











Տուր դեպի Ծաղկաձոր (Ճոպանուղի), Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք
Ծրագիր
Ծաղկաձորը հիանալի վայր է քաղաքի շոգից փախչելու և բնության գրկում հանգստանալու համար։ Այս առողջարանային քաղաքը այցելուներին զարմացնում է ոչ միայն շքեղ բությամբ, ժամանակակից մարզահամալիրների և նորավոճ հյուրանոցների և ռեստորանների առկայությամբ, այլ նաև ճարտարապետական տեսարժան վայրերով, որոնցից մեկը Կեչառիս վանքն է: Այն միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն է։ Հաջորդ կագառը Օրբելի եղբայրների թանգարանն է։ Ռուբենը, Լևոնը և Հովսեփը` XII դ-ից հայտնի հայկական գիտության և մշակույթի նվիրյալների ժառանգներ են: 1972 թվականին Օրբելի եղբայրների հիշատակը հավերժացնելու նպատակով՝ տունը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին, վերածվել է տուն-թանգարանի։ Տուն-թանգարանի նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել այն հոգևոր արժեքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների անվան հետ։ Օրը կամփենք ընկղմվելով Ծաղկաձորի չքնաղ բնության մեջ, որը սփռվում է աչքի առաջ ճոպանուղղուց: Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Գեղարքունիքի մարզ: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա՝ երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։ Դեպի լիճ գեղեցիկ տեսարան է բացվոմ Սևանավանքից, որը կառուցվել է 9-րդ դարում։ Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Դիլիջան կամ Հայաստանի փոքրիկ Շվեցարիա։ Ծառախիտ անտառների մեջ թագնված Հաղարծնի վանքը ամենայուրահատուկներից է՝ կառուցված սպիակ քարից 10-13-րդ դարերում։ Հաջորդ կանգառը Գոշավանքն է, որը կրում է հայտնի մտավորական և առակագրի Մխիթար Գոշի անունը։ Վանքը դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր այլ նաև կրթական կենտրոն։ Մեր օրը կավարտենք Հին Դիլիջանի նեղլիկ փողոցներում զբոսնելով, որը այս անտառային հրաշքի քարե սիրտն է:
Տևողությունը՝ 8-9ժամ:
Առանց գիդ էքսկուրսավարի |
Գիդ էքսկուրսավարի հետ |
||||
1-3 մարդ |
4-7 մարդ |
8-19 մարդ |
1-3 մարդ |
4-7 մարդ |
8-19 մարդ |
45000 AMD |
56000 AMD |
82000 AMD |
71000 AMD |
85000 AMD |
112000 AMD |
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել:
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555
+374(43) 711 555