Ծրագիր
Առաջին մեր կանգառ լինելու է Օձուն գյուղում: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում եւ տեսանելի է գյուղի գրեթե բոլոր անկյուններից: Եկեղեցու արձանագրությունները որեւէ տեղեկություն չեն տալիս եկեղեցու հիմնադրման տարեթվի մասին, սակայն ճարտարապետական ու գեղարվեստական վերլուծությունները ապացուցում են, որ այն կառուցվել է 6-րդ դարում: Հաջորդ մեր կանգառը Հաղպատի վանքն է։ Այն հայ միջնադարյան ճարտարապետության ամենամեծ և ամենանշանավոր կոթողներից է։ Համալիրը կազմված է Ս Նշան, Ս Գևորգ և Ս Աստվածածին եկեղեցիներից, փոքր մատուռից, զանգայատնից և գրադաարանից։ Շրջապատող բնությունը վանքին ընդգծում է վանքի յուրահատուկ գեղեցկությունը։ Հաջորդ կանգառը սանահինի վանական համալիրն է, որը կառուցվոլ է 10-րդ դարում։ Վանքը եղել է մշակութային կենտրոն, որտեղ գործում էր ծխական դպրոց և գրադարան։ Այս երկու վանքերի մասին կա գեցեցիկ ավանդազրույց, որը անտեսանելի կապով միացնում է նրանց։ Հաջորդ կանգառը Մենձ Էր քարայր ամրոցն է ։ Սա տեղանքի ամենամեծ քարանձավն է, ինչի մասին վկայում է անունը, որը բացվել է համեմատաբար վերջերս: Այս վայրում հայտնաբերվել են բազմաթիվ նախապատմական իրեր, որոնք այժմ ներկայացված են քարանձավի թանգարանում։
Տևողությունը՝ 11-12 ժամ
Առանց գիդ էքսկուրսավարի
|
Գիդ էքսկուրսավարի հետ
|
1-3 մարդ
|
4-7 մարդ
|
8-19 մարդ
|
1-3 մարդ
|
4-7 մարդ
|
8-19 մարդ
|
55000 AMD
|
78000 AMD
|
105000 AMD
|
85000 AMD
|
112000 AMD
|
145000 AMD
|
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել:
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555