Խմբային տուր Պետերբուրգ

⭐⭐ Հերթական հայկական խմբային տուրը դեպի Սանկտ Պետերբուրգ։
Շտապեք միանալ ամառային մեջ վերջին խմբային տուրին դեպի հրաշալի Սանկտ Պետերբուրգ։

Մեկ անձի մասնակցության արժեքը մինչև հուլիսի 20-ը ամրագրելու պարագայում (հետագայում կարող է վերանայվել փոխարժեքի տատանումների դեպքում)`

Կատարինա Արթ, 4* հյուրանոցում՝
 Մեկ անձը երկտեղանոց համարում – 189,000 դրամ
 Մեկ անձը մեկտեղանոց համարում – 310,000 դրամ

IZZZY у Гостиного двора, 4* հյուրանոցում՝
 Մեկ անձը երկտեղանոց համարում – 181,000 դրամ
 Մեկ անձը մեկտեղանոց համարում – 259,000 դրամ
 Երրորդ անձը սենյակում – 171,000 դրամ

⭐⭐⭐
Փաթեթի արժեքը ներառում է՝
✅ Կեցություն քաղաքի կենտրոնում, յոթ գիշեր, նախաճաշով
✅ Դիմավորում օդակայանում և ճանապարհում
✅ Հայ ուղեկցող տուրի ողջ ընթացքում (Երևանի օդակայանից մինչև վերադարձ)
✅ Միացում ռուսական խմբին, մեկնում ռուսախոս զբոսավարի հետ դեպի Պետերգոֆ, Ցարսկոյե սելո ու Յուսուպովյան պալատ
✅ Այցելություն Սբ Իսահակի ու Քրիստոսի Հարության տաճարներ, ծրագրում ներառված այլ թանգարաններ ու տաճարներ
✅ Զբոսանավով զբոսանք քաղաքի գետերով ու ջրանցքներով

❌ Փաթեթի արժեքը չի ներառում՝
 Ավիատոմս (մեկնում Աէրոֆլոտ ընկերության չվերթով Երևան – Սանկտ Պետերբուրգ – Երևան)
 COVID-19 տեստավորում
 Պետերբուրգում քաղաքային տրանսպորտ

⭐⭐⭐
Տուրի ծրագիր
1️⃣ Հուլիսի 30, ուրբաթ – Ժամանում Սանկտ Պետերբուրգ, դիմավորում օդակայանում, տեղափոխում հյուրանոց։ Ազատ ժամանակ քաղաքում։

2️⃣ Հուլիսի 31, շաբաթ – Տուրի էքսկուրսիոն ծրագիրը կսկսենք հենց քաղաքի սրտից՝ հանրահայտ Նեվսկի պողոտայից։ Կզբոսնենք պողոտայով, կծանոթանանք առավել հայտնի շինությունների, կամուրջների ու տաճարների հետ։ Կայցելենք հայկական Սբ Կատարինե եկեղեցի, առաջնորդանիստ Կազանյան տաճար, ինչպես նաև Պալատական հրապարակ, որտեղ գտնվում է կայսերական ընտանիքի գլխավոր նստավայրը՝ Ձմեռային պալատը։ Օրվա ընթացքում կայցելենք նաև ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Քրիստոսի Հարության տաճարը (Спас на Крови).
Օրվա վերջին՝ նավակով զբոսանք քաղաքի գետերով ու ջրանցքներով, որի ժամանակ կհասկանանք, թե ինչու են հաճախ Պետերբուրգն անվանում նաև Հյուսիսային Վենետիկ։

3️⃣ Օգոստոսի 1, կիրակի – Պետերբուրգում ամեն քայլի կարող եք հանդիպել պալատների։ Ռուսական ամենահարուստ իշխանական տոհմերը քաղաքի կենտրոնում կառուցել են հաճախ անգամ մի քանի պալատ։ Տուրի երրորդ օրը կծանոթանանք քաղաքի պալատների պատմությանը, կայցելենք ամենագեղեցիկ պալատներից մեկը՝ Յուսուպովյան պալատը։ Պալատի ներսում կունենանք էքսկուրսիա, կտեսնենք հատուկ իշխանական ընտանիքի համար կառուցված Յուսուպովյան թատրոնի ապշեցուցիչ ներքին հարդարանքը։
Օրվա վերջին՝ զբոսանք դեպի Նեվա գետ, որտեղ կհետևենք քաղաքի ամենագեղեցիկ կամուրջի՝ Պալատական կամուրջի բացմանը։ Վերադարձը ոտքով կամ տաքսիով։

4️⃣ Օգոստոսի 2, երկուշաբթի – Պետերբուրգի ամենագեղեցիկ ադամանդներից է համարվում Պետերգոֆը։ Ի սկզբանե Պետրոս Առաջին կայսրը ցանկացել է նմանակել հանրահայտ Վերսալյան այգիներին և հրամայել է կառուցել նմանատիպ այգիներ Պետերգուրգի մատույցներում։ Արդեն հետագայում շատերը կփաստեն, որ Պետերգոֆն իր գեղեցկությամբ բնավ չի զիջում Վերսալին, իսկ որոշ տեխնիկական առումներով անգամ գերազանցում է Վերսալը։ Այստեղ կունենանք զբոսավարով զբոսանք հանրահայտ այգիներում, որից հետո նաև ազատ ժամանակ՝ նկարահանումների համար։

5️⃣ Օգոստոսի 3, երեքշաբթի – Ազատ օր քաղաքն ինքնուրույն վայելելու համար։ Ցանկության դեպքում կարող եք այցելել Էրմիտաժի թանգարան (տոմսն անհրաժեշտ է գնել նախապես), ինչպես նաև քաղաքում վերջերս բացված Ֆաբերժեի թանգարան, որտեղ ի թիվս հանրահայտ ոսկերչական գլուխգործոցների, կարող եք հիանալ նաև հայազգի ծովանկարիչ Այվազովսկու կտավներով։

6️⃣ Օգոստոսի 4, չորեքշաբթի - Օրը կսկսենք այնտեղ, որտեղ 1703 թվականին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգը, կայցելենք Պետրոպավլովյան ամրոց, կզբոսնենք ամրոցի տարածքում։ Լրացուցիչ վճարի դեպքում (անձը 550 ռուբլի) կմտնենք ամրոցի սիրտը հանդիսացող Պետրոպավլովյան տաճար, որը ծառայել է որպես Ռոմանովների կասերական ընտանիքի դամբարան։ Ամրոցից հետո կքայլենք դեպի քաղաքի կենտրոն, կանցնենք հանրահայտ Պալատական կամրջով, որից հետո կայցվելենք քաղաքի ամենագեղեցիկ և տպավորիչ վայրերից մեկը՝ Սբ․ Իսահակի տաճարը։ Տաճարի ներսում կունենանք մոտ 40 րոպե տևողությամբ էքսկուրսիա։ Օրվա վերջում կայցելենք 18-րդ դարի Պետերբուրգը ներկայացնող Петровская акватория մակետ-թանգարան։

7️⃣ Օգոստոսի 5, հինգշաբթի – Տուրի վերջին էքսկուրսիոն օրը կմեկնենք Ցարսկոյե սելո, որտեղ կայցելենք Պետերբուրգի ամենագեղեցիկ պալատական համալիրը՝ Եկատերինյան պալատը։ Հենց Եկատերինյան պալատում է գտնվում նաև աշխարհահռչակ Սաթե սենյակը (Янтарная комната): Պալատից հետո կզբոսնենք նաև պալատական այգիներով։

8️⃣ Օգոստոսի 6, ուրբաթ – Տրանսֆեր օդակայան։


Հյուրանոցների մասին։ Տուրի հիմնական՝ Կատարինա Արթ հյուրանոցը քաղաքի լավագույն հյուրանոցներից է, տեղակայված է Նեվսկի պողոտայի վրա, կենտրոնական մասում հայկական եկեղեցու ու Կազանյան տաճարի հարևանությամբ։ Հյուրանոցի կողքը կա մետրոյի կայարան։

 

 

Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

Տեղերն ամրագրելու համար զանգահարել.

Ամրագրել +374 91 711 555

Ամրագրել +374 41 711 555

Ամրագրել +374 43 711 555

Book Now+374(77) 550 070


ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ