Միջերկրական ծովի ափին՝ Մուսա լեռան հարակից տարածքում կային վեց հայկական գյուղեր, որոնց բնակիչները 1915թ. կոտորածների ժամանակ բարձրանում են լեռան վրա եւ քառասուն օր շարունակ հերոսական պայքար մղում թուրքերի դեմ: Ահա այս իրադարձություններն է նկարագրել ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը իր հայտնի "Մուսա Լեռան Քառասուն Օրը" վեպում: Կոտորածից փրկված եւ աշխարհով մեկ սփռված նախկին մուսալեռցիներից շատերը 1947թ. եկան Արեւելյան Հայաստան ու այստեղ հիմնեցին իրենց փոքրիկ ավանը, ուր 1976-ին բացվեց խիզախ մուսալեռցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: