Ծաղկաձոր քաղաքը ("Ծաղիկների ձոր") համարվում է Հայաստանի ամենահայտնի եւ հյուրընկալ վայրերից մեկը: Սա մեր լեռնային երկրի փոքրիկ այն այնկյուններից է, ուր բնության գեղեցկությունն ի հայտ է գալիս իր ամբողջ բազմազանությամբ:
Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 50 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով: