











Տուր դեպի Օձուն, Սանահին, Հաղպատ, Ախթալա
Ծրագիր
Առաջին մեր կանգառը լինելու է Օձուն գյուղում: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում եւ տեսանելի է գյուղի գրեթե բոլոր անկյուններից: Եկեղեցու արձանագրությունները որեւէ տեղեկություն չեն տալիս եկեղեցու հիմնադրման տարեթվի մասին, սակայն ճարտարապետական ու գեղարվեստական վերլուծությունները ապացուցում են, որ այն կառուցվել է 6-րդ դարում: Հաջորդ մեր կանգառը Հաղպատի վանքն է։ Այն հայ միջնադարյան ճարտարապետության ամենամեծ և ամենանշանավոր կոթողներից է։ Համալիրը կազմված է Ս Նշան, Ս Գևորգ և Ս Աստվածածին եկեղեցիներից, փոքր մատուռից, զանգայատնից և գրադաարանից։ Շրջապատող բնությունը վանքին ընդգծում է վանքի յուրահատուկ գեղեցկությունը։ Հաջորդ կանգառը սանահինի վանական համալիրն է, որը կառուցվոլ է 10-րդ դարում։ Վանքը եղել է մշակութային կենտրոն, որտեղ գործում էր ծխական դպրոց և գրադարան։ Այս երկու վանքերի մասին կա գեցեցիկ ավանդազրույց, որը անտեսանելի կապով միացնում է նրանց: Ախթալայի վանքը և ամրոցը մեր հաջորդ կանգառն է: Այն կառուցվել է 10-րդ դարում։ Ճիշտ օգտագործելով աշխարհագրական դիրքը՝ Կյուրիկյանները այստեղ կառուցում են անառիկ ամրոց արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար, որի մի հատվածը այսօր պահպանվել է։
Տևողությունը՝ 11-12 ժամ
Առանց գիդ էքսկուրսավարի |
Գիդ էքսկուրսավարի հետ |
||||
1-3 մարդ |
4-7 մարդ |
8-19 մարդ |
1-3 մարդ |
4-7 մարդ |
8-19 մարդ |
55000 AMD |
78000 AMD |
105000 AMD |
85000 AMD |
112000 AMD |
145000 AMD |
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել:
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555
+374(43) 711 555