Մոսկվա + Սանկտ Պետերբուրգ (Խմբային տուր)

‼️‼️ Բացառիկ տուր ‼️‼️
Առաջարկում ենք տարվա ամենահագեցած տուրը՝ եկեք միասին տաս օրում բացահայտենք ռուսական երկու մայրաքաղաքները։

⭐️⭐️⭐️⭐️⭐️
Տուրի ամսաթվերը՝ օգոստոսի 12 - 22, 11 օր / 10 գիշեր։

Տուրփաթեթի արժեքը՝ մեկ անձի արժեքը երկտեղանոց համարում 389,000 դրամ։

Գինը ներառում է՝
✅️ 3 գիշեր կեցություն Մոսկվայի կենտրոնում՝ Holiday Inn Baumanskaya հյուրանոցում
✅️ 7 գիշեր կեցություն Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ IBIS City Center հյուրանոցում
✅️ Նախաճաշ
✅️ Օդակայան - հյուրանոց - օդակայան տրանսֆեր
✅ Հայ ուղեկցող - զբոսավար տուրի ողջ ընթացքում
✅ Ծրագրում ներառված բոլոր թանգարանների տոմսեր, այդ թվում՝ Էրմիտաժ, Յուսուպովյան պալատ, Մոսկվայի Կրեմլ, Եկատերինյան պալատ
✅ Սբ Իսահակի և Քրիստոսի Հարության տաճարների տոմսեր
✅ Տրանսպորտ և ռուսախոս զբոսավար դեպի Պետերգոֆ և Ցարսկոյե սելո էքսկուրսիաների ժամանակ
✅ Մոսկվա ֊ Սանկտ Պետերբուրգ արագընթաց գնացքի տոմս
✅ Զբոսանավով զբոսանք քաղաքի գետերով ու ջրանցքներով
‼❌ Արժեքը չի ներառում՝ ավիատոմսը, կորոնավարակի թեսթավորումը։

⭐⭐⭐
Խմբային տուրի մանրամասն ծրագիրը։

Օգոստոսի 12, ուրբաթ
Ժամանում Մոսկվա, դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց (Holiday Inn Baumansyaka): Ազատ ժամանակ:

Օգոստոսի 13, շաբաթ
Մեկնում զբասանքի հանրային տրանսպորտով: Զբոսանք քաղաքի կենտրոնում, ծանոթություն կենտրոնական Տվերսկայա փողոցի, Մեծ թատրոնի և Կարմիր հրապարակին հարող հատվածների հետ:
Ռուսախոս զբոսավարի հետ էքսկուրսիա Կրեմլի տարածքում, այցելություն Վերափոխման Մայր Տաճար (Успенский собор): Վերջինս Մոսկվայի ամենահին կոթողն է: Հենց այստեղ են ավանդաբար թագադրվել ռուսական բոլոր կայսրերը:
Զբոսանքը կշարունակվի Կարմիր հրապարակի հատվածում, որտեղ մենք կտեսնենք Անմար կրակը, ռուսական եկեղեցաշինության հիմնական մարգարիտներից մեկը՝ Սբ Վասիլ Երանելիի տաճարը, պատմական թանգարանի շենքը: Կայցելենք հանրահայտ ԳՈՒՄ, որտեղ խմբի անդամներին կհյուրասիրենք հանրահայտ ԳՈՒՄ-ի պաղպաղակ:
Տուրի վերջում կզբոսնենք քաղաքի նորագույն այգիներից մեկում՝ Զարյադյեում, որի կենտրոնական զարդն է 140 մետրանոց կախովի կամուրջը, որից բացվում է հիանալի տեսարան Կրեմլի և Մոսկվա գետի վրա: Կավարտենք օրը քաղաքի կենտրոնում, ցանկացողները կարող են մետրոյով մեկնել հյուրանոց (2 կանգառ):

Օգոստոսի 14, կիրակի
Հանդիպում ռուս զբոսավարի հետ, որից հետո կմեկնենք ինքնատիպ տուրի՝ կուսումնասիրենք Մոսկվայի մետրոն, կայցելենք առավել շքեղ ու վեհ կայարանները: Իզուր չէ, որ Մոսկվայի մետրոն հաճախ նմանեցնում են մեծ թանգարանի: Մարմարից և գրանիտից կառուցված կայարանները, արձաններն ու սյուները, որմնանկարները հիրավի արվեստի գործեր են:
Կայցելենք Մոսկվայի ամենաինքնատիպ հատվածը՝ Զամոսկվորեչյեն, որն իր պատմության ընթացքում արհեստների քաղաքից վեր է ածվել հարուստ բնակատեղիի՝ ինքնատիպ ու գունագեղ շինություններով: Հենց այս թաղամասի հետ է կապված Աննա Ախմատովայի, Սերգեյ Եսենինի և շատ ուրիշների կյանքը:
Օրվա վերջում կզբոսնենք Հին Արբատով, կայցելենք հարակից նեղ փողոցները, կվայելենք արվեստի մթնոլորտը, կլսենք պատմություններ Պուշկինի, Չեխովի, Օկուջավայի մասին: Կավարտենք օրը Հին Արբատի մոտակայքում:

Օգոստոսի 15, երկուշաբթի
Տրանսֆեր դեպի Լենինգրադյան կայարան, որտեղից էլեկտրագնացքով մեկնում Սանկտ Պետերբուրգ։ Ժամանում Պետերբուրգ, տեղափոխում հյուրանոց։ Ազատ ժամանակ Պետերբուրգում։

Օգոստոսի 16, երեքշաբթի
Օրը կսկսենք հենց քաղաքի սրտից՝ հանրահայտ Նեվսկի պողոտայից։ Կզբոսնենք պողոտայով, կծանոթանանք առավել հայտնի շինությունների, կամուրջների ու տաճարների հետ։ Կայցելենք հայկական Սբ Կատարինե եկեղեցի, առաջնորդանիստ Կազանյան տաճար, ինչպես նաև Պալատական հրապարակ, որտեղ գտնվում է կայսերական ընտանիքի գլխավոր նստավայրը՝ Ձմեռային պալատը։ Օրվա ընթացքում կայցելենք նաև ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Քրիստոսի Հարության տաճարը (Спас на Крови).

Օգոստոսի 17, չորեքշաբթի
Պետերբուրգի ամենագեղեցիկ ադամանդներից է համարվում Պետերգոֆը։ Ի սկզբանե Պետրոս Առաջին կայսրը ցանկացել է նմանակել հանրահայտ Վերսալյան այգիներին և հրամայել է կառուցել նմանատիպ այգիներ Պետերգուրգի մատույցներում։ Արդեն հետագայում շատերը կփաստեն, որ Պետերգոֆն իր գեղեցկությամբ բնավ չի զիջում Վերսալին, իսկ որոշ տեխնիկական առումներով անգամ գերազանցում է Վերսալը։ Այստեղ կունենանք զբոսավարով զբոսանք հանրահայտ այգիներում, որից հետո նաև ազատ ժամանակ՝ նկարահանումների համար։ (Պետերգոֆի պալատական համալիրի այցելություն նախատեսված չէ)։

Օգոստոսի 18, հինգշաբթի
Ավտոբուսային էքսկուրսիա դեպի Ցարսկոյե սելո, որտեղ գտնվում է հանրահայտ Եկատերինյան պալատը։ Կունենանք զբոսանք պալատական համալիրի այգիներում, ինչպես նաև կայցելենք պալատ, որի հատուկ զարդն է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը՝ հանրահայտ Սաթե սենյակը (Янтарная комната):

Օգոստոսի 19, ուրբաթ
Պետերբուրգում ամեն քայլի կարող եք հանդիպել պալատների։ Ռուսական ամենահարուստ իշխանական տոհմերը քաղաքի կենտրոնում կառուցել են հաճախ անգամ մի քանի պալատ։ Կծանոթանանք քաղաքի պալատների պատմությանը, կայցելենք ամենագեղեցիկ պալատներից մեկը՝ Յուսուպովյան պալատը։ Պալատի ներսում կունենանք էքսկուրսիա, կտեսնենք հատուկ իշխանական ընտանիքի համար կառուցված Յուսուպովյան թատրոնի ապշեցուցիչ ներքին հարդարանքը։
Օրվա վերջին՝ զբոսանք դեպի Նեվա գետ, որտեղ կհետևենք քաղաքի ամենագեղեցիկ կամուրջի՝ Պալատական կամուրջի բացմանը։ Մեկնում ոտքով (հյուրանոցից կեսգիշերին), վերադարձը ոտքով կամ տաքսիով։

Օգոստոսի 20, շաբաթ
Օրը կսկսենք այնտեղ, որտեղ 1703 թվականին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգը, կայցելենք Պետրոպավլովյան ամրոց, կզբոսնենք ամրոցի տարածքում, կտեսնենք քանդակների հետաքրքիր հավաքածուն, այդ թվում Պետրոս Մեծի ամենաինքնատիպ քանդակը։ Ուղիղ ժամը 12։00 ամրոցի տարածքում հնչում է թնդանոթային զարկ, որին հետևելու համար հավաքվում է բավականին մեծ ամբոխ։
Ամրոցից հետո կքայլենք դեպի քաղաքի կենտրոն, կանցնենք հանրահայտ Պալատական կամրջով, կտեսնենք Եկատերինա II կողմից Պետրոս I նվիրված Медный всадник անձանը, կհիանանք Իսահակի տաճարի տեսարանով, որից հետո կայցելենք Սբ․ Իսահակի տաճար։ Տաճարի ներսում կունենանք մոտ 30 րոպե տևողությամբ էքսկուրսիա տաճարի զբոսավարների կողմից։

Օգոստոսի 21, կիրակի
Օրը կսկսենք ջրանցքներով ու գետերով զբոսանքով, որի ընթացքում կանցնենք քաղաքի հիմնական ջրանցքներով, ինչպես նաև դուրս կգանք Նեվա գետ, ջրից կհիանանք քաղաքի տեսարաններով։
Այցելություն Էրմիտաժ՝ աշխարհի հինգ խոշորագույն թանգարաններից մեկը։ Խմբով կմտնենք թանգարան, որից հետո յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն զբոսնել թանգարանում: Էրմիտաժում կարող եք լրացուցիչ գումարի դիմաց վերցնել աուդիոգիդ և վայելել թանգարանի հարստությունը։
Օրվա երկրորդ կեսին նախատեսված է ազատ ժամանակ, որի ընթացքում կարող եք իրականացնել գնումներ կամ այցելել քաղաքի այլ թանգարաններ, օրինակ Ֆաբերժեքի թանգարանը կամ Ռուսական թանգարանը:

Օգոստոսի 22, երկուշաբթի
Տրանսֆեր օդակայան

Book Now+374(43) 711 555


Առաջարկվող տուրեր

Արևածագի ձոր, Հնեվանք, Սբ. Նիկոլայ եկեղեցի
Հատուկ տուր

Արևածագի ձոր, Հնեվանք, Սբ. Նիկոլայ եկեղեցի

Տուրի տևողությունԱմեն ԵՐԿ, ՉՐՔ, ՈՒՐԲ, ՇԲԹ,ԿՐԿ
6000 դրամ
Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ
Ամենապահանջված

Խնձորեսկ, Տաթևի վանք, Շաքի, Արենի, Հալիձորի դիտակետ

Տուրի տևողությունԱմեն Երքշ, Հնգշ, Շբթ և Կրկ
8500 դրամ
Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք + Մարմաշեն
Ամենապահանջված

Մշակութային տուր Գյումրիում + Հառիճավանք + Մարմաշեն

Տուրի տևողությունԱմեն Երքշ,Չրք, Հնգշ,Ուրբ, Շբթ և Կրկ
5500 դրամ
Թումանյանական Դսեղ, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ
Հատուկ տուր

Թումանյանական Դսեղ, Ծովեր լիճ, Սուրբ Խաչ

Տուրի տևողությունԱմեն ԵՐԵՔ, ՉՐՔ, ՀՆԳ, ՇԲԹ, ԿՐԿ
6000 դրամ
Լաստիվեր, Սևան, Սևանավանք, Yell Extrim Park

Լաստիվեր, Սևան, Սևանավանք, Yell Extrim Park

Տուրի տևողությունԱմեն ԵՐԿ, ՉՐՔ, , ՇԲԹ, ԿՐԿ
6000 դրամ
Դենդրոպարկ, Լոռե բերդ, Սաղմոսավանք, Սբ․ Նիկոլայ, Հովհաննավանք
Ամենապահանջված

Դենդրոպարկ, Լոռե բերդ, Սաղմոսավանք, Սբ․ Նիկոլայ, Հովհաննավանք

Տուրի տևողությունԱմեն ,ԵՐԿ, ՉՐՔ, ՈՒՐԲ, ՇԲԹ, ԿՐԿ
6000 դրամ
6500 դրամ
Մակարավանք, Ծռվիզի վանք, Իջևանի Դենդրոպարկ, Սևանավանք
Հատուկ տուր

Մակարավանք, Ծռվիզի վանք, Իջևանի Դենդրոպարկ, Սևանավանք

Տուրի տևողությունԱմեն Երկ, Չրքշ, Շբթ․ և Կրկ․
6000 դրամ
Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ