13-րդ դարում այստեղ ճարտարապետների ու վարպետների երեւակայությունը հասել է զարմանալի ձեռքբերումների: Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, մատուռներից, սեղանատնից եւ այս ամենը կառուցված է մի զառիվեր, դժվարամատչելի ժայռաբազուկի վրա՝ շրջապատված բազմաթիվ քարանձավներով: Ամբողջ համալիրը թվում է, թե ուղղակի ներաճած է ժայռերի մեջ ու բնության անբաժանելի մաս է կազմում: