Մարտի 15-17-ը Մոսկվայում տեղի ունեցավ թվով 28-րդ զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը՝ MITT 2022: Ցուցահանդեսին ներկա էին 100-ից ավելի տուրիստական գործակալություններ, տուրօպերատորներ և այլ պրակտիկ մասնագետներ: Նման մեծ միջոցառման մասնակից է դարձել նաև "Positive day tour" տուրիստական ընկերությունը։
Ցուցահենդեսի ընթացքում մենք արժանապատվորեն ներկայացրինք Հայաստանի հնագույն պատմությունը, հարուստ մշակույթը և միջնադարյան ճարդարապետական կոթողները: Մեր հյուրերի համար մենք մշակել էինք ծրագիր՝ համահունչ ցանկացած ճաշակի:
- Գաստրոնոմիկ տուրերը կգոհացնեն անգամ ամենաքմահաճ գուրմաններին
- Գինու տուրերը կստիպեն ցանկացածին սիրահարվել Հայաստանին և բազմիցս վերադառնալ այստեղ:
- Դասական տուրերը այն մարդկանց համար են, ովքեր սիրում են բնության և ճարտարապետության համադրությունը:
- Լեռնային բարձրավանդակները կատարյալ լուծում նրանց համար, ովքեր սիրում են ակտիվ հանգստ:
- Իսկ նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել հանգստի տեսակի հարցում, մենք առաջարկում ենք խմբակային տուրեր երաշխավորված մեկնումով, որոնց մեջ ներառված են վերթվարկված բոլոր հեսակները:
Ցուցահանդեսի ընթացքում մենք գործնական հարաբերություններ ենք հաստատել բազմաթիվ ընկերությունների հետ, որոնց հետ մենք արդեն սկսել ենք համագործակցությունը ՝ ցուցահանդեսի ավարտից այդքան կարճ ժամանակ անց ։
Մենք կարծում ենք, որ ցուցահանդեսը բավականին հաջողված արդյունք է ունեցել և արդարացրել է բոլոր ներդրված ջանքերը: