Ծրագիր
Սկսում ենք մեր օրը Խոր Վիրապ այցելությունից։ Վնքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»: Ամենայն հայոց առաջին կաթողիկոսը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով։ Վանքից բացվում է հոյակապ տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը։ Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Գեղարդավանք, որը վեր է խոյանում հսկայական ժայռերի մեջ։ Վանքի սկզբնական կառույցը ամբողջովին քանդակված է ժայռից, որը նրան հաղորդում է խորհրդավոր տեսք։ Այստեղ է պահվել այն նիզակը՝ Գեղարդը, որը Լոնգինը մխրճել է Հիսուս Քրիստոսի կողը, որպեսզի ստուգի վերջինիս մահացած լինելը։ Հաճորդ կանգառը Գառնու հեթանոսական տաճարն է, որը միակ գոյություն ունեցող կոթողն է Հայաստանում, որը հիշեցնում է մեր հեթանոսական անցյալի մասին։
Տևողությունը՝ 6-7 ժամ:
Առանց գիդ էքսկուրսավարի
|
Գիդ էքսկուրսավարի հետ
|
1-3 մարդ
|
4-7մարդ
|
8-19 մարդ
|
1-3 մարդ
|
4-7 մարդ
|
8-19 մարդ
|
45000 AMD
|
60000 AMD
|
85000 AMD
|
70000 AMD
|
90000 AMD
|
118000 AMD
|
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել:
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555