







Գաթայի փառատոն 2022
Նկարագիր
- Խոր Վիրապ
- Արենի գինու գործարան
- Նորավանք
- Խաչիկ գյուղ
Ուղևորության արժեքը ՝ 5000 դրամ, որն իր մեջ ներառում է՝
- Բարձրակարգ տրանսպորտ
- Գիդ-էքսկուրսավարի ծառայություն
- Պոզիտիվ տրամադրություն
Արդեն ավանդույթ դարձած Գաթայի Փառատոնը տեղի կունենա 2022 թ.-ի սեպտեմբերի 17-ին Վայոց Ձոր մարզի սահմանապահ Խաչիկ գյուղում։
Փառատոնի հիմնական նպատակն է սահմանապահ գյուղում բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսական ակտիվության ստեղծումը, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից գյուղի ճանաչելիության բարձրացումը։
Փառատոնի ընթացքում ցուցահանդես-վաճառքով տեղի և հարակից շրջանների ներկայացուցիչները, հանդես գալով առանձին տաղավարներում, ներկայացնում են իրենց բերքն ու բարիքը, տեղին հատուկ ավանդական ուտեստները, քաղցրավենիքը, արհեստներն ու արվեստները։
Փառատոնի ընթացքում կտրվում է աշխարհի ամենամեծ տրամագծով գաթան (որը տարեց տարի մեծանում է), և 2017թ.-ին գրանցվել է Դյուցազնագրքում:
Փառատոնի շրջանակներում հյուրերի համար անցկացվում են տարատեսակ վարպետաց դասեր:
Այս ամենն ուղեկցվում է ավանդական հայկական երգ ու պարով, ի դեպ պարերի մի մասնիկը կարող է դառնալ փառատոնին մասնակից յուրաքանչյուր այցելու:
Փառատոնը կազմակերպվում և անց է Արենիի համայնքապետարանի և Արենի փառատոն հիմնադրամի համագործակցության արդյունքում:
Աշխատում ենք նաև ՍՈՑ ՓԱԹԵՓՈՎ
Տուրի մեկնարկը՝ 08։00, Ա․ Թամանյանի հուշարձան, Կասկադ
Տուրի տևողությունը՝ 12-13ժ․
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես կապնվել մեզ հետ և ամրագրել տեղերը։
Ամրագրված տուրի դեպքում երկկողմանի (հաճախորդի և ընկերության) վերջնական հաստատումից հետո չեղարկման պարագայում հաճախորդը պարտավոր է վճարել տուրի ամբողջական գումարը։ Վճարված գումարը վերադարձի ենթակա չէ!
Տեղերն ամրագրելու համար զանգահարել.
+374 91 711 555
+374 41 711 555
+374 43 711 555
+374(43) 711 555