Տեղերի վանք, հայ առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։
Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, իսկ ճարտարապետը եղել է Աղբայրիկ վարդպետը։ Բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից, պաշտպանական պարսպից։
Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դեղեր։ Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները։