









Դիմաց լեռ + Թաքնված ջրվեժ
Քայլարշավ դեպի Դիմաց Լեռ և Թաքնված Ջրվեժ
Հրավերում ենք միանալ մեր անմոռանալի քայլարշավային ուղևորությանը դեպի Դիմաց Լեռ՝ տավուշյան սարերի հրաշքը:
Դիմաց Լեռը, որի բարձրությունը 2378 մետր է, գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում: Այն ընդամենը 5 կմ հեռավորության վրա է Թեղուտ գյուղից: Լեռան գագաթից բացվող հիասքանչ տեսարանները դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը կզարմացնեն և կզգացնեն ձեզ անզուգական բնական գեղեցկությամբ:
Մեր արշավը կմեկնարկի Հաղարծնի մոտակայքից: Բնության հրաշալի տեսարանների ուղեկցությամբ կհասնենք Դիմաց լեռան գագաթին, որտեղ հնարավորություն կունենանք վայելելու մեր ազատ ժամանակը Տավուշի կանաչի գրկում՝ լիաթոք զգալով լեռն ու շրջակայքը: Վերջում կվերադառնանք մեկնարկի կետ՝ հագեցած տպավորություններով և էներգիայով:
Այս քայլարշավը հիանալի հնարավորություն է ծանոթանալու նոր մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները և սերը դեպի բնությունը: Դուք ձեռք կբերեք նոր ընկերներ և կկիսվեք անզուգական արկածների և տպավորությունների հետ:
Արշավի մանրամասները
- Ուղևորության տևողությունը: 12-13 ժամ
- Մեկնարկը: 07:30, Ա․ Թամանյանի հուշարձան, Կասկադ
- Քայլարշավի երկարությունը: 18 կմ
- Արշավի արժեքը: 7000 դրամ, որն իր մեջ ներառում է՝
- Բարձրակարգ տրանսպորտ
- Գիդ-էքսկուրսավարի ծառայություն
- Պոզիտիվ տրամադրություն
Արշավի ընթացքում ձեզ անհրաժեշտ կլինի ունենալ
- Ուսապարկ (պարտադիր)
- Ձեռնափայտեր
- Մեկօրյա սնունդ
- Ջուր (առնվազն 1 լիտր)
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
Սոցիալական փաթեթ
Մենք աշխատում ենք նաև ՍՈՑ ՓԱԹԵԹՈՎ՝ առաջարկելով հատուկ պայմաններ և զեղչեր։
Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք նախապես կապնվել մեզ հետ և ամրագրել ձեր տեղերը:
Եկեք միացեք մեզ՝ բացահայտելու Տավուշի սարերի հրաշալիքները, վայելելու անմոռանալի արշավային փորձառություն և ծանոթանալու նոր ընկերների հետ։
Մասնակցի՛ր 4 տուրի, 5֊րդ տուրը ստացի’ր ՆՎԵՐ և մասնակցիր 2 տոմսի խաղարկությանը դեպի Կիպրոս:
Ամրագրված տուրի դեպքում երկկողմանի (հաճախորդի և ընկերության) վերջնական հաստատումից հետո չեղարկման պարագայում հաճախորդը պարտավոր է վճարել տուրի ամբողջական գումարը։ Վճարված գումարը վերադարձի ենթակա չէ!
Տեղերն ամրագրելու համար զանգահարել.
+374(41) 711 555