ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ ՎԻԵՆՆԱ - ԲՐԱՏԻՍԼԱՎԱ - ԲՈՒԴԱՊԵՇՏ

Անմոռանալի 7- օրյա ճանապարհորդություն՝ Վիեննա, Բրատիսլավա և Բուդապեշտ

Բացահայտեք Եվրոպայի երեք հիասքանչ մայրաքաղաքների մշակութային հարստությունն ու պատմական գեղեցկությունը: Այս արկածային ծրագիրը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել ավստրիական, սլովակական և հունգարական մշակույթները։

 

Օր 1 | Վիեննա՝ Եվրոպական դասական գեղեցկություն

 Տեսարժան վայրեր՝

- Սբ. Ստեփանոսի տաճար - Կատարյալ տեսարաններ Վիեննայի կենտրոնից՝ եթե բարձրանաք հարավային աշտարակը։

- Սբ. Պետրոսի կաթոլիկ եկեղեցի - Մանրամասնորեն զարդարված եկեղեցի, որտեղ հանգստությունը համընկնում է արվեստի հետ։

- Գրաբենի փողոցով զբոսանք- Վիեննայի առևտրային և ճարտարապետական սրտը։

- Միխաելերի հրապարակ - Կենտրոնական տեղ՝ շրջապատված պատմական շինություններով։

- Այցելություն Ավստրիայի Ազգային թատրոնի շենք

- Ավստրայի խորհրդարան և Ռաթհաուսպլաց - Կենտրոնական հրապարակ, որը շքեղ է թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան։

 

Օր 2 | Վիեննա՝ արքայական պալատներ և այգիներ

 Տեսարժան վայրեր՝

- Շյոնբրունի պալատ և այգի - Արքայական կյանքի վառ օրինակը՝ շրջապատված անսահման գեղեցիկ այգիներով։

- Մխիթարյանների վանք - Հայկական ժառանգության վկայությունը Վիեննայում։

- Մարիա-Թերեզիեն պլաց 

- Բուրգգարթեն և Մոցարտի արձան - Վայրկյանների հանգստություն քաղաքի կենտրոնում։

- Սիսի թանգարան - Բացահայտեք կայսրուհու կյանքը (ըստ ցանկության):

 

Օր 3 | Վիեննա՝ երաժշտության և արվեստի օր

 Տեսարժան վայրեր՝

- Բելվեդեր պալատ և թանգարան - Սեզանի, Կլիմտի և վիեննական արվեստի գոհարների տուն։

- Կարլսպլաց և Սբ. Կարլի եկեղեցի - Եկեղեցի, որն առանձնանում է իր ճարտարապետական հրաշքով։

- Վիեննայի օպերա - Հնարավորություն ունեք մասնակցելու շրջայցի կամ վայելելու համերգ (ըստ ցանկության)։

- Շտադտպարկում զբոսանք - Միջավայր, որտեղ արվեստն ու բնությունը միաձուլվում են։

- Մոցարտի տուն - 14 եվրոյով շրջայց՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքով (ըստ ցանկության)։

 

Օր 4 | Բրատիսլավա՝ 1 օրում

 Տեսարժան վայրեր՝

- Բրատիսլավայի ամրոց - Դիտակետ, որտեղից կտեսնեք Դանուբի գեղատեսիլ տեսարանները։

- Սբ. Մարտինի տաճար - Հունգարիայի թագավորական արարողությունների վայր։

- Սլովակիայի ազգային թատրոն և Հվեզդոսլավի հրապարակ։

- Պրիմացի տաճար - Հայելի սրահը յուրահատուկ փորձառություն է։

- Հին քաղաքում զբոսանք - Դարերի պատմություն՝ հմայիչ փողոցներով։

 

Օր 5 | Բուդապեշտ՝ Դանուբի մարգարիտը

 Տեսարժան վայրեր՝

- Բուդայի ամրոց - Հասեք ֆունիկուլյարով և շրջեք Մատյաշի եկեղեցում ու Ռիբարների բաստիոնում։

- Շղթայական կամուրջ - Դանուբի գիշերային տեսարանների համար կատարյալ վայր։

- Խորհրդարանի շենք - Եվրոպայի ամենագեղեցիկ խորհրդարանը։

- Դանուբի կոշիկներ - Հիշատակի հզոր կոթող։

- Սբ. Ստեփանոսի տաճար - Հնարավորություն բարձրանալու վերև՝ հիանալու քաղաքի տեսարաններով։

- Վացի փողոց - Շոփինգ և ընթրիք քաղաքի ամենահայտնի փողոցում։

 

Օր 6 | Բուդապեշտ՝ մշակույթի և հանգստի օր

 Տեսարժան վայրեր՝

- Հերոսների հրապարակ - Ազգային հպարտության խորհրդանիշ։

- Վայդահունյադի ամրոց և Քաղաքային այգի։

- Անդրաշի պողոտա - ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ընդգրկված։

- Հունգարական պետական օպերա - Շրջայց կամ համերգ (ըստ ցանկության)։

- Մեծ շուկայի սրահ - Տեղական ուտեստներ և գունագեղ մթնոլորտ։

- Ազատության կամուրջ - Նայեք Դանուբի ամենագեղեցիկ տեսարաններին։

- Դանուբով նավարկություն և Սեչենյիի տերմալ բաղնիքներ - Հանգիստ օրվա կատարյալ ավարտ։

 

Օր 7 | Վերադարձ Երևան

Ավարտեք ձեր ճամփորդությունը գեղեցիկ հիշողություններով՝ լի մշակույթով, արվեստով և պատմությամբ։

 

1 անձի արժեքը երկտեղանի համարում ընդամենը 870 Եվրո

Արժեքն իր մեջ ներառում է՝

- Հյուրանոց կենտրոնում

- Նախաճաշ

- Տուրեր նշված քաղաքներում

- Տրանսֆեր ( օդանավակայանից հյուրանոց, հյուրանոցից օդանավակայան )

- Ուղևորափոխադրում քաղաքից քաղաք

- Հայ զբոսավարի ծառայություն

- Ապահովագրություն

- Վիզայի աջակցություն

Արժեքի մեջ ներառված չէ՝

- Ավիատոմսեր

- Վիզաների կենտրոնի գումար

- Թանգարանների մուտքավճարները

 

 Միացեք մեր այս յուրահատուկ ուղևորությանը և ստեղծեք հիշողություններ, որոնք կմնան Ձեզ հետ ամբողջ կյանքում։

 

 

Book Now+374(41) 711 555


Առաջարկվող տուրեր

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Անանուրի + Սիղնաղի +  KTW Wine House
Ամենապահանջված

Վրաստան 3 օր: Թբիլիսի + Մցխեթա + Անանուրի + Սիղնաղի + KTW Wine House

Տուրի տևողությունԱմեն Երեք - Հնգ; Ուրբ - Կրկ
35000 դրամ
39000
Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Տուրի տևողությունԱմեն օր
Սկսած 2900 դրամից
Վրաստան - 2 օր: Թբիլիսի  + Մցխեթա + Ջվարի + Անանուրի
Ամենապահանջված

Վրաստան - 2 օր: Թբիլիսի + Մցխեթա + Ջվարի + Անանուրի

Տուրի տևողությունԱմեն Երկ -Երեք; Չրք -Հնգ; Շբթ - Կրկ
23000 դրամ
27000

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ