























ՎԻԵՏՆԱՄ ՝ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀՄԱՅՔ
Դասական Վիետնամ՝ հարավից հյուսիս
«Վիետնամ․ հավերժական հմայք»
12 օր / 11 գիշեր
Երթուղի՝ Հոշիմին – Մեկոնգ – Դանանգ – Հոյան – Հյուե – Քուանգբին – Հանոյ – Նինբին – Հալոնգ
Օրերը՝
Հոկտեմբեր՝ 17․10․26-29․10․26
Դեկտեմբեր՝ 01․12․26-13․12․26
Օր 1․ Ժամանում Հոշիմին
Ժամանում Հոշիմին, Վիետնամ։ Դիմավորում օդանավակայանում, տեղափոխում և տեղավորում հյուրանոցում։
Հանգիստ երկար թռիչքից հետո։ Գիշերակաց Հոշիմինում։
Օր 2․ Հոշիմինի տեսարժան վայրեր և Կու Չի թունելներ
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ
Նախաճաշ հյուրանոցում։
Մեկնում դեպի Կու Չի թունելներ։
Սա բացառիկ հնարավորություն է տեսնելու պատերազմի պատմությունը երկու կողմերի մասնակիցների աչքերով․ էքսկուրսիայի ընթացքում ներկայացվում են հատվածներ այստեղ կռված ամերիկացի և վիետնամցի զինվորների հիշողություններից։
Ճաշից հետո շարունակվում է շրջայցը՝
- Պատերազմի մնացորդների թանգարան
- Վերամիավորման պալատ
- Սայգոնի Նոտր Դամ տաճար
- Կենտրոնական փոստատուն՝ Գուստավ Էյֆելի նախագծած պատմական շինություն
Գիշերակաց Հոշիմինում։
Օր 3․ Մեկոնգ գետի դելտա
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Միթհո՝ Մեկոնգ գետի դելտայի էքսկուրսիայի համար։
Նավով զբոսանք Մեկոնգ գետով, այցելություն տեղական կղզի, որտեղ հնարավոր է համտեսել էկզոտիկ մրգեր և ծանոթանալ տեղական կյանքին ու ավանդական արհեստներին։
Կտեսնեք կոկոսի և մեղրի կոնֆետների, բրնձի թղթի և կոկոսի փայտից պատրաստված հուշանվերների պատրաստման գործընթացը։ Այնուհետև հաճելի զբոսանք ավանդական նավակով Մեկոնգի գեղատեսիլ ջրանցքներով։
Ճաշին կմատուցվի տեղական հայտնի ուտեստ՝ «փղի ականջ ձուկ»։
Այցելություն Վին Չանգ բուդդայական պագոդա, որը հայտնի է իր տպավորիչ ճարտարապետությամբ և խաղաղ մթնոլորտով։
Վերադարձ հյուրանոց Հոշիմինում և հանգիստ։
Օր 4․ Թռիչք Դանանգ, Հոյան
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան և թռիչք դեպի Դանանգ։
Այցելություն Բայ Մաու կոկոսի անտառ։
Զբոսանք բամբուկից պատրաստված կլոր նավակով։
Ճաշից հետո կարճ ուղևորություն դեպի Հոյան հնագույն քաղաք, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ է։
Վերադարձ հյուրանոց և հանգիստ։ Գիշերակաց Հոյանում։
Օր 5․ Դանանգ․ Բա Նա Հիլզ
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ
Նախաճաշ հյուրանոցում։
Այցելություն Դանանգում գտնվող Բա Նա Հիլզ՝ աշխարհահռչակ հանգստավայր, որը համադրում է տպավորիչ բնապատկերներ և մեծ զվարճանքի այգի։
Այստեղ կտեսնեք նաև հայտնի Ոսկե կամուրջը, որը հայտնի է որպես «Աստծո ձեռքեր»։
Ճաշ՝ շվեդական սեղան։
Գիշերակաց Հոյանում։
Օր 6․ Մեկնում Հյուե և ամբողջօրյա շրջայց
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Հյուե։
Շրջայց Հյուեում՝ ճաշով։ Այցելություններ՝
- Կայսերական միջնաբերդ
- Թիեն Մու պագոդա
- Դոնգ Բա շուկա
- Խայ Դինհի դամբարան
- Ճաշ ռեստորանում
- Տու Դուկի դամբարան
- Հուոնգ գյուղ՝ «Բույրերի գյուղ»
Ընթրիք Հուոնգ գետի վրա՝ ռոմանտիկ երեկո դանդաղ ընթացող նավի վրա՝ նուրբ խոհանոցով, գեղեցիկ երաժշտությամբ, հրաշալի տեսարաններով և Հյուեի ավանդական ժողովրդական երգերով։
Վերադարձ հյուրանոց և հանգիստ։
Օր 7․ Քուանգբին․ Ֆոնգ Նյա-Կե Բանգ
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ
Նախաճաշ հյուրանոցում։
Մեկնում Ֆոնգ Նյա-Կե Բանգ ազգային պարկ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնական ժառանգության օբյեկտ է։
Ճաշ ռեստորանում։
Այցելություն Ֆոնգ Նյա քարանձավ՝ ընդարձակ քարանձավային համակարգ՝ 65 կմ երկարությամբ և ստորգետնյա գետով։ Պարկում կա մոտ 300 քարանձավ և գրոտ՝ ընդհանուր 126 կմ երկարությամբ։
Վերադարձ Հյուե։ Գիշերակաց Հյուեում։
Օր 8․ Մեկնում Հանոյ և ամբողջօրյա շրջայց
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ
Նախաճաշ հյուրանոցում։ Թռիչք դեպի Հանոյ։
Այցելություններ՝
- Բադինհ հրապարակ
- Հո Շի Մինի դամբարան
- Հո Շի Մինի տուն
- Մեկ սյան պագոդա
- Գրականության տաճար
- Չան Քուոկ պագոդա
- Թե Հուկ կամուրջ
Վերադարձ հյուրանոց և հանգիստ։ Գիշերակաց Հանոյում։
Օր 9․ Ուղևորություն Նինբին
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Նինբին։
Այցելություն Չանգ Ան գեղատեսիլ լանդշաֆտների համալիր, որը հայտնի է որպես «բաց երկնքի տակ գտնվող երկրաբանական թանգարան»։
Ճաշ ռեստորանում։
Այցելություն Բայ Դինհ բուդդայական տաճարային համալիր, որը համարվում է Վիետնամի ամենամեծ բուդդայական համալիրներից մեկը։
Վերադարձ հյուրանոց։ Գիշերակաց Հանոյում։
Օր 10․ Հալոնգ ծոց և նավարկություն
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ
Նախաճաշ հյուրանոցում։
Մեկնում Հալոնգ ծոց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը այդ կարգավիճակը ստացել է 1994 թվականին։ Այն համարվում է աշխարհի բնական հրաշքներից մեկը և Վիետնամի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից։
Ճաշ նավի վրա և շրջայց Հալոնգ ծոցով։
Ընթրիք և գիշերակաց նավի վրա։
Օր 11․ Վերադարձ Հանոյ
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ
Նախաճաշ և գեղատեսիլ նավարկություն ծոցով։
Ճաշից հետո նավարկությունն ավարտվում է, վերադարձ ափ։
Վերադարձ Հանոյ, տեղավորում հյուրանոցում։
Հանգիստ և գիշերակաց Հանոյում։
Օր 12․ Տուրի ավարտ
Սնունդ՝ նախաճաշ
Նախաճաշ հյուրանոցում։
Տեղափոխում Հանոյի օդանավակայան։ Տուրի ավարտ։
Նշում․ Էքսկուրսիոն օբյեկտների այցելության հերթականությունը կարող է փոփոխվել՝ կախված փաստացի իրավիճակից՝ ավիաչվերթներ, ճանապարհային երթևեկություն և այլ հանգամանքներ։ Ծրագրով նախատեսված ծառայությունների ամբողջական ծավալը պահպանվում է։
Գնի մեջ ներառված է
- 4★ գիշերային նավարկություն Հալոնգ ծոցում
- Դիմավորում օդանավակայանում ռուսերեն կամ անգլերեն խոսող գիդի հետ
- Բոլոր տեղափոխումները և էքսկուրսիաները ըստ ծրագրի
- Ռուսախոս գիդի ծառայություններ
- Մուտքի տոմսեր նշված տեսարժան վայրեր
- Նավակներ և մոտորանավակներ
- Սնունդ՝ ամենօրյա նախաճաշեր հյուրանոցներում, ինչպես նաև ճաշեր և ընթրիքներ ըստ ծրագրի
- 2 ներքին ավիաչվերթ՝ Հոշիմին–Դանանգ և Հյուե–Հանոյ
- Հայ ուղեկցորդի ծառայություն ողջ տուրի ընթացքում
Գնի մեջ ներառված չէ
- Միջազգային ավիատոմսեր դեպի Վիետնամ (Այս պահի արժեքը ՝ 1500 դոլար մեկ անձի համար)
- Ծրագրում չնշված սնունդ
- Թեյավճարներ, խմիչքներ, մինի-բար հյուրանոցներում
- Ծրագրում չնշված անձնական և այլ ծախսեր
- Վիետնամի վիզա, անհրաժեշտության դեպքում ՝ 30 դոլար անձի համար
Փաթեթը կարող եք ձեռք բերել՝
Ապառիկ տարբերակով (0% կանխավճար)
Paylater տարբերակով
Rocket line տարբերակով
(+374) 43 771 555 ( Viber | WhatsApp | Telegram)
Հասցե՝ Կիևյան 19
+374(41) 711 555












