Սեւակի տուն-թանգարան: Զանգակատունն է` բանաստեղծի ծննդավայրը: Նա է հիմնադրել իր տունն ու այգին, այն այգին, որ հետո պիտի իր իսկ շիրմաքարի վրա լուռ արցունքներ շաղեր: Այգուց ճանապարհը տանում է դեպի տուն-թանգարանը, ուր բանաստեղծի առօրյա ու ստեղծագործական կյանքին վերաբերվող իրերից զատ, կա մի որմնանկար, որը պատմում է Սեւակ բանաստեղծի եւ հայ ժողովրդի իրարից այնքան անբաժանելի ճակատագրերի մասին: