ալկոհոլային խմիչքներ
- ✔ Այլ ծախսեր, որոնք նախատեսված չեն ծրագրով
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555
+374(41) 711 555