



Քայլարշավային տուր դեպի Ազատի ջրամբար
Նկարագիր
Քայլարշավը սկսելու ենք Լանջազատ գյուղից, ճանապարհի ողջ ընթացքում մեզ ուղեկցելու է Ազատի ջրամբարի և Երանոսի լեռների հիացնող բնապատկերները։
ՀՀ Արարատի մարզում՝ Ազատի միջին հոսանքում է գտնվում Ազատի ջրամբարը: Ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա: Շահագործման է հանձնվել 1976-ին: Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 630 մ, առավելագույն բարձրությունը՝ 76 մ: Սնվում է Ազատ գետից, մթնոլորտային տեղումներից և ջրհավաք ավազանում գոյացող մակերեսային և ստորերկրյա ազատ հոսքերից: Ջրերն օգտագործում են ոռոգման, ձկնաբուծության և էներգետիկ նպատակներով:
Ոչ բարդ քայլարշավը լինելու է մոտ 10 կմ։ Քայլարշավի համար հարկավոր են սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։
Ուղևորության արժեքը՝ 4000 դր, որն իր մեջ ներառում է՝
- Բարձրակարգ և հարմարավետ տրանսպորտ
- Գիդ-էքսկուրսավարի ծառայություններ
- Պոզիտիվ տրամադրություն
Տուրի մեկնարկը՝ 10։00, Ա․ Թամանյանի հուշարձան, Կասկադ
Տուրի տևողությունը՝ 9-10 ժ․
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես կապնվել մեզ հետ և ամրագրել տեղերը։Տեղերն ամրագրելու համար զանգահարել.
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555
+374(77) 550 070