ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ ԹԱՅԼԱՆԴ

Հայկական խմբային տուր Թայլանդ

 

🗓Օրերը՝ 19.11.26 - 29․11․26

 

1 անձի մասնակցության արժեքը երկտեղանի համարում 1.082․000 ՀՀ դրամ

Արժեքն իր մեջ ներառում է՝

✅ Միջազգային ավիատոմս՝ Երևան - Բանգկոկ, Փհուկետ - Երևան

✅ Բարձրակարգ հյուրանոց Բանգկոկում՝ Pullman Bangkok Hotel G 5* (Premier Deluxe room - նախաճաշ) և Փհուկետում՝ Kora beach 5* (Deluxe room - նախաճաշ, ընթրիք)
✅ Դիմավորում -ճանապարհում 

✅ Սնունդ հյուրանոցում՝
🔸 Բանգկոկում՝ նախաճաշ
🔸 Փհուկետում՝ նախաճաշ և ընթրիք
✅ Էքսկուրսիաների ընթացքում՝ ճաշ 2 անգամ

✅ Ներքին թռիչք՝ Բանգկոկից Փհուկետ
✅ 3 Էքսկուրսիաներ՝

🔸 Շրջայց Բանգկոկում՝ Թագավորական պալատ, Զմրուխտյա Բուդդայի տաճար, Արշալույսի տաճար, Կատամարանով զբոսանք Չաո Պրայա գետով, MahaNakhon SkyWalk, որտեղից բացվում է քաղաքի 360° համայնապատկերը, Լակշմիի տաճար կամ Wat Yannawa (Նավ-տաճար)

🔸 Շրջայց Փհուկետում՝ Վատ Չալոնգ տաճար - Վագրերի այգի - թաիլանդական դեղատուն

🔸 Ֆի-Ֆի կղզիներ - Մայա Բեյ ծովացոց - Pileh Lagoon ծովալճի այցելություն - Ֆի-Ֆի Դոն կղզի 

Ըստ ցանկության նաև ՝ 

🔸 Ապակե Skywalk կամուրջ, Ջեյմս Բոնդ կղզի, Կոհ Հոնգ կղզի, Mantra Forest Spa համալիր - 150 դոլար/անձ

✅ Հայ ուղեկցորդի ծառայություն ողջ տուրի ընթացքում

✅ Ռուսախոս գիդի ծառայություն էքսկուրսիաների ընթացքում

✅ Ուղևորափոխադրում ողջ տուրի ընթացքում

✅ Ճանապարհորդական ապահովագրություն

 

Արժեքը չի ներառում ՝

 ❌ Վիզայի վճարը – 70 դոլար

 ❌ Անձնական ծախսեր

 

Օր 1․

Մեկնում

Մեկնում Զվարթնոց օդանավակայանից Բանգկոկ՝ հայախոս ուղեկցորդի ուղեկցությամբ:

 

Օր 2․

Ժամանում, տրանսֆեր օդանավակայանից հյուրանոց

✅ Դիմավորում Բանգկոկի միջազգային օդանավակայանում
✅ Տեղափոխում հյուրանոց՝ Pullman Bangkok Hotel G 5*, հանգիստ հյուրանոցում։

 

Օր 3․

Շրջայց Բանգկոկում՝ Թագավորական պալատ, Զմրուխտյա Բուդդայի տաճար, Արշալույսի տաճար, Կատամարանով զբոսանք Չաո Փրայա գետով, MahaNakhon SkyWalk, Լակշմիի տաճար կամ Wat Yannawa (Նավ-տաճար)։

✅ Նախաճաշ հյուրանոցում

✅ Կբացահայտենք Բանգկոկը՝ որտեղ ոսկեզօծ պագոդաներն ու ժամանակակից երկնաքերերը միահյուսվում են՝ ստեղծելով քաղաքի յուրահատուկ կերպարը։
✅ Թագավորական պալատ՝ Թաիլանդի գլխավոր խորհրդանիշն ու երկրի ամենանշանավոր տեսարժան վայրերից մեկը։ Այստեղ կտեսնենք ոսկեզօծ պագոդաներ, արքայական գահասրահներ և սրբազան Զմրուխտյա Բուդդայի տաճարը, որտեղ պատմությունն ու թագավորական վեհությունը միահյուսվում են հավատքի և իշխանության խորհրդանիշին։
✅ Արշալույսի տաճար (Wat Arun)՝ Բանգկոկի ամենագեղեցիկ տաճարներից մեկը։ Կերամիկական խճանկարներով զարդարված աշտարակները փայլում են արևի ճառագայթների ներքո՝ բացելով հիասքանչ տեսարան դեպի Չաո Փրայա գետը։
✅ Կատամարանով զբոսանք Չաո Փրայա գետով՝ կարճ, բայց տպավորիչ նավարկություն, որի ընթացքում կտեսնեք քաղաքը ջրից, կվայելենք գետի զովությունն ու Հին Բանգկոկի գեղեցիկ համայնապատկերը։
✅ Ճաշ՝ ավանդական թայլանդական խոհանոցի համեղ ուտեստներով։
✅ MahaNakhon SkyWalk՝ Բանգկոկի ամենաժամանակակից երկնաքերերից մեկը, որտեղից բացվում է քաղաքի տպավորիչ 360° համայնապատկերը։ Այստեղ կարող եք քայլել ապակե հատակով դիտահարթակով և, ցանկության դեպքում, փորձել համարձակների համար նախատեսված I-Tiltատրակցիոնը (լրացուցիչ վճար՝ 450 բատ, մոտ 13 ԱՄՆ դոլար)։
✅ Ծրագրի ավարտին կայցելենք Լակշմիի տաճար կամ յուրահատուկ ճարտարապետությամբ Wat Yannawa (Նավ-տաճար)։

 

Օր 4․

Հյուրանոց -Բանգկոկ օդանավակայան

✅ Նախաճաշ հյուրանոցում

✅ Տեղափոխում Բանգկոկ օդանավակայան, թռիչք դեպի Փուկետ

✅ Փուկետի օդանավակայից տեղափոխում Kora beach 5* հյուրանոց 

✅ Ընթրիք հյուրանոցում

 

Օր 5․

Պհուկետ - Ազատ օր

✅ Նախաճաշ հյուրանոցում.

✅ Հանգիստ հնդկական օվկիանոսի ափին
✅ Ընթրիք հյուրանոցում

 

Օր 6․

Շրջայց Փհուկետում՝ Վատ Չալոնգ տաճար - Վագրերի այգի - թաիլանդական դեղատուն

✅ Նախաճաշ հյուրանոցում

✅ Առաջին ծանոթությունը կղզու հետ։ Կայցելենք Վատ Չալոնգ բուդդայական տաճար՝ Փհուկետի ամենամեծ տաճարը։ Այնուհետև կայցելենք վագրերի այգի, ինչպես նաև կդիտենք օձերի վարժեցնողի շոուն օձերի ֆերմայում։
Բացի այդ, իսկական թաիլանդական դեղատանը կծանոթանաք երիտասարդության, գեղեցկության և առողջության գաղտնիքներին։
✅ Վերադարձ հյուրանոց. Ճաշ հյուրանոցում

 

Օր 7․

Ազատ օր օվկիանոսի ափին

✅ Նախաճաշ հյուրանոցում

✅ Ազատ օր Հնդկական օվկիանոսի ափին

✅ Ընթրիք հյուրանոցում

 

Օր 8․

Phi-Phi կղզիներ - Maya Bay ծովածոց - Pileh Lagoon (snorkeling) - Phi-Phi Don - Khai Islands

✅ Նախաճաշ հյուրանոցում
✅ Ծովային էքսկուրսիա դեպի հանրահայտ Phi Phi Islands կղզիներ՝ Անդամանյան ծովի ամենագեղատեսիլ վայրերից մեկը։
✅ Ծրագրում ներառված է այցելություն լեգենդար Maya Bay ծովածոց, Pileh Lagoon ծովալճի այցելություն, լող և սնորքելինգ բյուրեղյա մաքուր ջրերում։
✅ Ճաշ
✅ Ճաշից հետո Phi Phi Don կղզում նախատեսված է հանգիստ Khai Islands կղզու սպիտակավազ լողափերում, որը հայտնի է իր թափանցիկ ջրերով և բազմազան արևադարձային ձկներով։
✅ Ընթրիք հյուրանոցում

 

Օր 9․

Ազատ օր օվկիանոսի ափին

✅ Նախաճաշ հյուրանոցում
✅ Ազատ օր Հնդկական օվկիանոսի ափին
✅ Ընթրիք հյուրանոցում

Օր 10․

Մեկնում օդանավակայան

✅ Նախաճաշ հյուրանոցում

✅ Մեկնում օդանավակայան

 

⏳Տեղերը սահմանափակ են ‼️

 

Փաթեթը կարող եք ձեռք բերել՝

Ապառիկ տարբերակով (0% կանխավճար)

Paylater տարբերակով

Rocket line տարբերակով
 

☎️ (+374) 43 771 555 ( Viber | WhatsApp | Telegram)

 

Հասցե՝ Կիևյան 19

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Անանուրի + Սիղնաղի +  KTW Wine House
Ամենապահանջված

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Անանուրի + Սիղնաղի + KTW Wine House

Տուրի տևողությունԵրք-հնգ, Ուրբ - Կրկ,շբթ-երկ
34500 դրամ
39000
Վրաստան - 2 օր: Թբիլիսի  + Մցխեթա + Ջվարի+Անանուրի
Ամենապահանջված

Վրաստան - 2 օր: Թբիլիսի + Մցխեթա + Ջվարի+Անանուրի

Տուրի տևողությունԵրկ-երք, չրք-հնգ, Շբթ - Կրկ
22500 դրամ
27000
Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Վրաստան։ Քաղաքային տուր Թբիլիսիում
Ամենապահանջված

Վրաստան։ Քաղաքային տուր Թբիլիսիում

Տուրի տևողությունԵրք, հնգ,շբթ, կրկ
9000 դրամ
11000 դրամ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ