Սեւ Բերդ: 1834 թ.-ին կառուցված ամրոց է` Գյումրի քաղաքի հայտնի հուշարձաններից: Ամրոցը ռազմական եւ ճարտարապետական շինությունների մի ամբողջ համալիր է։ Կենտրոնական մասում Ալեքսանդրապոլ ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է եւ Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային եւ հյուսիսային բերդերը։ Սեւ բերդի համար ստորգետնյա ուղիներ են կառուցվել եւ բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը եւ Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: