Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ Քարահունջը հանդիսանում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը: Այն թվագրվում է մ. թ. ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Քարահունջից ոչ շատ հեռու հայտնաբերված ժայռապատկերներն ապացուցում են, որ նախնադարյան մարդը Հայաստանում քաջատեղյակ էր աստղագիտությունից