Ծրագիր
- Սպիտակավոր
- Պռոշաբերդ
- Շատիվանք
Մեր ուղղությունը կսկսենք գեղեցիկ քայլարշավով, որը կմեկնարկի Վերնաշեն գյուղից։ Արդյունքում կտեսնենք հոյակերտ և անչափ արժեքավոր Սպիտակավոր վանքը, որի տարածքում է գտնվում Գարեգին Նժդեհի գերեզմանը։ Այնուհետև կշարունակենք մեր քայլարշավը՝ գրավելով միջնադարյան հայոց ամենահզոր ու տպավորիչ բերդերից մեկի՝ Պռոշաբերդի կամ Բոլորաբերդի բարձունքը, որտեղից բացվում են հրաշք տեսարաններ դեպի Վայոց ձորի լեռներն ու Մասիսը։ Բայց սա ամենը չէ, մեզ է սպասում նաև անկրկնելի ու տպավորիչ Շատիվանքը, ուր այցից հետո էլ արդեն մեր քայլարշավը կավարտենք Շատին գյուղում։
Քայլարշավը ընդհանուր լինելու է մոտ 20կմ։ քայլարշավի համար հարկավոր է արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։
Ուղևորության արժեքը՝ 6500 դրամ, որն իր մեջ ներառում է՝
- Բարձրակարգ տրանսպորտ
- Գիդ-էքսկուրսավարի ծառայություն
- Պոզիտիվ տրամադրություն
Աշխատում ենք նաև ՍՈՑ ՓԱԹԵԹՈՎ;
Տուրի մեկնարկը՝ 07։30, Ա․ Թամանյանի հուշարձան, Կասկադ
Տուրի տևողությունը՝ 12-13 ժ․
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես կանպվել մեզ հետ և ամրագրել տեղերը։
Տեղերն ամրագրելու համար զանգահարել.
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555