Խմբային տուր Մոլդովա

Խմբային տուր  3 գիշեր / 5 օր  տևողությամբ  դեպի Մոլդովա!

Տուրի ամսաթվեր՝ 15․04-19․04, Արժեք ՝ 375․000 դրամ

 

Օր 1․ Մեկնում Զվարթնոց օդանավակայանից հայախոս ուղեկցորդի ղեկավարությամբ 

✅  Ժամանում Քիշնև, տեղափոխություն հյուրանոց ՝ Regency hotel 4*, որը գտնվում է քաղաքի հենց սրտում։ Հանգիստ։ 

✅  Քաղաքային էքսկուրսիա 

Կունենանք քաղաքային էքսկուրսիա, կտեսնենք Հաղթական կամարը, Քրիստոսի ծննդյան վեհաշուք տաճարը, Ստեփան Մարեի այգին, նախագահի նստավայրը, Պարլամենտի շենքը, կայցելենք Պատմության ազգային թանգարան։ 

Հատուկ ուշադրություն կդարձնենք Հայկական մշակութային երթուղուն, կայցելենք 1804 թ․ կառուցված պատմական հայկական եկեղեցի, հնագույն գերեզմանատուն, կիմանանք հայկական համայնքի նշանակալի ներդրումների մասին Քիշնևի և ամբողջ Մոլդովայի զարգացման գործում։ 

✅Երեկոյան ծրագիր – Ընթրիք La Plăcinte ռեստորանում, կծանոթանանք ավանդական Մոլդովական խոհանոցին, տնական գինիներին ջերմ միջավայրում։ 

 

Օր2․ Գինու Ստորգետնյա թագավորություն և Հնագույն վանքեր

✅Նախաճաշ հյուրանոցում

Այցելություն՝ 

✅Cricova- Լեգենդար գինեգործարան ստորգետնյա թունելներով, որոնք ունեն ավելի քան 120 կմ երկարություն, այն իրական ստորգետնյա գինու քաղաք է։ Կունենանք 4 ընտրված սորտերի համտես, այնուհետև ճաշ ֆիրմային ռեստորանում։ 

✅Կուրկի վանք – Ուղղափառ ճարտարապետության մարգարիտ՝ շրջապատված կանաչ բլուրներով, լի խաղաղությամբ։ Հոգևոր ուժի և գեղեցկության խորհրդանիշ։ 

✅Орхей Векь -Եզակի հնագիտական վայր քարանձավային վանքերով, փորագրված ժայռերի մեջ։ Այստեղ պատմությունը կարծես մնացել է քարերի մեջ։ 

✅ Երեկոյան ընթրիք ժայռերի մեջ տեղադրված Epoca de Piatră ռեստորանում՝ պանորամային տեսարաններով և ավանդական խոհանոցի հնագույն բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներով։ 

 

Օր 3․ Գինու ամրոցներ և քաղաքային կյանքի կոլորիտը։
 

✅Նախաճաշ հյուրանոցում

Այցելություն՝ 

✅Castel Mimi, որը Եվրոպայի ամենագեղեցիկ գինու ամրոցներից մեկն է։ Կունենանք էքսկուրսիա պատմական նկուղներով, կհամտեսենք 5 տեսակի պրեմիում դասի գինիներ թեթև խորտիկներով էլեգանտ միջավայրում։ 

✅Ascony գինեգործարան – գտնվում է Պուխոյ գյուղում, իրական գյուղական մթնոլորտ, ճաշ ավանդական ուտեստներով, տնական գինի և իրական մոլդովական հյուրընկալություն։ 

✅Երեկոյան կայցելենք Կենտրոնական շուկա – զբոսանք Քիշնևի կոլորիտային շուկայով, այստեղ է զարկում քաղաքի իրական սիրտը։ Թարմ մրգեր, մեղր, ընկուզեղեն, համեմունքներ և ձեռքի աշխատանքի հուշանվերներ։ 

✅Օրվա ավարտին ընթրիք քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում։ 

 

Օր 4․ Անտառային վանքեր և Հրաժեշտի երեկո։
 

✅Նախաճաշ հյուրանոցում

Այցելություն՝ 

 ✅Կեպրիանի վանք – հնագույն վանք է հիմնադրված 15-րդ դարում, ծվարած Կոդրի անտառներում։ Այս վայրը հատուկ հոգևոր էներգիա ունի, որտեղ կարծես ժամանակը դանդաղում է միջնադարյան գյուղերի և վանքերի լուռ բակերում։ 

✅Poiana Գինեգործարան – Գտնվում է Ուլմու գյուղում, այստեղ ունենալու ենք էքսկուրսիա, գինիների համտես, ճաշ բացօթյա տերասսայում հիանալի տեսարաններով դեպի խաղողի այգիներ։ 

✅Հրաժեշտի երեկո- ընթրիք ազգային ռեստորանում կենդանի երաժշտությամբ, ազգային պարերով, մոլդովական կերակրատեսակներով։ Սա անմոռանալի ավարտ կլինի Ձեր ուղևորության համար՝ ուղեկցված երգերով, պարով, ջերմ մթնոլորտով, որը մշտապես կմնա Ձեր սրտերում։ 

✅Տեղափոխում օդանավակայան

Օր 5․ Ժամանում Երևան

 

Արժեքը ներառում է՝ 

✅Բարձրակարգ հյուրանոց Քիշնևում ՝ Regency hotel 4*

✅Դիմավորում – ճանապարհում 

✅Ուղևորափոխադրում ողջ տուրի ընթացքում

✅Սնունդ ՝ 3 անգամյա (նախաճաշ հյուրանոցում, 4 ճաշ, 3 ընթրիք)

✅Էքսկուրսիաներ 

✅Բոլոր մուտքավճարները (թանգարաններ, վանական համալիրներ, գինեգործարաններ)

✅4 գինեգործարան, 15 տեսակի գինու համտես

✅Հայ ուղեկցորդի ծառայություն ողջ տուրի ընթացքում

✅Ռուսախոս զբոսավարի ծառայություն էքսկուրսիաների ընթացքում 

✅Ճանապարհորդական ապահովագրություն 


 

Արժեքը չի ներառում՝ 

‼️Ավիատոմսը՝ Երևան-Քիշնև-Երևան

‼️Լրացուցիչ պարտադիր այլ ծախսեր չկան

‼️⏳Տեղերը սահմանափակ են, մինչև 20 անձ

Փաթեթը կարող եք ձեռք բերել՝

Ապառիկ տարբերակով (0% կանխավճար)

Paylater տարբերակով

Rocket line տարբերակով



 

☎️ (+374) 43 771 555 ( Viber | WhatsApp | Telegram)

Հասցե՝ Կիևյան 19

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ
Ամենապահանջված

Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ

Տուրի տևողությունԵրեք, Հնգ, շբթ, կրկ, երկ
9000 դրամ
10500
Թումանյանական Դսեղ, Բարձրաքաշ Սբ․Գրիգոր, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ
Հատուկ տուր

Թումանյանական Դսեղ, Բարձրաքաշ Սբ․Գրիգոր, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ

Տուրի տևողությունԱմեն Երկ, Չրք, Ուրբ, Շբթ և Կրկ
6000 դրամ
Ջերմուկ + Մագելանի քարանձավ

Ջերմուկ + Մագելանի քարանձավ

Տուրի տևողությունԵրկ, չրք, ուրբ, շբթ, կրկ
6500 դրամ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ