Վանեվան: Վանեվան վանական համալիրը հիմնադրվել է 10-րդ դարում եւ գտնվում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում, կիրճի բերանին: Գլխավոր եկեղեցին, որը կոչվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ (ձախակողմյանը), կառուցվել է Իշխան Շապուհ Բագրատունու կողմից 903 թվականին: Շապուհ Բագրատունին հայոց թագավոր Սմբատ Բագրատունու եղբայրն էր, ով 914-ին թաղվել է հենց Վանեվանում: Նրանց քույր Մարիամը նույնպես համարվում է վանական համալիրի հիմնադիրներից մեկը: Աջակողմյան եկեղեցին եւ ժամատուն-գավիթը ավելի ուշ են ի հայտ եկել: Մոտակայքում կա աղբյուր եւ ոչ այդքան խորը քարանձավ: Քիչ հեռու գտնվում է Քոլատակի Սբ. Աստվածածին եկեղեցին` թվ. 9 – 10-րդ դդ., եւ Հնեվանքը` 10-րդ դար: Նույն տարածքում են գտնվում նաեւ Բրուտի բերդ կիկլոպյան ամրոցը: