

Խմբային տուր Պետերբուրգ
Խմբային տուրի մանրամասն ծրագիրը
Օր 1 - Ժամանում, դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց
Մեկնում Երևանից Աէրոֆլոտ ավիաընկերության չվերթով։ Ժամանում Սանկտ Պետերբուրգ, դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց։ Ազատ ժամանակ քաղաքում։
Օր 2 - Նեվսկի պողոտա, հայկական եկեղեցի, Կազանյան տաճար, էքսկուրսիա Спас на крови տաճարում
Էքսկուրսիոն տուր հայ զբոսավարի հետ
Այցելություն հյուրանոցի հարևանությամբ գտնվող Սբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցի, Եկատերինա II կայսրուհու արձանը Նեվսկի պողոտայի վրա, Ալեքսանդրի թատրոնի պուրակում։ Զինգերի շենքը, որի առաջին երկու հարկերում հանրահայտ Գրքի տունն է։ Քրիստոսի Հարության տաճար կամ Спас на Крови, տաճարում էքսկուրսիա տեղի զբոսավարի կողմից։ Օրվա ավարտ՝ Պալատական հրապարակում, որտեղ տեղակայված է Ձմեռային պալատը կամ ներկայիս Էրմիտաժ թանգարանը։ Այլ շինություններն են Ալեքսանդրի սյունն ու Գլխավոր շտաբի շենքը։
Օր 3 - Պետերբուրգյան պալատներ, Ֆաբերժեի թանգարան, Այվազովսկի, դեսերտի հյուրասիրություն
Էքսկուրսիոն տուր հայ զբոսավարի հետ
Տուրի առաջին մասում կայցելենք քաղաքի հայտնի պալատական համալիրներ՝ Միխայիլի պալատական համալիր, Պավել կայսեր ամրոց, ինչպես նաև ճարտարապետական գանձ՝ Սմոլնիի տաճար։ Ֆաբերժեի թանգարանում կծանոթանանք հայտնի հավաքածուներին, այդ թվում Սբ Ծննդյան ձվերի ամենամեծ հավաքածուին։ Ֆաբերժեի թանգարանում հանրահայտ ոսկերչական բրենդի գործերից բացի ցուցադրվում է կերպարվեստ, մասնավորապես Այվազովսկի հանրահայտ «Սևանի ափին» կտավը։
Տուրի վերջում՝ հատուկ հյուրասիրություն Ֆաբերժեի թանգարանում։
Օր 4 - Պետրոպավլովյան ամրոց, թնդանոցի զարկ, Պետրոս I արձան, Սբ․ Իսահակի տաճար, կամուրջների բացում
Էքսկուրսիոն տուր հայ զբոսավարի հետ
Պետրոպավլովյան ամրոցը հիմնադրվել է 1703 թվականին՝ ռուս-շվեդական պատերազմի ժամանակ։ Հենց ամրոցի հիմնադրմամբ է սկսում Պետերբուրգի պատմությունը։ Ամրոցից հետո կզբոսնենք դեպի Նևա գետը, կտեսնենք Եկատերինա II կողմից կառուցված Պետրոս I բրոնզե արձանը։ Քաղաքի հիմնական այցեքարտն է Սբ Իսահակի տաճարը։ Այցելություն, էքսկուրսիա տաճարի զբոսավարի կողմից։ Կեսգիշերին՝ զբոսանք դեպի Նևա գետ, որտեղ 01։00 տեղի կունենա Պալատական մեծ կամրջի բացման արարողությունը։ Վերադարձ հյուրանոց։
Օր 5 - Պետերգոֆ՝ Մեծ պալատական համալիր, այգիներ ու շատրվաններ, Փոքր պալատ
Ռուսախոս զբոսավարի հետ
Այցելություն Պետերգոֆ հարմարավետ ավտոբուսով։ Նախ կայցելենք Պետերգոֆի հիմնական զարդը համարվող Մեծ պալատական համալիր, կզբոսնենք պալատի սենյակներով, կլսենք տեղի ռուսախոս զբոսավարի էքսկուրսիան։ Պալատից հետո՝ զբոսանք հանրահայտ այգիներում կրկին ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ։ Հարմարության համար կտրամադրվեն ականջակալներ։ Աշխարհի լավագույն շատրվանային համալիրներից մեկը՝ ստեղծված դեռ Պետրոս I կողմից։ Հանրահայտ Սամսոնի շատրվանը։
Օր 6 - Ցարսկոյե սելո, Եկատերինյան պալատ, սաթե սենյակ
Ռուսախոս զբոսավարի հետ
Պուշկին քաղաքում է գտնվում հանրահայտ Եկատերինյան պալատը, կայսերական սիրված ամառային կեցավայրերից մեկը։ Կզբոսնենք պալատի սենյակներով, կլինենք պարասրահում, հայելային սրահում։ Պալատի զարդն է համարվում սաթե սենյակը (Янтарная комната). Պատերն ու ներքին հարդարումն արված է թանկարժեք քարերից։ Պալատում էքսկուրսիայից հետո կզբոսնենք պալատական այգիներով, կհիանանք ծաղիկներով։
Օր 7 - Նավարկություն գետերով և ջրանցքներով, Էրմիտաժ, Ամառային այգի
Ռուսախոս զբոսավարի հետ
Օրը կսկսենք ջրանցքներով նավարկությամբ։ Մոտ մեկ ժամ կպտտվենք քաղաքի գետերով ու ջրանցքներով, դուրս կգանք Նևա գետ։ Էրմիտաժը աշխարհի հինգ խոշորագույն թանգարաններից մեկն է։ Ցուցադրված է մոտ 3 մլն արվեստի նմուշ։ Թանգարանում կունենանք բացառիկ էքսկուրսիա տեղի ռուսախոս զբոսավարի կողմից։ Կպտտվենք պատմական պալատական համալիրով, կտեսնենք Լեոնարդոյի երկու կտավները։ Երեկոյան, ցանկության դեպքում, կզբոսնենք հատուկ կայսերական ընտանիքի համար կառուցված Ամառային այգով, կտեսնենք շատրվաններն ու արձանների հավաքածուն։
Օր 8 - Տրանսֆեր օդակայան, մեկնում Երևան
Մեկնում օդակայան հարմարավետ ավտոբուսով։
Վերադարձ Երևան Աէրոֆլոտ ավիաընկերության թռիչքով։
Տուրիստական փաթեթի արժեքները մեկ անձի համար՝
| Տուրի ամսաթվեր | Մեկ անձը մեկտեղանոց համարում | Մեկ անձն երկտեղանոց կամ երեքտեղանոց համարում |
| Հունիսի 25 – հուլիսի 2 ՍՊԻՏԱԿ ԳԻՇԵՐՆԵՐ | 695,000 դրամ | 560,000 դրամ |
| Հուլիսի 23 - 30 | 630,000 դրամ | 520,000 դրամ |
| Օգոստոսի 13 - 20 | 615,000 դրամ | 510,000 դրամ |
Գինը ներառում է՝
✓ 7 գիշեր կեցություն Ambassador 4* հյուրանոցում՝ քաղաքի կենտրոնում
✓ Նախաճաշ
✓ Ավիատոմս՝ ուղիղ թռիչք, 23 կգ ուղեբեռ + 10 կհ ձեռքր ուղեբեռ
✓ Օդակայան - հյուրանոց - օդակայան տրանսֆեր
✓ Հայ զբոսավար-ուղեկցող ողջ տուրի ընթացքում
✓ Ծրագրում ներառված բոլոր թանգարանների տոմսեր, այդ թվում՝ Էրմիտաժ, Ֆաբերժեի թանգարան
✓ Սբ Իսահակի և Քրիստոսի Հարության տաճարների տոմսեր
✓ Թանգարանային զբոսավարների կողմից էքսկուրսիա Էրմիտաժում, Ֆաբերժեի թանգարանում, Спас на Крови, Սբ Իսահակի տաճարներում, Պետերգոֆի Մեծ
պալատում, Եկատերինյան պալատում
✓ Հարմարավետ տրանսպորտ և ռուսախոս զբոսավար դեպի Պետերգոֆ, Ցարսկոյե սելո և քաղաքի պալատներ էքսկուրսիաների ժամանակ
✓ Զբոսանավով զբոսանք քաղաքի գետերով ու ջրանցքներով
✓ Հատուկ հյուրասիրություն Ֆաբերժեի թանգարանում
✓ Գիշերային զբոսանք և կամուրջների բացում
(+374) 43 771 555 ( Viber | WhatsApp | Telegram)
Հասցե՝ Կիևյան 19
+374(41) 711 555












