

















ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ ՇՐԻ ԼԱՆԿԱ
Հայկական խմբային տուր դեպի Շրի Լանկա
🗓Օրերը՝ 10․12․2026-20․12․2026
1 անձի մասնակցության արժեքը երկտեղանի համարում ՝ 795․000 դրամ
Արժեքն իր մեջ ներառում է՝
✅ Միջազգային ավիատոմսեր՝ Երևան- Կոլոմբո -Երևան
✅ Անհատական ուղևորափոխադրում ողջ տուրի ընթացքում
✅ Բարձրակարգ հյուրանոցային կեցություն էքսկուրսիոն օրերին
✅ Բարձրակարգ ծովափնյա հյուրանոց՝ CITRUS WASKADUWA 5*
✅ Սնունդը՝
Էքսկուրսիոն օրերին - 2 անգամյա
Ծովափնյա օրերին՝ ALL INCLUSIVE
✅ 4 հագեցած էքսկուրսիոն օրեր
🔸Այցելություն Պիննավալայի փղերի ապաստարան, Դամբուլայի քարանձավային տաճարներ, 150 մ բարձրությամբ Բուդդայի արձան
🔸Այցելություն Սիգիրիայի ժայռային ամրոց, Մատալեի համեմունքների այգիներ, քաղաքային շջայց Քանդիում, Բուդդայի ատամի տաճար, Կենտրոնական շուկա
🔸Այցելություն Ամբուլուվավայի աշտարակ, Նուվարա Էլիյա Թեյի պլանտացիա, Նուվարա Էլիյա Քաղաքային շրջայց, Գրեգորի լիճ, Վիկտորիա զբոսայգի, քաղաքի գաղութային շինություններ
🔸Այցելություն Էլլա, ուղևորություն հայտնի գնացքով, 9 կամարներով կամուրջ
✅Ռուսախոս զբոսավարի ծառայություն էքսկուրսիաների ընթացքում
✅Հայ ուղեկցորդի ծառայություն ողջ տուրի ընթացքում
✅Ճանապարհորդական ապահովագրություն
Արժեքը չի ներառում ՝
Վիզայի վճարը – 60 դոլար
Անձնական ծախսեր
Օր 1․
Մեկնում
Մեկնում Զվարթնոց օդանավակայանից Կոլոմբո՝ հայախոս ուղեկցորդի ուղեկցությամբ:
Օր 2․
Ժամանում, տրանսֆեր օդանավակայանից հյուրանոց
✅ Դիմավորում Կոլոմբոյի միջազգային օդանավակայանում
✅ Տեղափոխում հյուրանոց՝ Cinnamon Lakeside Colombo 5* , հանգիստ հյուրանոցում։
✅ Այցելություն Պիննավալայի փղերի ապաստարան, որը Շրի Լանկայի ամենահայտնի տեսարժան վայրերից է և նվիրված է ասիական փղերի խնամքին ու պահպանությանը։ Այն հիմնադրվել է 1975 թվականին՝ որբացած, վիրավորված և լքված փղերին ապաստան, խնամք և պաշտպանություն տրամադրելու նպատակով։ Այսօր Պիննավալայում ապրում է տարբեր տարիքի փղերի մեծ հոտ, ինչը այցելուներին հնարավորություն է տալիս դիտելու այս հիասքանչ կենդանիներին բնական և հանգիստ միջավայրում։
✅Ճաշ
✅Այցելություն Դամբուլայի քարանձավային տաճար՝ Շրի Լանկայի կարևորագույն մշակութային և կրոնական հուշարձաններից մեկը։ Դամբուլայի ժայռային տաճարը ներառում է հինգ քարանձավային տաճարներ, որոնք հայտնի են իրենց բացառիկ նկարներով և մոտ 150 Բուդդայի արձաններով։
✅Տեղավորում և գիշերակաց Sigiriana resort by Thilanka 5* հյուրանոցում
Օր 3․
✅Նախաճաշ
✅ Այցելություն Սիգիրիայի ժայռային ամրոց , որը թվագրվում է 5-րդ դարով։ ։ Հսկայական «Առյուծի թաթերի» միջով անցնելով՝ բացվում է նախկին թագավորական այգիների տեսարանը։ Ամրոցը շրջապատված է պարիսպներով և խրամատներով, իսկ ժայռի վրա պահպանվել են որմնանկարներ։ Հնարավոր է այցելել նաև թանգարան՝ պատկերացում կազմելու ամրոցի պալատների, լճակների և ջրամատակարարման հնարամիտ համակարգի մասին։
✅Այնուհետև այցելություն Մատալեի համեմունքների այգի։ Մատալեն Կենտրոնական նահանգի գյուղատնտեսական շրջան է, որը հայտնի է թեյի, կաուչուկի, բանջարեղենի և համեմունքների արտադրությամբ։ Համեմունքների այգում հնարավոր է ծանոթանալ համեմունքների բուժական հատկություններին և դրանց մշակման գործընթացին՝ վայելելով բուսական թեյ։
✅Ճաշ
✅Ճանապարհ դեպի Քանդի՝ Շրի Լանկայի վերջին թագավորական մայրաքաղաք և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր։ Քանդին հայտնի է իր հարուստ պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և բնության գեղեցկությամբ։Քաղաքային շրջայցի ընթացքում հնարավոր է տեսնել Բուդդայի ատամի մասունքի տաճարը, Քանդիի կենտրոնը, շուկան, արվեստի և արհեստների կենտրոնը, գոհարների թանգարանը և շուկան։
✅Տեղավորում և գիշերակաց Skyloft Kandi 4* Հյուրանոցում
Օր 4․
✅Նախաճաշ
✅Այցելություն դեպի Նուվարա Էլիա՝ Շրի Լանկայի հմայիչ լեռնային հանգստավայր, որը հայտնի է զով կլիմայով, կանաչ բնությամբ, թեյի պլանտացիաներով և գաղութային ժամանակաշրջանի մթնոլորտով։ Ճանապարհին այցելություն Ամբուլուվավա՝ Գամպոլայի մոտ գտնվող լեռնագագաթային տեսարժան վայր։ Տարածքը հայտնի է իր յուրահատուկ պարուրաձև աշտարակով, որտեղից բացվում են համայնապատկերային տեսարաններ դեպի լեռներ, հովիտներ, անտառներ և գյուղեր։
✅Նուվարա Էլիայում այցելություն թեյի գործարան/պլանտացիա։ Հնարավոր է ծանոթանալ Ցեյլոնի թեյի արտադրության գործընթացին և վայելել թարմ պատրաստված թեյ։
✅Ճաշ
✅Քաղաքային շրջայց՝ Գրեգորի լիճ, Վիկտորիա զբոսայգի, պատմական Նուվարա Էլիայի փոստային բաժանմունք, քաղաքի գաղութային շինություններ, տեղական շուկաներ և խանութներ։ Ճանապարհին հնարավոր են կանգառներ տեսադաշտերում՝ լուսանկարելու համար։
✅Տեղավորում և գիշերակաց Araliya Red 4*, Nuwara Eliya հյուրանոցում
Օր 5․
✅Նախաճաշ
✅ Ուղևորություն դեպի Նանու Օյիա երկաթուղային կայարան Էլլայի հայտնի գնացքը նստելու համար։ Գնացքով ուղևորությունը հնարավորություն է տալիս վայելելու լեռնային շրջանների բացառիկ գեղեցկությունը։
✅Ուղևորություն դեպի Վասկադուվա ծովափնյա հանգստի համար, տեղավորում Citrus Waskaduwa 5* հյուրանոցում։
✅ Ճաշ
✅Ազատ ժամանակ
✅Ընթրիք
✅Գիշերակաց
Օր 6․ - Օր 9 (15.12.26-19.12.26)
✅Ծովափնյա բարձրակարգ հանգիստ Citrus Waskaduwa 5* հյուրանոցում All Inclusive սննդակարգով։ Վայելելու եք օվկիանոսի փափուկ ավազը, գեղեցիկ և տպավորիչ մայրամուտները։
Օր 10․
✅Վերադարձ Երևան
Տեղերը սահմանափակ են ![]()
Փաթեթը կարող եք ձեռք բերել՝
Ապառիկ տարբերակով (0% կանխավճար)
Paylater տարբերակով
Rocket line տարբերակով
(+374) 43 771 555 ( Viber | WhatsApp | Telegram)
Հասցե՝ Կիևյան 19
+374(41) 711 555












