Սպիտակավոր: Վայոց ձորի մարզում, լեռնային բնության գրկում է գտնվում Սպիտակավոր Ս. Աստվածածինը: Այն հիմնականում կառուցվել է 13-րդ դարում՝ Պռոշյան իշխանների կողմից: Եկեղեցին կանգուն է եւ ճարտարապետական մեծ հետաքրքրություն է առաջացնում: Իր պատմական, կառուցողական եւ գեղագիտական հատկանիշներից բացի եկեղեցին հայտնի է նաեւ որպես նվիրական ուխտատեղի, քանի որ եկեղեցու տարածքում, հարավային պատի մոտ է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, զինվորական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի գերեզմանը: