Գրավիչ Հայաստանի ելևէջները

Ամրագրեք հիմա - վճարեք տեղում
Ամրագրեք հիմա - վճարեք տեղում
Երաշխավորված ժամկետներ
Երաշխավորված ժամկետներ
Անվճար չեղարկում մինչև 7 օր
Անվճար չեղարկում մինչև 7 օր
Լավագույն գնի երաշխիք
Լավագույն գնի երաշխիք
Անհատական էքսկուրսիա ըստ ցանկության
Անհատական էքսկուրսիա
Վաճառքի առաջատար
վաճառքի առաջատար

 

Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր
03.03 - 08.03 07.04 - 12.04 05.05 - 10.05 02.06 - 07.06 07.07 - 12.07 04.08 - 09.08 01.09 - 06.09
10.03 - 15.03 14.04 - 19.04 12.05 - 17.05 09.06 - 14.06 14.07 - 19.07 11.08 - 16.08 08.09 - 13.09
17.03 - 22.03 21.04 - 26.04 19.05 - 24.05 16.06 - 21.06 21.07 - 26.07 18.08 - 23.08 15.09 - 20.09
24.03 - 29.03 28.04 - 03.05 26.05 - 31.05 23.06 - 28.06 27.07 - 02.08 25.08 - 30.08 22.09 - 27.09
31.03 - 05.04     30.06 - 05.07     29.09 - 04.10

 

Տուրծրագիր:

Դիմավորում օդանավակայանում

Տուրի մեկնարկը՝ 10:00

Երևան - Չարենցի կամար - Գառնու տաճար - Գեղարդավանք - Լավաշի թխման վարպետաց դաս - Երևան

Նախաճաշ հյուրանոցում․ առաջին կանգառը Չարենցի կամարն է, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարադ լեռը։ Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Գեղարդավանք, որը վեր է խոյանում հսկայական ժայռերի մեջ։ Վանքի սկզբնական կառույցը ամբողջովին քանդակված է ժայռից, որը նրան հաղորդում է խորհրդավոր տեսք։ Այստեղ է պահվել այն նիզակը՝ Գեղարդը, որը Լոնգինը մխրճել է Հիսուս Քրիստոսի կողը, որպեսզի ստուգի վերջինիս մահացած լինելը։  Հաճորդ կանգառը Գառնու հեթանոսական տաճարն է, որը միակ գոյություն ունեցող կոթողն է Հայաստանում, որը հիշեցնում է մեր հեթանոսական անցյալի մասին։ Օրվա գեղեցիկ ավարտը լինում է թոնրի շուրջ՝ թխելով և համտեսեով ավանդական հայկական լավաշը։

Տուրի տևողությունը՝ 9-10 ժ

Տուրի մեկնարկը՝ 10:00

Երևան – Սեվանա լիճ – Հաղածին – Գոշավանք – Հին Դիլիջան - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Սկսում ենք մեր օրը Հայաստանի կապույտ մարգարիտը հանդիսացոց Սևանա լճից։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա՝ երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։ Դեպի լիճ գեղեցիկ տեսարան է բացվոմ Սևանավանքից, որը կառուցվել է 9-րդ դարում։ Շարունակելով մեր ճանապարհը հասնում ենք Դիլիջան կամ Հայաստանի փոքրիկ Շվեցարիա։ Ծառախիտ անտառների մեջ թագնված Հաղարծնի վանքը ամենայուրահատուկներից է՝ կառուցված սպիակ քարից 10-13-րդ դարերում։ Հաջորդ կանգառը Գոշավանքն է, որը կրում է հայտնի մտավորական և առակագրի Մխիթար Գոշի անունը։ Վանքը դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր այլ նաև կրթական կենտրոն։ Մեր օրը կավարտենք Հին Դիլիջանի նեղլիկ փողոցներում զբոսնելով, որը այս անտառային հրաշքի քարե սիրտն է։

Տուրի տևողությունը՝ 9-10 ժ

Տուրի մեկնարկը՝ 10:00

Երևան - Ծաղկաձոր - Կեչառիս վանական համալիր - Օրբելի եղբայրների տուն-թանգարան - Սևանա լիճ - Իշխան ձկան խորովածի վարպետաց դաս - Երևան

Նախաճաշ հյուրանոցում, որից հետո շարժվում ենք դեպի Ծաղկաձոր, այն հիանալի վայր է քաղաքի շոգից փախչելու և բնության գրկում հանգստանալու համար։ Ծաղկաձոր առողջարանային քաղաքը այցելուներին զարմացնում է ոչ միայն շքեղ բությամբ, ժամանակակից մարզահամալիրների և նորավոճ հյուրանոցների և ռեստորանների առկայությամբ, այլ նաև ճարտարապետական տեսարժան վայրերով, որոնցից մեկը Կեչառիս վանքն է: Այն  միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն է։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հաջորդ կագառը Օրբելի եղբայրների թանգարանն է։ Ռուբենը, Լևոնը և Հովսեփը` XII դ-ից հայտնի հայկական գիտության և մշակույթի նվիրյալների ժառանգներ են: 1972 թվականին Օրբելի եղբայրների հիշատակը հավերժացնելու նպատակով՝ տունը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին, վերածվել է տուն-թանգարանի։  Օրը կամփենք ընկղմվելով Ծաղկաձորի չքնաղ բնության մեջ, որը սփռվում է աչքի առաջ ճոպանուղուց։ Մեր օրը կավարտենք Սևանա լիճ այցելությամբ, որտեղ էլ կունենաք իշխան ձկան խորովածի վարպետաց դաս:

Տուրի տևողությունը՝ 9-10 ժ

Տուրի մեկնարկը՝ 10:00

Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – Թռչունների քարանձավ –  Գինու համտես Հին Արենի գինու գործարանում - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Սկսում ենք մեր օրը Խոր Վիրապ այցելությունից։  Վնքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»: Ամենայն հայոց առաջին կաթողիկոսը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով։ Վանքից բացվում է հոյակապ տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը։ Շարունակելով ճանապրհը հասնում ենք Նորավանք։ Ժայերի մեջ վեր խոյացող այս վանքը ճարտարապետ Մոմիկի գլուխգործոցն է համարվում։ Չկա ավելի լավ տեղ ապացուցելու համար մեր հազարամյա անցյալը՝ քան թռչունների քարանձավը։ Այստեղից են գտնվել գինու հինավուրց հնձանները և առաջին ոտնամանը, որը այսօր պահվում է պատմության թանգարանում։

Տուրի տևողությունը՝ 9-10 ժ

Ճանապարհում օդանավակայան

Ծրագրի արժեքը մեկ մարդու համար

Նշված է մեկ անձի արժեքը երկտեանի համարում

Կեցության տարբերակներ AMD   
Unique Hotel 189000 դր
14 Floor hotel 221000 դր
Ani Plaza hotel 227000 դր

 

Արժեքը ներառում է՝

  • ✔ Կեցությունը հյուրանոցում՝ 6 գիշեր, ներառյալ նախաճաշ
  • ✔ Տրանսպորդային ծառայություն, ներառյալ դիմավորումը և ճանապահումը
  • ✔ Տուրեր ըստ ծրագրի
  • ✔ Հմուտ գիդի ծառայություն
  • ✔ Շշալցված ջուր և քաղցրավենիք տուրի ընթացքում
  • ✔ Պատմամշակութային կենտրոնների մուտքի տոմսեր;
  • ✔ Վարպետաց դասեր
  • ✔ WiFi տրանսպորտում
  • ❌ Օդանավի տոմսեր
  • ❌ Ճաշը տուրերի ընթացքում
  • ❌ Ալկոհոլային խմիչքներ
  • ❌ Ապահովագրություն

Հավելյալ տեղեկատվություն:

  • Ծրագրի չօգտագործված մասի գումարը վերադարձման ենթակա չէ:
  • Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայությունների դեպքում Ծրագրի արժեքը ենթակա է լրացուցիչ քննարկման:
  • Նշված է 1 անձի արժեքը երկտեղանի համարում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել:

Позвонить +374 91 711 555

Позвонить +374 41 711 555

Позвонить +374 43 711 555

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Անանուրի + Սիղնաղի +  KTW Wine House
Ամենապահանջված

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Անանուրի + Սիղնաղի + KTW Wine House

Տուրի տևողությունԱմեն Երեք - Հնգ; Ուրբ - Կրկ
35000 դրամ
39000
Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Վրաստան - 2 օր: Թբիլիսի  + Մցխեթա + Ջվարի + Անանուրի
Ամենապահանջված

Վրաստան - 2 օր: Թբիլիսի + Մցխեթա + Ջվարի + Անանուրի

Տուրի տևողությունԱմեն Երկ -Երեք; Չրք -Հնգ; Շբթ - Կրկ
23000 դրամ
27000

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ