Խմբային տուր Ուզբեկստան։ Մետաքսի ճանապարհի լեգենդները

Խմբային տուր  7 օր / 6 գիշեր  տևողությամբ  դեպի Ուզբեկստան!
Տաշքենդ-Բուխարա-Գիջդուվան-Սամարղանդ-Տաշքենդ

Օրերը՝ 16․04-23․04
Արժեքը ՝ 1245 $ համ․ դրամ

Օր 1․ Տաշքենդ

- Ժամանում Տաշքենդ
- Հանդիպում զբոսավարին։ Տրասֆեր հյուրանոց

Օր 2․ Տաշքենդ

- Նախաճաշ հյուրանոցում
- Քաղաքային էքսկուրսիա՝ տեղացի գիդի ուղեկցությամբ
Կունենանք  էքսկուրսիա, Կուկելդաշ Մեդրեսե (16-րդ դար), Կենտրոնական Ասիայի գլխավոր մուֆտիի նստավայրը, Կաֆալ Շաշի դամբարան (16-րդ դար), Բարաք Խանի մեդրեսե (16-րդ դար) և Ղուրանի թանգարանը, Անկախության հրապարակ, Ամիր Թեմուրի հրապարակ և Թատրոնի հրապարակ։
Կայցելենք նաև  ամենահին և ամենահարուստ շուկա՝  Չորսու շուկան։

- Ճաշ
- Ընթրիք
- Գիշերակաց հյուրանոցում

Օր 3․ Տաշքենդ - Բուխարա

- Նախաճաշ (լանչ բոքս)
- Առավոտյան գնացքով ուղևորություն դեպի Բուխարա և քաղաքային էքսկուսիա
1997 թվականին Բուխարան նշեց իր 2500-ամյակը։ Մեծ Մետաքսի ճանապարհն անցնում էր այս քաղաքով։ 1991 թվականին Բուխարան ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Կայցելենք Լյաբի Հաուզը (16-17-րդ դարեր), Նոդիր Դիվան Բեգի Մեդրեսե (17-րդ դար), Կուկելդաշ Մեդրեսե (16-րդ դար) և Խոնաքոն (Չոր Մինոր) (Չորս մինարեթներ)։
- Ճաշ 
- Այցելություն Բուխարայի էմիրների նստավայր-ամրոցը՝ Արբանյակը (1-20-րդ դարեր), Բոլո Հաուզ համույթը, Չաշմա Այուբ դամբարանը (Յոբի աղբյուրը), որը կոչվում է «Արևելքի մարգարիտ», Մագոկկի Աթթարի մզկիթը, Տոկի Սարաֆոն մզկիթը, Պոյի Կալոն համույթը, Ուլուգ Բեգ Մադրասան (15-րդ դար) և Աբդուլազիզ Խանի Մադրասան (17-րդ դար)։
- Ընթրիք
- Գիշերակաց հյուրանոցում

Օր 4․ Բուխարա-Գիջդուվան-Սամարղանդ

- Նախաճաշ հյուրանոցում
- Շրջայց Գիջդուվանում։ Կայցելենք բոլոր հիմնական տեսարժան վայրերը, կունենանք կերամիկայի մաստերկլաս։
- Ուղևորություն Սամարղանդ
- Ընթրիք
- Գիշերակաց հյուրանոցում

 

Օր 5․ Սամարղանդ

- Նախաճաշ հյուրանոցում
- Էքսկուրսիա Սամարղանդում

Սամարղանդն աշխարհի հնագույն քաղաքներից և հնագույն մշակութային կենտրոններից մեկն է: Իր 25-դարյա պատմությամբ այն լեգենդների քաղաք է: Սամարղանդը եղել է Սոգդիանայի կենտրոնը: Այն վերապրել է բազմաթիվ արշավանքներ, այդ թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացու ներխուժումը, ով հմայված էր քաղաքի գեղեցկությամբ: Մեծն Լենկթեմուրը (Թամերլան) այն դարձրեց իր կայսրության մայրաքաղաքը:
Կայցելենք Ռեգիստան հրապարակ՝ Միջին Ասիայի ամենագեղեցիկ հրապարակը, որը շրջապատված է երեք մեդրեսեներով՝ Ուլուգբեկի (XVI դ.), Շեր-Դորի և Տիլյա-Կարիի (XVII դ.): Այնուհետև ոտքով կքայլենք Սամարղանդի հին թաղամասերով դեպի Բիբի-Խանիմ մզկիթ (XV դ.):
Այցելություն հնագույն և ամենաաշխույժ «Սիյոբ» շուկա. ազատ ժամանակ գնումների համար:

- Ճաշ։ Կճաշենք «Փլավի կենտրոնում»։
- Այցելություն Թեմուրյանների դինաստիայի ընտանեկան դամբարան՝ Գուր-Էմիր (15-րդ դար):
Կայցելենք
Մ.Ա. Խովրենկոյի անվան համտեսի սրահ (Ֆիլատովի տուն-թանգարան), որտեղ կփորձենք Ուզբեկստանի լավագույն գինիներն ու կոնյակները

- Ընթրիք
- Գիշերակաց հյուրանոցում

Օր 6․ Սամարղանդ

- Նախաճաշ հյուրանոցում
- Էքսկուրսիա

  • Շահի-Զինդա նեկրոպոլիս (XI-XIX դդ․): Կբարձրանանք հնագույն աստիճաններով։
  • Աֆրոսիաբ հնավայր: Շրջայց Սամարղանդի հիմնադրման վայրում: Այցելություն «Աֆրոսիաբ» թանգարան:
  • Ուլուգբեկի աստղադիտարանի ավերակները:

- Ճաշ
Տեղափոխում երկաթուղային կայարան՝ Սամարղանդից Տաշքենդ գնացքով մեկնելու համար։
- Ընթրիք
- Գիշերակաց հյուրանոցում

Օր 7․ Տաշքենդ- մեկնում

- Նախաճաշ հյուրանոցում
- Տեղափոխում օդանավակայան

 

Արժեքը ներառում է՝ 

- Հյուրանոց 6գիշեր/7 օր
- Սնունդ 3 անգամյա (նախաճաշ, 5 ճաշ, 5 ընթրիք)
- Դիմավորում -ճանապարհում
- Ուղևորափոխադրում ողջ տուրի ընթացքում
- Գնացքի տոմսեր
- Հայ ուղեկցորդի ծառայություն
- Ռուսախոս զբոսավարի ծառայություն
- Մուտքավճարներ
- Էքսկուրսիաներ
- Գինու Համտես
- Կերամիկայի մաստեր կլաս
- Ճանապարհորդական ապահովագրություն

Արժեքը չի ներառում՝ 

Ավիատոմսը՝ Երևան-Տաշքենդ-Երևան

Փաթեթը կարող եք ձեռք բերել՝

Ապառիկ տարբերակով (0% կանխավճար)

Paylater տարբերակով

Rocket line տարբերակով
 

☎️ (+374) 43 771 555 ( Viber | WhatsApp | Telegram)

Հասցե՝ Կիևյան 19

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ
Ամենապահանջված

Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ

Տուրի տևողությունԵրեք, Հնգ, շբթ, կրկ, երկ
9000 դրամ
10500
Թումանյանական Դսեղ, Բարձրաքաշ Սբ․Գրիգոր, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ
Հատուկ տուր

Թումանյանական Դսեղ, Բարձրաքաշ Սբ․Գրիգոր, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ

Տուրի տևողությունԱմեն Երկ, Չրք, Ուրբ, Շբթ և Կրկ
6000 դրամ
Ջերմուկ + Մագելանի քարանձավ

Ջերմուկ + Մագելանի քարանձավ

Տուրի տևողությունԵրկ, չրք, ուրբ, շբթ, կրկ
6500 դրամ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ