Արդեն դեկտեմբեր է՝ տարվա վերջին ամիսը։ Տարին ամփոփելու և ապագայի պլաններ կազմելու ճիշտ ժամանակն է։ Տարին ավարտելու լավագույն եղանակներից մեկը, թերևս, ուղևորությունն է մի երկիր կամ քաղաք, որտեղ ձմեռը ամենագեղեցիկն է և լի հրաշքներով: Աշխարհում շատ վայրեր կան, որտեղ դուք կարող եք անցկացնել ձեր ձմեռային արձակուրդները: Բայց երկրների ընտրության ժամանակ մենք կանգ առանք հենց Հայաստանի վրա, որտեղ ձմեռը այնքան գեղեցիկ է, որ չես կարող դադարել հիանալ երկրով: Այսպիսով, այս ամբողջական ուղեցույցում մենք կբացահայտենք.
Սկսենք մեր ուղեցույցը՝ ներկայացնելով ձմեռային սեզոնը Հայաստանում։ Սովորաբար ձմեռը Հայաստանում տևում է երեք ամիս՝ սկսվում դեկտեմբերով և ավարտվում փետրվարով։ Առաջին ձյունը բնորոշ է դեկտեմբերին Գեղարքունիքի մարզի լեռնային շրջաններում։
Ջերմաստիճանի առումով Երևանում դեկտեմբերին ջերմաստիճանը տատանվում է 6C (42F) մինչև -7C (21F): Մայրաքաղաք Երեւանում ձյունը սկսում է տեղալ շատ ավելի ուշ, քան հանրապետության լեռնային հատվածում։ Հայաստանի լեռնային տարածաշրջանում ձմռան միջին ջերմաստիճանը տատանվում է -10C (14F) մինչև -20C (-4F) սահմաններում։ Այսպիսով, եթե պատրաստվում եք այցելել հյուրընկալ Հայաստան ձմռան ամիսներին, անպայման ձեզ հետ բերեք հարմարավետ կոշիկներ, գլխարկ, ձեռնոցներ և շատ տաք հագուստ:
Բացի այդ, հարկ է նաև նշել, որ լավ կլինի ձեզ հետ ունենալ անլար մարկտոց։ Դա պայմանավորված է նրանով, որ ցուրտ եղանակը կարող է հանգեցնել ձեր հեռախոսի մարտկոցի արագ սպառման: Վերջինս էլ իր հերթին թույլ չի տա քեզ նկարել ու ֆիքսել գեղեցիկ պահերը։
Հաջորդիվ մենք կբացահայտենք այն վայրերը, որոնք անպայման արժե այցելել Հայաստանում գտնվելիս:
Ծաղկաձորը հայտնի է տեսարժան վայրերով և ձնառատ տուրիստական վայր է Հայաստանում: Ծաղկաձորը բարձրադիր քաղաք է, և դա է պատճառը, որ նույնիսկ տաք ձմեռներին քաղաքը պատված է ձյունով։ Այս հանգամանքը թույլ է տալիս քաղաքին դառնալ Հայաստանի ամենահայտնի ձմեռային ուղղություններից մեկը:
Ծաղկաձորի չքնաղ բնությամբ հիանալու համար ամենահարմար տարբերակը ճոպանուղին է, որի ընթացքում կարող եք անվերջ հիանալ բնությամբ ու գեղեցիկ տեսարանով։ Չնայած, որ այն վճարովի է, սակայն հարկ է նշել, որ վճարը ամենամատչելին է Եվրոպայում։ Ավելին, այստեղ դուք կարող եք գտնել բազմաթիվ սպորտային ենթակառուցվածքներ: Ամեն տարի հարյուրավոր մարզիկներ ամբողջ աշխարհից գալիս են այստեղ՝ մարզվելու և ամենամյա մրցաշարերին պատրաստվելու։
Ծաղկաձորը լի է նաև Հայաստանի լավագույն հյուրանոցներով։ Այսպիսով, եթե ցանկանում եք սահել, դահուկներ քշել կամ ճոպանուղով զբոսնել, Ծաղկաձորն իդեալական վայր է այցելելու համար: Մյուս կողմից, եթե ակտիվ հանգստի սիրահար չեք, մի անհանգստացեք, քանի որ շատ էքսկուրսիոն ծրագրեր կան, որոնց կարող եք մասնակցել։ Ծաղկաձորում է նաև Կեչառիս վանքը, որը Հայաստանի կարևորագույն կրոնական համալիրներից է, և թվագրվում է 11-րդ դարի սկզբին։ Ինչ վերաբերում է ժամանցին, ապա հանգստավայրն ունի նաև երկրի ամենամեծ ժամանցի կենտրոններից մեկը՝ Senator Royale կազինոն։
Ջերմուկը Հայաստանում ևս մեկ հայտնի ուղղություն է ոչ միայն ձմեռային սեզոնի, այլ ամբողջ տարվա համար։ Ջերմուկը հիմնականում հայտնի է իր բուժիչ ջրերով և համարվում է բժշկական կենտրոն։ Ձմեռն այստեղ կախարդական է աննկարագրելի բնության շնորհիվ՝ լի եղևնիներով, ձյունով, լույսերով և ամենակարևորը՝ ջերմ ու ընկերասեր մարդկանցով։ Ջերմուկը պասիվ հանգստի համար իդեալական վայր է։ Բացի այդ, դա կատարյալ վայր է ընկերների, ընտանիքի կամ պարզապես ինքներդ ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար և վայր, որտեղ կարող եք խաղաղություն և ներդաշնակություն գտնել բնության հետ:
Ինչ վերաբերում է ձմեռային զբաղմունքներին, ապա Ջերմուկը նույնպես հայտնի լեռնադահուկային հանգստավայր է Հայաստանում։ Այստեղ դուք կգնահատեք բարձրակարգ ծառայությունները, ճոպանուղին, դահուկավազքը և սնոուբորդը ծովի մակարդակից 1750-ից 2000 մ (5741-6562 ֆտ) բարձրության վրա:
Դիլիջանը, որը հաճախ անվանում են հայկական Շվեյցարիա, առողջարանային և զբոսաշրջային տարածք է, որը շրջապատված է ծառապատ լեռներով։ Այս լեռները դառնում են անասելի գեղեցիկ՝ ծածկվելով սպիտակ ձնով։ Այստեղ դուք կարող եք գտնել բազմաթիվ հյուրանոցներ, որտեղից տեսարան է բացվում դեպի սպիտակ հանդերձանքով ծածկված կանաչ բնություն, որն իսկապես հիասքանչ է։
Դիլիջանն ավանդաբար համարվում է ամառային և ձմեռային հանգստավայր տեղացի և արտասահմանցի այցելուների համար։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակի ընթացքում քաղաքը դարձել է զգալի ֆինանսական և կրթական հանգույց՝ ներգրավելով ուսանողների ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Այնտեղ են գտնվում Հայաստանի Կենտրոնական բանկի Ուսումնական և Հետազոտական Կենտրոնը, ինչպես նաև UWC Դիլիջան քոլեջը և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Եթե ցանկանում եք այցելել UWC Դիլիջան քոլեջ, դառնալ քոլեջների միջազգային ցանցի մաս և TUMO-ն՝ եզակի ստեղծագործական և տեխնոլոգիական կենտրոն երիտասարդների համար, ապա պետք է նախապես ամրագրել էքսկուրսիա:
Դիլիջան այցելելիս խորհորդ ենք տալիս ամրագրել մշակութային էքսկուրսիա։ Այստեղ դուք կգտնեք միջնադարյան հայկական ճարտարապետության մի քանի գոհարներ՝ Հաղարծին (10-13-րդ դդ.) և Գոշավանք (12-13-րդ դարեր) վանական համալիրներ: Անկախ նրանից, թե դուք միայնակ ճանապարհորդ եք, թե գտնվում եք Դիլիջանում ձեր ընկերների հետ, մի մոռացեք այցելել Դիլիջանի ազգային պարկ, որը նաև կոչվում է «Պարզ լիճ»։ Իսկ եթե ակտիվ հանգստի սիրահար եք, ապա կարող եք ձիավարություն կատարել կամ սավառնել Պարզ լճի վրայով գործող զիփլայնով:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանը դահուկներով սահելու համար գրավիչ ուղղություններ ունի, որի շնորհիվ կարող եք հանգիստ սահել Հայկական լեռնաշխարհով: Հայաստանում դահուկային սպորտի և ձմեռային մարզաձևերի մի քանի հնարավորություն կա։ Մենք առանձնացրել ենք դրանք ձեզ համար։
Մեկ այլ սիրված ձմեռային զբաղմունք է չմշկասահքը: Հայաստանում կարող եք սահել մի քանի վայրերում, բայց մենք առաջարկում ենք այն անել մայրքաղաք Երևանում, քանի որ աստեղ դուք կկարողանաք հեշտությամբ հանդերձանք վարձել և վայելել այն քաղաքային միջավայրում: Ահա մի քանի վայրեր Երևանում, որտեղ կարելի է սահել ձմռանը.
Հարկ է նաև նշել, որ Երևանի ձմեռային զբոսայգին չմշկասահքի վայր լինելուն զուգահեռ նաև կախարդական վայր է այստեղ ուղակի զբոսնելու՝ մեկ բաժակ սուրճով և վայելելու ձմեռային շունչը։
Ինչպես վերը նշեցինք Ջերմուկը հայտնի է իր տաք և բուժիչ աղբյուրներով։ Այնուամենայնիվ, Ջերմուկը միակ վայրը չէ, որտեղ կարելի է այցելել։ Առաջարկում ենք Հայաստանում հինգ հայտնի տաք աղբյուրներ, որոնք արժե այցելել այս ձմռանը.
Երևանի ամենաշքեղ փողոցը` Հյուսիսային պողոտան, ձմռանը ավելի գրավիչ է դառնում. Այն վերածվում է Սուրբ Ծննդյան շուկայի, որտեղ կարող եք գտնել այն ամենը, ինչ կապված է Սուրբ Ծննդի, Ամանորի և ընդհանրապես ձմռան հետ: Նույնիսկ եթե ոչինչ չես գնում, հաճույք ես ստանում այնտեղ քայլելուց այդ գեղեցիկ մթնոլորտում։
Սուրբ Ծննդյան տոնավաճառը Երևանում գործում է 2012 թվականի դեկտեմբերից: Շուկան ի սկզբանե բաղկացած էր 16 փայտե խցիկներից, որոնք առաջին անգամ կառուցվել են ողջ կովկասյան տարածաշրջանում և Եվրոպայի Հեռավոր Արևելքում: Տարեցտարի տնակների թիվն էլ ավելի է մեծանում, և այժմ շուկան վաճառքի կհանի 40 տնակ՝ զարդարված տարբեր իրերով՝ ամանորյա ձեռագործ նվերներ, շոկոլադներ, օրգանական օճառներ, հայկական գինի և այլն։