Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Գյուղը հայտնի է իր բնական քարե գորգերով: Հին Խնձորեսկը տարածված է լեռնահովիտի երկու լանջերին: Այդ լանջերի վրա բնակավայրերի կառուցման համար հարթ տարածություններ չեն եղել, որի պատճառով մարդիկ օգտագործել են քարանձավները: Սյունիքի ազգային ազատագրական շարժման ժամանակ (1722-1730թթ.) իր աշխարհագրական անառիկ դիրքի շնորհիվ Խնձորեսկը Սյունիքի համար ծառայել է միջնաբերդ: Խնձորեսկում է թաղված հայոց սպարապետ Մխիթարը, իսկ նրա կողքին՝ որդին՝ Ահարոնը, և սյունյաց մեծ տիկինը՝ Գոհարը: Վերջերս Խնձորեսկում բացվել է մի եզակի կառույց՝ ճոճվող կամուրջ, որի երկարությունը 160 մետր է, բարձրությունը ձորի ամենախոր կետից 63 մետր է, լայնությունը՝ 1.5 մետր: 14 տոննա քաշ ունեցող այս կամրջով միաժամանակ կարող են անցնել 700 մարդ: Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորոսկի երկու ափերը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում: