Արագածի հարավային գագաթը սպասում է մեզ՝ ապահովելու հրաշալի տեսարաններով ու զգացողություններով: Մեր տպավորիչ վերելքը կսկսենք Քարի լճի մոտից, ապա գեղեցիկ արահետներով և շքեղ տեսարանների ուղեկցությամբ կբարձրանանք Արագածի հարավային գագաթ։ Մեր փորձառու լեռնային ուղեկցորդների գլխավորությամբ անվտանգ վերելքն ապահովված է, իսկ Ձեր օրը կլինի հիշարժան և հզոր, ինչպիսին Արագածն է:
Քայլարշավը լինելու է մոտ 11 կմ լեռան բարձրությունը՝ 3887 մետր, վերելքի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 700 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։
- Քարի լիճ
- Ամբերդ
- Վահրամաշեն
- Արագածի հարավային գագաթ
Ուղևորության արժեքը՝ 7000 դրամ, որն իր մեջ ներառում է՝
- Բարձրակարգ տրանսպորտ
- Գիդ-էքսկուրսավարի ծառայություն
- Պոզիտիվ տրամադրություն
Աշխատում ենք նաև ՍՈՑ ՓԱԹԵԹՈՎ:
Տուրի մեկնարկը՝ 07։00, Ա․ Թամանյանի հուշարձան, Կասկադ
Տուրի տևողությունը՝ 16-17 ժ․
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես կապնվել մեզ հետ և ամրագրել տեղերը։
Ամրագրված տուրի դեպքում երկկողմանի (հաճախորդի և ընկերության) վերջնական հաստատումից հետո չեղարկման պարագայում հաճախորդը պարտավոր է վճարել տուրի ամբողջական գումարը։ Վճարված գումարը վերադարձի ենթակա չէ!