Դդմի փառատոն
Նկարագիր
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Դդմի տոնին, որը տեղի կունենա՝ 2024թ. հոկտեմբերի 26-ին, Տավուշի մարզի Հովք գյուղում։
Դդմի տոնի միջոցով Ուսուցման Կանաչ Կենտրոնը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Բազմաթիվ շահառու և ոչ շահառու ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Տավուշի և հարակից մարզերի մի շարք համայնքներից կմասնակցեն Դդմի Տոնին:
Այս տոնը կդառնա յուրօրինակ հարթակ, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները, տարբեր կազմակերպություններն ու հնարավոր ներդրողները կարող են հանդիպել՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով:Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն պատվոգրեր ու մրցանակներ: Կտրվի նաև հատուկ մրցանակ Հայաստանում ամենամեծ դդում աճեցնող ֆերմերին։Տոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, ինչպես նաև կուղեկցվի ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով ու պարային համարներով:
Տուրի ընթացքում կայցելեք նաև ՝ Սևան, Սևանավանք, Գոշավանք, Հին Դիլիջան
Ուղևորության արժեքը՝ 7000 դր, որն իր մեջ ներառում է՝
- Բարձրակարգ և հարմարավետ տրանսպորտ
- Գիդ-էքսկուրսավարի ծառայություններ
- Պոզիտիվ տրամադրություն
Տուրի մեկնարկը՝ 08։30, Ա․ Թամանյանի հուշարձան, Կասկադ
Աշխատում ենք նաև ՍՈՑ ՓԱԹԵԹՈՎ:
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Ամրագրված տուրի դեպքում երկկողմանի (հաճախորդի և ընկերության) վերջնական հաստատումից հետո չեղարկման պարագայում հաճախորդը պարտավոր է վճարել տուրի ամբողջական գումարը։ Վճարված գումարը վերադարձի ենթակա չէ!
Տեղերն ամրագրելու համար զանգահարել.
+374(41) 711 555