Նորատուս: Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսեւորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են13-14-րդ դարերին հատուկ ասեղնագործ խաչքարերը: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ: