Օձունը Լոռու ամենամեծ գյուղերից է` շրջապատված խիտ անտառապատ լեռնաշղթաներով: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում եւ տեսանելի է գյուղի գրեթե բոլոր անկյուններից: Եկեղեցու արձանագրությունները որեւէ տեղեկություն չեն տալիս եկեղեցու հիմնադրման տարեթվի մասին, սակայն ճարտարապետական ու գեղարվեստական վերլուծությունները ապացուցում են, որ այն կառուցվել է 6-րդ դարում: