Ծրագիր
Մեր տուրը սկսում ենք Վարդանանց հրապարակից: Սբ Ամենափրկիչ եկեղեցին դեռևս վերանորոգվում է ր նրա գեղեցկությունը կարոց ենք գնահատել միայն արտաոին տեսքից։ Յոթ Վերք եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, պատկերված Ղուկաս Ավետարանչի կողմից։ Քաղաքային տուրի շրջանակներում կայցելենք Ալեքսանդապոլ ամրոցի ռազմական համալիրի մաս կազմող նշանավոր Սև բերդը։ Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող, նաև ֆիլմերից ճանաչված շենքերը, որոնք համարվում են քաղաքի այցեքարտը, մեր երթուղին կդարձնեն էլ ավելի տպավորիչ և հագեցած: Գյումրու մշակությը լիովին ընկալելու համար կայցելենք Ձիթողցյանների թանգարանը։ Մեր օրը վերջին այցելավայրը կլինի Մարմաշենի վանական համալիրը։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն:Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր (Վերին):Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:
Տևողությունը՝ 8-9 ժամ
Առանց գիդ էքսկուրսավարի
|
Գիդ էքսկուրսավարի հետ
|
1-3 մարդ
|
4-7 մարդ
|
8-19 մարդ
|
1-3 մարդ
|
4-7 մարդ
|
8-19 մարդ
|
40000 AMD
|
62000 AMD
|
85000 AMD
|
65000 AMD
|
95000 AMD
|
125000 AMD
|
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել:
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555