Ծրագիր
Առաջին մեր կանգառը Հաղպատի վանքն է։ Այն հայ միջնադարյան ճարտարապետության ամենամեծ և ամենանշանավոր կոթողներից է։ Համալիրը կազմված է Ս Նշան, Ս Գևորգ և Ս Աստվածածին եկեղեցիներից, փոքր մատուռից, զանգայատնից և գրադաարանից։ Շրջապատող բնությունը վանքին ընդգծում է վանքի յուրահատուկ գեղեցկությունը։ Հաջորդ կանգառը սանահինի վանական համալիրն է, որը կառուցվոլ է 10-րդ դարում։ Վանքը եղել է մշակութային կենտրոն, որտեղ գործում էր ծխական դպրոց և գրադարան։ Այս երկու վանքերի մասին կա գեցեցիկ ավանդազրույց, որը անտեսանելի կապով միացնում է նրանց։ Հաջորդ կանգառը Զարնի-Պարնի քարանձավն է ։ Այս վայրում հայտնաբերվել են բազմաթիվ նախապատմական արտեֆակտներ, որոնք այժմ ներկայացված են քարանձավի թանգարանում։ Իսկ տեղական ռեստորանից բացվում է հրաշալի տեսարան դեպի Լոռու մարզի չքնաղ բնությունը։ Շարունակելով ճանպարհը հասնում ենք Մենձ էր քարայր ամրոց: Այն չի զիջում նախորդ քարանձավին իր գեղեցկությամբ: Սա տեղանքի ամենամեծ քարանձավն թ, որը բացվել է համեմատաբար վերջերս: Ախթալայի վանքը և ամրոցը մեր հաջորդ կանգառն է: Այն կառուցվել է 10-րդ դարում։ Ճիշտ օգտագործելով աշխարհագրական դիրքը՝ Կյուրիկյանները այստեղ կառուցում են անառիկ ամրոց արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար, որի մի հատվածը այսօր պահպանվել է։
Տևողությունը՝ 12-13 ժամ
Առանց գիդ էքսկուրսավարի
|
Գիդ էքսկուրսավարի հետ
|
1-3 մարդ
|
4-7 մարդ
|
8-19 մարդ
|
1-3 մարդ
|
4-7 մարդ
|
8-19 մարդ
|
59000 AMD
|
85000 AMD
|
115000 AMD
|
91000 AMD
|
118000 AMD
|
156000 AMD
|
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել:
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555