"Սատանի կամուրջ": Այն տրավերտիններից գոյացած բնական կամուրջ է, որը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի վրա: Երկարությունը ~30 մ է, լայնությունը՝ 50-60 մ: Կամրջի շրջակայքում կան բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին եւ կանաչ գույներով: Սատանի կամրջի վրայով է անցնում Գորիս-Տաթեւ ավտոճանապարհը: "Սատանի կամուրջ" անվան հետ կապված կան տարբեր վարկածներ: Այսպես, օրինակ, կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ, քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերեւից հանքային ջրեր են կաթկթում: