Պորտուգալիա՝ հյուսիսից հարավ + հանգիստ օվկիանոսի ափին 11.06.-20.06

Այս ծրագրի ընթացքում կծանոթանաք Պորտուգալիայի ամենագեղեցիկ վայրերին՝ կայցելեք ջերմ Լիսաբոն, գունեղ և անկրկնելի Պորտո, Սինտրայի անտառներում թաքնված ա ռեղծվածային պալատներ, մասոնների և տամպլիերների գաղտնի հավաքատեղիներ, կոլորիտային գյուղերում և անկրկնելի գեղեցիկ եկեղեցիներ ու ամրոցներ, նունիսկ կհայտնվեք աշխարհի ծայրին, իսկ այս ամենից հետո կվայելեք հանգիստը Ատլանտյան օվկիանոսի ափին՝ աներևակայելի գեղեցիկ Ալբուֆեյրայում։

Ծրագրի մանրամասն նկարագրություն

11․06․2024
Ժամանում Պորտո՝ 12:05: Դիմավորում և տեղափոխում հյուրանոց՝ Holiday Inn Porto Gaia 4*:
Ազատ ժամանակ:

12.06.2024
Նախաճաշ հյուրանոցում:
Ճանաչողական Էքսկ דրսիա Պորտո քաղաքով, որն անվանում են Պորտուգալիայի հյուսիսային
մայրաքաղաք կամ Պորտվեյնի մայրաքաղաք։ Շրջայցը կներառի ամենահետաքրքիր վայրերը՝
• Կարոլիտների շքանշանի ճարտարապետական համալիր;
• Պորտոյի համալսարանի ռեկտորատի պալատ;
• Գեղեցկագույն «Լելլոն և եղբայրը» գրախանութ;
• Կլերիգիշ եկեղեցու զանգակատուն, որը դարձել է քաղաքի խորհրդանիշը;
• Սաո Բենտո երկաթուղային կայարան՝ երեսպատված
ներկված սալիկներով;
• Պորտոյի տաճար և եպիսկոպոսական պալատ;
• Ֆրանցիսկների հայտնի եկեղեցի:
Ծրագրում ներառված է այցելություն հայտնի գինու մառաններ, ծանոթութույն պորտուգալական
պորտվեյնի ստեղծման պատմությանը, արտադրության գործընթացին և լավագույն պորտվեյնների համտեսում:
Կրուիզ Դորու գետի վրայով: Նավակն անցնում է 6 կամուրջների տակով, այդ թվում Էյֆելի կողից կառուցված (վճարումը տեղում): Ազատ ժամանակ:

13․06․2024
Նախաճաշ հյուրանոցում:
Տեղափոխում Լիսաբոն: Ճանապարհին էքսկուրսիա՝ Կոիմբրա և Տոմար: Կոիմբրայի համալսարանը Եվրոպայի ամենահին համալսարանն է, և այն գործում է մինչ օրս։ Ամբողջ քաղաքը բաղկացած է նեղլիկ փողոցներից, որտեղ հեշտությամբ հնարավոր է մոլորվել: Դուք կտեսնեք Սե Վելեսի տաճարը և Սանտա Կրուշի վանքը, որը պահպանվել է 12-րդ դարից: Այնտեղ են թաղված թագավոր Ալֆոնս Հենրիկեշա I-ը և նրա որդի Սանչո I-ը։ Տոմարը գեղատեսիլ քաղաք է Նաբան գետի ափին։ Բնակավայրը առաջացել է վերանվաճման ժամանակ և այն երկար տարիներ կառավարել են Տաճարական
ասպետները։ Այն հանդիսացել է նաև տամպլիերների նստավայր։
Ժամանում Լիսաբոն: Տեղաբաշխում Hotel Principe Avila 4* հյուրանոցում:

14.06.2024
Նախաճաշ հյուրանոցում:
Ծանոթություն Լիսաբոնի պատմական շրջաններին, այցելություն Բելենի Աշտարակ, Ժերոնիմուշ վանական
համալիր: Հանրահայտ Pastéis de Belém’- ի համտեսում: Այցելություն Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան
թանգարան: Թանգարանն ունի տարբեր ժամանակների արվեստի շուրջ 6000 եզակի նմուշ և համարվում է Պորտուգալիայի լավագույն թանգարաններից մեկը: Շրջայցի ավարտին տեղափոխում հյուրանոց:

15․06․2024

Նախաճաշ հյուրանոցում:
Սինտրա՝ Ռեգալեյրա և Կելուշ դﬗակներ/Էշտորիլ / Ռոկայի հրվանդանը:
Էքսկուրսիա Սինտրա՝ հնագույն քաղաք կառուցված մավրերի կողից։ Շրջայց գեղեցիկ և
խորհրդավոր Ռեգալեյրա ագարակով, որը հայտնի է անցյալում այստեղ անց կացվող մասոնական
արարողություններով:
Այցելություն Ռոկա հրվանդան՝ Եվրոպայի ամենաարևմտյան կետ կամ այսպես կոչված «աշխարհի
ծայր»: Հետադարձին կանգառ ծովափնյա Էշտորիլ քաղաքում: Վերադարձ Լիսաբոն։

16.06.2024
Նախաճաշ հյուրանոցում:
Ազատ օր Լիսաբոնում:

17․06․2024
Նախաճաշ հյուրանոցում:
Տուրը կսկսվի հեքիաթային Օբիդուշից, որտեղ կհամտեսեք տեղական համեղ բալի լիկյոր, որը մատուցվում է
շոկոլադե բաժակներով:
Նազարեն հին ձկնորսական գյուղ է՝ աութենտիկ մթնոլորտով, Պորտուգալիայ ի ծովափնյա հանգստավայրերից մեկը, որը հայտնի է աշխարհի ամենաբարձր ալիքներով: Նազարեի գլխավոր տեսարժան վայրերը կապված են Սև Մադոննայի և նրա մասին լեգենդների հետ։ Ծանոթություն Ալկոբասայում գտնվող միջնադարյան աբբայությանը, որը կառուցվել է վաղ գոթական
ոճով։ Հենց այնտեղ են իրենց հանգստավայրը գտել թագավորական ամենաողբերգական և
ռոմանտիկ զույգը՝ Ինեշ դե Կաստրոն և Պեդրո I-ը։
Բատալիայում այցելություն Սանտա Մարիա դա Վիկտորիա վանք: Այս վանքը պ որտուգալական գոթական ճարտարապետության իսկական գլուխգործոց է: 1989 թվականից այս վանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում որպես մշակութային և պատմական ակնառու վայր։


18․06․2024
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ալգարվե: Տեղաբաշխում NAU Salgados Dunas Suites 5* հյուրանոց: Ազատ օր:

19.06.2024
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր:

20․06․2024 
Տեղափոխում Ֆարոյի օդանավակայան

 

Գինը ներառում է՝

- Ավիատոմս Երևան-Բրյուսել-Պորտո / Ֆարո-Բրյուսել-Երևան, ներառյալ ուղեբեռը

- Հայախոս ուղեկցորդ ողջ ծրագրի ընթացքում

- Ռուսախոս գիդի ծառայություն

- Տեղաբաշխում հյուրանոցում՝

- 2 գիշեր Պորտո, Holiday Inn Porto Gaia 4*

- 5 գիշեր Լիսաբոն, Hotel Principe Avila 4*

- 2 գիշեր Ալբուֆեյրա, Nau Salgados Dunas Suites 5* - Օգոստոսին՝ 3 գիշեր

- Նախաճաշ

- 5 էքսկուրսիոն օր

- Տեղափոխումը բարձրակարգ ավտոբուսով

- Դիմավորում/ճանապարհում

- Բժշկական ապահովագրություն

- Վիզայի ստացման աջակցություն

Գինը չի ներառում՝

- Վիզայի արժեք` 35 Եվրո-ին համ․ դրամ

- Մուտքի տոմսեր (մոտ 89 Եվրո-ին համ․ դրամ ողջ ծրագրի ընթացքում)

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Սիղնաղի + Անանուրի + KTW Wine House
Ամենապահանջված

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Սիղնաղի + Անանուրի + KTW Wine House

Տուրի տևողությունԱմեն Երեք - Հնգ; Ուրբ - Կրկ
35.000 դրամ
Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք + Մարմաշեն
Ամենապահանջված

Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք + Մարմաշեն

Տուրի տևողությունԱմեն Շաբաթ և Կիրակի
5500 դրամ
6500
Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ
Ամենապահանջված

Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ

Տուրի տևողությունԱմեն Երեք, Հնգ, Շբթ, Կրկ
9000 դրամ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ