Ճամփորդելը հնարավորություն է տալիս կապեր հաստատել միմյանց հետ՝ սովորելով մշակույթի, սննդի, նոր գեղեցիկ վայրերի, երաժշտության և աշխարհի յուրաքանչյուր մասի մարդկանց ապրելակերպի մասին: Այսպիսով, ճանապարհորդելը կարող է դառնալ ձեզ ուսուցանող լավագույն փորձառություններից մեկը: Բացի այդ, ճանապարհորդելը, հատկապես ինքնաթիռով ճանապարհորդությունները որոշակի բաներ են պահանջում հիշելու համար: Դուք միշտ պետք է ինքներդ ձեզ հարց տաք՝ արդյո՞ք ամեն ինչ փաթեթավորել եք ձեր ճամպրուկում, արդյոք հագնված եք եղանակին համապատասխան և այլն: Նաև հարկ է հիշել, որ կան որոշ կանոններ, որոնք պետք է պահպանվեն ինքնաթիռով թռիչքի ժամանակ: Այսպիսով, այսօր մենք կխոսենք այն բաների մասին, որոնք երբեք պետք չէ անել ինքնաթիռում: Սրանք այն տարածված սխալներն են, որոնք սովորաբար մարդիկ թույլ են տալիս: Այսպիսով, մնացեք մեզ հետ՝ բոլոր սխալները բացահայտելու համար:
Խուսափե՛ք սուրճ, թեյ կամ ջուր պատվիրելուց
Դեռևս 2004 թվականինին EPA- ի ուսումնասիրությունները պարզեցին, որ 327 ինքնաթիռների ջրի պաշարներից միայն 15 տոկոսն է համապատասխանում առողջության չափանիշներին: EPA-ի՝ «Օդանավերի խմելու ջրի կանոնների մասին» օրենքի ընդունումից ի վեր, ինքնաթիռների մեծ մասը ծորակից ջուր չի մատուցում: Բայց պետք է նկատել, որ սառույցի կտորները դեռ պատրաստվում են այդ նույն ջրից: Դա պայմանավորված է նրանով, որ ինքնաթիռներում ջրի տարաները հին են, և այդ տարաներում մանրէներ կան: Ահա թե ինչու յուրաքանչյուր ինքնաթիռում կան մեծ քանակությամբ շշալցված ջրեր: Այսպիսով, խուսափեք նաև թեյ կամ սուրճ պատվիրելուց, քանի որ դրանք նույնպես պատրաստված են այդ ջրից:
Մի՛ մոռացեք ձեռքի ախտահանիչի մասին
Հավանաբար, ինքնաթիռներն ու օդանավակայաններն այն վայրերն են, որտեղ ամենաշատը ձեզ անհրաժեշտ կլինեն մանրէազերծիչներ: Այս պարագայում մարդկային կուտակումները բավականին շատ են, և պայուսակում ձեռքի ախտահանիչ ունենալը ուղակի պարտադիր է: Օդանավակայանում և ինքնաթիռի մեջ իրերին դիպչելուց առաջ և հետո ձեր ձեռքերը ախտահանելով՝ դուք կկանխեք մանրէների տարածման վտանգը ինչպես ձեզ, այնպես էլ ուրիշների համար: Կարող եք նաև ձեզ հետ վերցնել ախտահանիչ անձեռոցիկներ:
Մի՛ մնացեք անշարժ ողջ թռիչքի ընթացքում
Ինքնաթիռում բավականին մեծ է ռիսկը խորը երակային թրոմբոզի զարգացման համար։ Դա արյան հյուսվածքի տեսակ է, որը սովորաբար ձևավորվում է ոտքերի շրջանում: Երակային թրոմբոզը նաև հայտնի է որպես «էկոնոմ դասի սինդրոմ» անվանմամբ: Այսպիսով, մի քանի րոպե քայլելը կամ ձգվելու համար ոտքի կանգնելը կարող է լավ լինել ձեզ համար այս խնդրի վտանգը կանխելու համար: Ավելին, փորձեք չկրել ամուր հագուստ, որը կարող է դադարեցնել կամ դժվարեցնել արյան շրջանառությունը թռիչքի ընթացքում: Կարևոր է ոտքերը շարժել կամ քայլել յուրաքանչյուր ժամը մեկ: Եթե հնարավոր չէ ոտքի կանգնել կամ քայլել, կարող եք վարժություններ կատարել ձեր նստատեղում ՝ ծնկները բարձրացնելով մինչև կրծքավանդակը:
Չօգտագործե՛լ տեսողական ոսպնյակներ
Թռիչքների ընթացքում կրեք ակնոցներ տեսողական ոսպնյակների փոխարեն: Օդանավում օդը այնքան չոր է, որ կարող է գրգռել ձեր աչքերը: Մյուս կողմից, կոնտակտային ոսպնյակներով քնելու դեպքում, որոնք նախատեսված չեն գիշերը կրելու համար, կարող են վնասել ձեր աչքերը և առաջացնել գրգռում: Եղեք ուշադիր ձեր աչքերի նկատմամբ, որպեսզի այն չդառնա խոչընդոտ ձեր հանիգստը վայելելու կամ գործնական հանդիպումներին մասնակցելու համար:
Ալկոհոլը չափազանց ջրազրկող է: Ավելին, այն համատեղեք ինքնաթիռի ցածր խոնավության հետ, և ջրազրկումը պատրաստ է: Բացի այդ, ցածր խոնավությունը ստիպում է, որ ալկոհոլը ձեր վրա էլ ավելի արագ ազդի: Չենք կարող չնշել, որ չափից ավելի ալկոհոլ խմելը իջեցնում է ձեր իմունային համակարգը ընդհանրապես: Այսպիսով, թռիչքի ընթացքում ալկոհոլ խմելը լավ գաղափար չէ, քանի որ օդում մեկ բաժակ ալկոհոլը հավասար է առօրյայում երկու բաժակ խմելուն:
Մի՛ օգտագործեք հեռախոսային սարքեր
Հեռախոսների կամ այլ գադջեթների օգտագործումը օդանավում գտնվելիս շատ վտանգավոր է: Ինչպես բոլորս գիտենք, թռիչքն ու վայրէջքը թռիչքի ամենակարևոր և դժվարին փուլերն են: Այդ սարքերի ազդանշանները կարող է հանգեցնել խափանման կապի և նավիգացիոն համակարգերում: Արդյունքում, օդաչուն կարող է չլսել երթևեկության վերահսկիչի փոխանցած տեղեկատվությունը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե դուք չեք օգտագործում ձեր հեռախոսը և այն պարզապես անջատված է, այն դեռ ցանց է որոնում և կարող է նույնքան վտանգավոր լինել թռիչքի համար: Այնուամենայնիվ, հեռախոսը թռիչքի ռեժիմի փոխելը կտևի ընդամենը 2 վայրկյան, բայց դա նաև կապահովի ձեր անվտանգ թռիչքը:
Մի՛ ամաչեք բորտուղեկցորդուհուն ասել, որ դուք ձեզ լավ չեք զգում
Երբեք մի կարծեք, որ ձեր առողջությունն ու անվտանգությունը անհարմարություն են արդեն իսկ սթրեսի ենթարկված անձնակազմի համար: Թռիչքների ուղեկցորդուհիները բավական պատրաստված են օգնություն ցուցաբերելու համար բժշկական արտակարգ իրավիճակների դեպքում: Ավելին, նրանք նույնիսկ սովորում են, թե ինչպես պետք է ճիշտ վարվել ծննդաբերության ժամանակ, նախքան ատեստավորվելը: Այսպիսով, եթե ձեր թռիչքի որևէ հատվածում ձեզ լավ չեք զգում, անմիջապես հայտնեք նրանց:
Մի՛ կերեք գետնանուշ կամ հոտավետ սնունդ ինքնաթիռում:
Այս կետը նույնպես ներառված է վարքագծի կանոններում և ինքնաթիռում թռչելիս ամենակարևոր կանոններից է: Ինքնաթիռում հոտավետ սնունդ ուտելը կարող է նյարդայնացնել մյուս ուղևորներին: Փորձեք խուսափել գարշահոտ կամ սխտոր և սոխ պարունակող սնունդ ուտելուց: Բացի այդ, խուսափեք ինքնաթիռում գետնանուշ կամ գետնանուշի կարագ օգտագործելուց: Նկատի ունեցեք, որ դուք երբեք չեք իմանա, թե արդյոք թռիչքի մեջ կլինեք գետնանուշի խիստ ալերգիա ունեցող մեկի հետ: Հարկ է նաև նշել, որ ոմանց համար նույնիսկ գետնանուշի առկայությունը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա:
Վայելեք յուրաքանչյուր տեսակի ճամփորդությունները, ստեղծեք նոր հիշողություններ, ձեռք բերեք ընկերներ, արեք այն ինչից միշտ վախեցել եք, կամ մտածել եք, որ երբևէ չեք անի։ Չէ՞ որ կյանքը շատ կարճ է այն միապաղաղ և առանց արկածների անցկացնելու համար։