Երեխայի հետ ճամփորդելը դժվար է, լինի նորածին, թե երկու տարեկան երեխա: Դա որոշակի նախապատրաստական աշխատանքներ է պահանջում՝ վստահ լինելու, որ ձեր երեխան ապահով է և իր հարմարավետության գոտում է գտնվում թռիչքի ողջ ընթացքում և նույնիսկ դրանից հետո: Թռիչքին պատրաստվել կատարյալ կերպով գրեթե անհնար է, սակայն դուք պետք է հնարավորինս պատրաստ լինեք անվտանգության գոտում, դարպասների մոտ, ինքնաթիռում՝ ձեր նշանակման վայր ապահով հասնելու համար:
Այսպիսով, եկեք քննարկենք որոշ տարածված հարցեր և մի քանի պարզ խորհուրդներ, որոնք կարևոր են և կոգնեն ձեզ թռիչքին առավելագույնս նախապատրաստվելու համար:
Թերևս չկա մասնագետների կողմից հստակ սահմանված այնպիսի տարիք, որը կհամարվի նորմալ ինքնաթիռով թռչելու համար։ Այնուամենայնիվ, մանկաբուժության մի քանի ակադեմիաներ չեն խրախուսում պլանավորել թռիչք երեխայի ծնվելուց անմիջապես հետո: Դա պայմանավորված է նրանով, որ օդային ճանապարհորդությունը կարող է մեծացնել երեխայի վարակիչ հիվանդություններով վարակվելու ռիսկը: Հատկապես դա կարևոր է թոքերի կամ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների համար, քանի որ ինքնաթիռի խցիկում ճնշման փոփոխությունները կարող են դժվարացնել նրանց շնչելը:
Այնուամենայնիվ, եթե ծնվելուց կարճ ժամանակ անց պետք է թռչել, համոզվեք, որ ձեր ավիաընկերությունը տարիքային սահմանափակումներ չունի նորածինների համար։ Կան որոշ ավիաընկերություններ, որոնք արգելում են 2 շաբաթական նորածին-ուղևորներին թռչել: Միաժամանակ կան նաև ավիաընկերություններ, որոնք ընդունում են նույնիսկ 2 օրական ուղևորներ։ Ավելորդ անախորժություններից խուսափելու համար մանրամասն ճշտումներ կատարեք ձեր նախընտրած ավիաընկերության հետ նախքան այլ հարցերին անցնելը։
Ձեր ավիաընկերության սահմանափակումները ստուգելուց հետո, խոսեք երեխայի մանկաբույժի հետ: Այսինքն, կախված նրանից, թե երբ կամ որտեղ եք թռչում, մանկաբույժը կարող է խորհուրդ տալ ձեր երեխային որոշակի դեղամիջոցի լրացուցիչ չափաբաժին տալ:
Այժմ, երբ դուք զրուցել եք ձեր երեխայի մանկաբույժի հետ և ստացել ձեր ավիաընկերության հավանությունը, ժամանակն է մտածել, թե ինչ պետք է վերցնեք ձեզ հետ: Ձեզ անհրաժեշտ են որոշակի փաստաթղթեր և այլ հիմնական իրեր, որոնք ներառում են.
Հաջորդիվ, խորհուրդ ենք տալիս ստուգել ուղեբեռի չափը և դրանք առավելագույնի հասցնելու ուղիները: Սովորաբար, բոլոր ավիաընկերությունները թույլ են տալիս ձեզ հետ վերցնել առնվազն car seat-ներ կամ մանկասայլակներ: Ընդ որում, ավիաընկերությունների մեծամասնությունը երկուսն էլ թույլ են տալիս անվճար։ Բազմաթիվ ավիաընկերություններ տրամադրում են նաև նորածինների ուղեբեռի թույլտվություն, որոշները և՛ խցիկի, և՛ պահեստային ուղեբեռի համար: Այսպիսով, եթե կարծում եք, որ երեխայի հետ թռչելիս շատ իրեր եք կրում, տեսեք, թե ինչ է տրամադրում յուրաքանչյուր ավիաընկերություն: Որոշ ավիաընկերություններում, օրինակ՝ Finnair-ը նշում է, որ նորածինները ձեռքի ուղեբեռի իրավունք չունեն, բայց կարող են ունենալ մեկ ուղեբեռ, երբ ճանապարհորդում են Classic կամ Flex տոմսի տեսակով: Այնուամենայնիվ, անկախ ճանապարհորդության դասից, նորածինների համար նախատեսված ուղեբեռը պետք է ունենա առավելագույն 23 կգ քաշ:
Հնարավորության դեպքում փորձեք ընտրել այնպիսի մեկնման ժամ, որը համեմատաբար մոտ է ձեր երեխայի քնի ժամերին: Կարող եք նաև պլանավորել թռիչքը օրվա կեսին, երբ ձեր երեխան սովորաբար քնում է, կամ ավելի ուշ երեկոյան, որպեսզի այն համընկնի նրա գիշերային քնի ժամի հետ: Մյուս կողմից, հաշվի առեք երեխայի կերակրման ժամանակը ձեր թռիչքը պլանավորելիս: Մենք գիտենք, որ դա միշտ չէ, որ հնարավոր է։ Բայց եթե անգամ փոքր հնարավորություն կա, փորձեք երեխային կերակրել մինչև թռիչքը կամ վայրէջքից հետո:
Ինչպես գիտենք հիմնականում էկոնոմ նստատեղերն ամենաէժանն են։ Բայց խնդիրն այն է, որ որոշ ավիաընկերություններում դուք չեք կարող ընտրել՝ որտեղ նստել: Այսպիսով, դա կարող է լուրջ խնդիր դառնալ երեխայի հետ թռչելիս: Այս դեպքերում ավիաընկերությունները ձեր տեղերը հատկացնում են ստուգումների ժամանակ, և դա կարող է լինել միջանցքի նստատեղ, միջին նստատեղ կամ պատուհանի կողմի նստատեղ: Եթե երեխայի հետ եք թռչում, մտածեք ուղետեղի ամրագրման մասին, որը թույլ է տալիս ձեր ցանկացած տեղերն ընտրել: Այս կերպ գոնե դուք կարող եք ընտրել այնպիսի նստատեղ, որը թույլ կտա ձեզ ավելի ազատ վեր կենալ:
Իսկ դուք գիտե՞ք, որ կարող եք որոշ մանկական սարքավորումներ ձեր նշանակման վայրում վերցնել վարձակալության: Այս կերպ, դուք կարող եք չանհանգստանալ այդ իրերը օդանավակայան տեղափոխելու և հավելյալ վճարներ կատարելու մասին: Կան կազմակերպություններ, որոնք տրամադրում են մանկական սարքավորումներ, ինչպիսիք են բարձր աթոռները, օրորոցները, խաղահրապարակները և այլն։ Ավելին, նրանք սարքավորումներ են առաքում ձեր հյուրանոց, հանգստավայր, հարազատի տուն կամ ցանկացած այլ վայր, որտեղ դուք կցանկանաք:
Ինքնաթիռում ունեցեք երկու անգամ ավելի շատ կաթնախառնուրդ, տակդիրներ, շշեր, մանկական սնունդ, որքան կարծում եք, որ ձեզ անհրաժեշտ կլինի: Եթե ձեր թռիչքը հետաձգվի կամ չեղարկվի, դա ձեզ անպայման պետք կգա: Վերջին բանը, որ կցանկանաք հավանաբար սոված, ծարավ երեխան է։ Այսպիսով, խորհուրդ ենք տալիս ունենալ երեխայի համար առաջին անհրաժեշտության պարագաները շատ քանակությամբ, ավելորդ լարվածությունից խուսափելու համար։
Հնարավորության դեպքում փորձեք ամրագրել ուղիղ չվերթներ։ Հնարավոր է՝ ավելի շատ վճարեք այսպիսի թռիչքների համար, բայց դրական կողմն այն է, որ դուք միայն մեկ անգամ կանցնեք այդ գործընթացը, և գործ կունենաք միայն մեկ թռիչքի հետ: Հարկ է նաև նշել, որ վայրէջքը սովորաբար իր հերթին ճնշում է փոքրիկ երեխաների փոքրիկ ականջները: Այն նաև ցավ է պատճառում, որը ստիպում է երեխաներին լաց լինել ինքնաթիռներում:
Այնուամենայնիվ, եթե դուք պետք է տոմս պատվիրեք տարանցիկ ուղևորությամբ, հաշվի առեք երկու-երեք ժամ, ինչը, հավանաբար, իդեալական է, անգամ եթե ձեր թռիչքը մի փոքր հետաձգվի: Այսպիսով, դուք կարիք չեք ունենա վազել օդանավակայանով երեխայի և այդ ամբողջ իրերի հետ՝ ներառյալ մանկական իրերի պայուսակը, մեքենայի նստատեղը և այլ ճանապարհորդական իրեր: Ընդհակառակը, դուք կարող եք օգտագործել այդ ժամանակը, որպեսզի գնեք ոչ ինքնաթիռային սնունդ, ինչպես նաև ձեր երեխային պատրաստեք առաջիկա թռիչքին: Եվ այն, ինչ ամենակարևորն է փոքրիկների համար, կարող եք նրանց մի որոշ ժամանակ ազատ թողնել՝ կուտակված էներգիան սպառելու համար:
Առանց հավելյալ վճարի, ավիաընկերությունների մեծ մասը ծնողներին և խնամակալներին թույլ է տալիս տեղափոխել մեծածավալ մանկական սարքավորումները, ինչպիսիք են մանկասայլակները և մեքենայի նստատեղերը: Պարզապես ձեր ավիաընկերության ուղեկցորդից պահանջեք դրանց ստուգման պիտակները: Կցեք մեկ պիտակ յուրաքանչյուր ապրանքի վրա: Արդեն ինքնաթիռ բարձրանալուց առաջ անպայման ծալեք մանկասայլակները: Ժամանելիս ուղեբեռների հետ մեկտեղ, արդեն կարող եք վերցնել նաև մանկական սարքավորումները: Այնուամենայնիվ, թռիչքից առաջ ճշտեք ձեր ավիաընկերության այս գործընթացին վերաբերող քաղաքականությունը:
Փոքրիկի հետ ճամփորդելը միշտ էլ դժվար է: Դա պահանջում է լինել ավելի ուշադիր և նախապես մտածել յուրաքանչյուր իրավիճակի մասին։ Համոզվեք, որ ստուգել եք ձեր ավիաընկերության բոլոր պահանջները և ճանապարհորդական քաղաքականությունը: Համոզվեք նաև, որ քաջատեղյակ եք թե ինչ պետք չէ անել ինքնաթիռում արդեն իսկ թռիչքի ընթացքում։ Այս դեպքում դուք նվազագույնի կհասցնեք ծայրահեղ իրավիճակների առաջացման ռիսկը: Այնուամենայնիվ, հուսով ենք, որ այս ուղեցույցը կմեղմացնի ձեր անհանգստությունը և մի փոքր էլ ավելի հաճելի կդարձնի ճանապարհորդությունը: Մենք Ձեզ մաղթում ենք անվտանգ թռիչք և անմոռանալի հանգիստ։